Ինչպես նշել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը, հանձնարարականը պարունակում է Միության շաքարի շուկայի կայուն զարգացման, մասնավորապես՝ շաքարային ճյուղի մրցունակության բարձրացման և պարենային անվտանգության ապահովման համար ազգային և վերազգային կարգավորման միջոցների ցանկը։ Փաստաթղթում ներառվել են ռեսուրսային ապահովման, արտադրությանը, փոխադարձ առևտրի և արտահանման ներուժի զարգացման, տեղեկատվական աշխատանքի և փորձի փոխանակման հետ կապված հարցեր։
«Այդ միջոցների իրացումը թույլ կտա ապահովել ճակնդեղի շաքարի հավասարակշռված արտադրությունը, բավարարել մեր Միության ներքին շուկայի պահանջարկը, ավելացնել երրորդ երկրներ սպիտակ շաքարի և շաքար պարունակող արտադրանքի արտահանումը, ԱԱՀ ճակնդեղաշաքարային ենթահամալիրում բարենպաստ ներդրումային կլիմային աջակցությունը», – ընդգծել է Արտակ Քամալյանը։Արտակ Քամալյանի խոսքերով, ԵԱՏՄ պետությունները պետք է հատուկ ուշադրություն հատկացնեն շաքարի ճակնդեղի սելեկցիայի և սերմնաբուծության զարգացման հարցերին՝ անդամ պետությունների կողմից ընտրասերված շաքարի ճակնդեղի շահութաբեր հիբրիդների բարձրորակ մրցունակ սերմերի արդյունաբերական արտադրության և իրացման ծավալների աճի կայունացման համար։ Բացի այդ, խորհուրդ է տրվում նորացնել ճակնդեղացան և ճակնդեղահավաք տեխնիկայի պարկը, մելիորացիայի սարքավորումները, ստեղծել հիվանդություններից և վնասատուներից շաքարի ճակնդեղի պաշտպանության համար մրցունակ պատրաստուկներ, հայտնաբերել շաքարի ճակնդեղի հիվանդությունների հարուցիչներին և այլն։