Խորհրդատվությունների մասնակիցները քննարկել են ՄԱԿ-ի Վիճակագրական հանձնաժողովի կողմից առաջարկված ԱՀՀ-2008-ի ստանդարտների ներդրման հեռանկարները: Ըստ Բակտիբեկ Կուդայբերգենովի՝ այդ աշխատանքն Ղրղզստանում իրականացվում է 2017 թվականի կեսերից, արդեն մշակվել են մեթոդաբանական դրույթները և կատարվել են ՀՆԱ-ի ծավալի, աճի տեմպի և կառուցվածքի վրա ազդող ցուցանիշների գնահատականները։
Իր հերթին Վլադիմիր Զինովսկին նշել է, որ ազգային հաշիվների համակարգի կառուցման և ՀՆԱ-ի հաշվարկման աշխատանքներն իրականացվում են բոլորի կողմից ընդունված միջազգային մեթոդաբանությունների համաձայն, և Ղրղզստանի անցումը ԱՀՀ-2008-ին լայնածավալ, երկարաժամկետ աշխատանք է, որը զգալի ռեսուրսներ է պահանջում: Բացի այդ նշվել է, որ ազգային հաշիվների համակարգի զարգացումն անհնար է առանց վիճակագրության այլ համակարգերի համակարգված և փոխկապակցված զարգացման (վճարային հաշվեկշռի վիճակագրություն, Ղրղզստանի Հանրապետության պետական ֆինանսների վիճակագրություն):
Կողմերը եզրակացրել են, որ համավարակային 2020 թվականի զգալի տնտեսական անկումից հետո Ղրղզստանի տնտեսությունն անցել է աստիճանական վերականգնման փուլին, դա հաստատում է մակրոտնտեսական տվյալների դինամիկան։ Ներկայումս առաջնահերթ խնդիրն է ավարտել անցումը ազգային հաշիվների կառուցմանը` ԱՀՀ-2008-ի սկզբունքներին համապատասխան:
Խորհրդատվությունների արդյունքում դրանց մասնակիցների հետ հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության Մինիստրների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Արզիբեկ Կոժոշևը: ԵՏՀ և ԱՊՀ ներկայացուցիչները նշել են Ղրղզստանի Հանրապետության ազգային հաշիվների համակարգի լավ մակարդակը, իրականացվող հաշվարկների որակը, ինչպես նաև քննարկել են հետագա զարգացման առաջարկները։
Տեղեկանք
Ազգային հաշիվների համակարգ-2008-ը (ԱՀՀ-2008) ՄԱԿ-ի Վիճակագրական հանձնաժողովի կողմից որպես ազգային հաշիվների միջազգային վիճակագրական ստանդարտ ընդունված վիճակագրական բազան է: Այն ներառում է մակրոտնտեսական հաշիվների համապարփակ, համակարգված և ճկուն փաթեթ, որն օգտագործվում է քաղաքականության մշակման, վերլուծության և հետազոտությունների համար: ԱՀՀ-2008-ը նախատեսված է բոլոր պետությունների կողմից օգտագործման համար և մշակվել է, հաշվի առնելով տնտեսական զարգացման տարբեր փուլերում գտնվող երկրների կարիքները: