Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
29.02.2024

ԵՏՀ-ում քննարկվել է «մեկ պատուհանի» մեխանիզմի իրականացումը

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի իրականացման գերակա գործիքների մշակման հարցերով աշխատանքային խումբն իր նիստն է անցկացրել։

Նիստին մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության բլոկի և ԵԱՏՄ երկրների «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման նախագծերում ներգրավված լիազոր մարմինների ներկայացուցիչներ։

Քննարկվել են «մեկ պատուհանի» մեխանիզմի իրականացման գործիքների գերակայության գնահատման համար Միության երկրների շահագրգիռ պետական մարմինների, իրավաբանական անձանց և գործարար համայնքների հարցումների հետ կապված հարցեր: Ի հավելումն սրան, խմբի մասնագետները քննարկել են Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններին համապատասխան անդամ պետություններում «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների ներդրման փորձնական նախագծերի 2024 թվականին կայանալիք ցուցադրությունը:

Կողմերի ներկայացուցիչները քննարկել են հարցման անցկացման մոտեցումներն ու ձևը,
ինչպես նաև ԵԱՏՄ պետություններում փորձնական նախագծերի ցուցադրման տարրերը։ Նման աշխատանքի նպատակներից է տնտեսվարող սուբյեկտների համար ԱՏԳ իրականացման գործընթացի հարմարավետության և թափանցիկության ապահովումը, բիզնեսին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը։

Տեղեկանք

ԵՏՀ խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի «Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման միջոցառումների պլանի մասին» № 4 կարգադրությամբ սահմանվել են Ռազմավարություն-2025 իրականացման միջոցները, մեխանիզմները և միջոցառումները։

Միջոցառումների պլանի 9.4-րդ կետի մասով սահմանվել են հետևյալ միջոցառումները՝

– Միության մարմինների ակտերի նախապատրաստում, որոնք կապահովեն «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի իրականացման գերակա գործիքների նորմատիվային ամրագրումը.

– «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների ներդրման փորձնական նախագծերի ցուցադրմանն ուղղված միջոցառումների կազմակերպում հետագայում դրանց համատեղելիության ու տվյալների փոխանակման հնարավորության ապահովման նպատակով: