Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, Մարքեթինգի և գների կոնյունկտուրայի ազգային կենտրոնը, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության մաքսային պետական կոմիտեն անցկացրել են Բելառուսի Հանրապետությունում «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի զարգացման փորձնական նախագծերի ցուցադրություն։
Միջոցառմանը մասնակցել են ԵՏՀ, ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունների, պետական իշխանության մարմինների և բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք մասնակցում են «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների մշակման նախագծի իրականացմանը։
Միջոցառման մասնակիցներին ներկայացվել են Բելառուսի Հանրապետությունում «ԱՏԳ մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակի ձևավորման նախագծի կազմակերպաիրավական ասպեկտները, «E-Պասլուգա» պորտալի գործառնական հնարավորությունները և վարչարարության ենթարկվող մաքսային բիզնես գործընթացները:
«Մեկ պատուհանի» մեխանիզմը ԵԱՏՄ-ում հեռանկարային նախագիծ է, որն ուղղված է ԱՏԳ զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։ Այն ինտեգրում է առաջադեմ կազմակերպաիրավական, տեխնիկական և տեխնոլոգիական լուծումների օգտագործմամբ «մեկ պատուհանի» մեխանիզմի ժամանակակից մոդելների ստեղծման համաշխարհային փորձը», - հայտնել է ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը։
Նշվել է, որ անդամ պետություններում իրականացվող նախագիծը համապատասխանում է ԵԱՏՄ թվային օրակարգի պահանջներին, իսկ կարգավորիչ գործառույթների իրականացման մասով կապակցված է «խելացի» մաքսատան ինստիտուտի զարգացման հետ։