Տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացման հարցերը քննարկվել են մայիսի 15-ին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում։
Նիստում նախագահող Տրանսպորտի և ենթակառուցվածքի տնօրենի պաշտոնակատար Ելենա Վալենտան մասնակիցներին տեղեկացրել է Եվրասիական տնտեսական միությունում կատարվող ինտեգրացիոն աշխատանքի մասին, որն ընթանում է պլանային կարգով՝ 2021-2023 թվականների ճանապարհային քարտեզին համապատասխան, նախանշել է առանձին փաստաթղթերի նախագծերի նախապատրաստման առանձնահատկություններն ու խնդիրները, ինչպես նաև հայտնել հաջորդ եռամյակի՝ 2024-2026 թվականների ճանապարհային քարտեզի նախապատրաստման աշխատանքի մեկնարկի մասին։
Ելենա Վալենտան նշել է, որ առանձնահատուկ ուշադրություն է պահանջում նոր ճանապարհային քարտեզի բովանդակային մասը. այս փաստաթուղթը պետք է ուղղված լինի ինտեգրացիոն գործընթացների խորացմանը՝ տրանսպորտային քաղաքականության փուլերին համապատասխան։
Նիստի առանցքային հարցերն առնչվել են քաղաքացիական ավիացիայի զարգացմանը։ Դրանց թվում են օրենսդրության ներդաշնակեցման ուղղությունները, արդար և բարեխիղճ մրցակցության ապահովման մոտեցումները և օդային հաղորդակցության ընդլայնումը։
Կոմիտեն հավանության է արժանացրել թռիչքային պիտանիության և թռիչքների անվտանգության ապահովման ոլորտում համաձայնագրերի կնքման նպատակահարմարության, ինչպես նաև ԵԱՏՄ-ում օդային տրանսպորտի ծառայությունների ընդհանուր շուկայի ստեղծման և գործունեության մասին միջազգային պայմանագրի մշակման և կնքման նպատակահարմարության գնահատման վերաբերյալ վերլուծական աշխատանքի արդյունքում նախապատրաստված զեկույցները:
Կոմիտեի նիստի մասնակիցների հատուկ ուշադրություն է հրավիրվել Եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համալիր պլանի նախագծի աշխատանքի ընթացքին։ Ենթակառուցվածքային զարգացման մասին փաստաթուղթը կողմերի և Հանձնաժողովի համատեղ գործունեության գերակայություններից է և կոչված է որոշելու համակարգված փոխգործակցության հնարավորություններն ու հեռանկարները՝ տրանսպորտային միջանցքների և երթուղիների ուղղությունների, ապրանքային հոսքերի լոգիստիկայի փոփոխությունների պայմաններում:
Նիստի մասնակիցները քննարկել են նաև ներքին նավագնացության, միջազգային համագործակցության զարգացման հարցեր։
Միջոցառման ավարտին Ելենա Վալենտան կարևորել է Միության տրանսպորտային համալիրների ինտեգրման արդիական հարցերի օպերատիվ լուծումը։ Մի շարք քննարկված հարցեր կընդգրկվեն ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգում։