Նորություններ

27.05.2022 (Обновлено: 21.06.2022 10:47)

Եվրասիական տնտսական համաժողովի շրջանակներում քննարկել են ԵԱՏՄ ոսկերչական ոլորտի զարգացման հարցեր

Բիշքեկում կայացած առաջին Եվրասիական տնտեսական համաժողովի «ԵԱՏՄ ոսկերչական օրակարգ. արդյունքներ, հեռանկարներ, հնարավորություններ» խորագրով նստաշրջանի շրջանակներում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության ոսկերչական ոլորտի զարգացման արդիական հարցեր՝ հաշվի առնելով գլոբալ ոսկերչական շուկայի թրենդները:

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի փոխնախարար Ռուսլան Տատիկովը նշել է, որ ոսկերչական ոլորտը Միության կարևորագույն ոլորտներից մեկն է:

«ԵԱՏՄ երկրները ոսկու արդյունահանման աշխարհի առաջատարներից են, որը տարեկան կազմում է շուրջ 400 տոննա: Բոլորից շատ արդյունահանողը Ռուսաստանն է՝ շուրջ 300 տոննա, հաջորդը Ղազախստանն է՝ շուրջ 60-65 տոննա: Եթե խոսենք Ղրղզստանի մասին, ապա մենք արդյունահանում ենք շուրջ 20-25 տոննա», - հստակեցրել է փոխնախարարը:

Նա նշել է, որ Ղրղզստանը ակտիվ դիրք է զբաղեցնում ոսկերչական ոլորտի հիմնախնդիրների լուծման գործում:

«Նախորդ տարվա ընթացքում մենք անդամակցեցինք Քիմբերլիի գործընթացին: Դա մեզ ընձեռում է ԵԱՏՄ շրջանակներում համաշխարհային շուկա դուրս գալու մեծ հնարավորություն... Այս մասով մենք մեծ հնարավորություններ ունենք, և մենք պատրաստ ենք աշխատել համատեղ ջանքերով», - ավելացրել է Ռուսլան Տատիկովը:

Ռուսաստանի Դաշնության Ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ոլորտի պետական կարգավորման վարչության

տնօրեն Յուլիա Գոնչարենկոն կարևորել է թվային տեխնոլոգիայի ներդրումը, այդ թվում՝ ոսկերչական ոլորտում «թվային» զարգացումը:

Այս առնչությամբ նա հիշեցրել է, որ ռուսական կողմը բելոռուս գործընկերների և ԵԱԶԲ ԹՆՀ (Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամի) հետ համատեղ մշակում է ոսկերչական իրերի առևտրի էլեկտրոնային թվային հարթակի ստեղծման նախաձեռնությունը:

«Մենք տեսնում ենք ինտեգրացիոն գործընթացների հեռանկարը, սակայն հարկ է նշել, որ դա պետք է լինի ընդհանուր, շահագրգռվածություն, պետք է համատեղ ջանքեր գործադրենք ոսկերչական շուկայի ստեղծման ուղղությամբ», - նշել է Յուլիա Գոնչարենկոն:

Ռուսաստանի Դաշնության Դաշնային հարգորոշիչ պալատի ղեկավար Յուրի Զուբարևն առաջարկել է օգտագործել ԵԱՏՄ երկրներում արտադրված արտադրանքի մասին ազգային հարգորոշիչ պալատի հաստատման կառուցակարգը վերջինիս հետագա դրոշմման և մակնշման համար:

Բելառուսի Հանրապետության Ֆինանսների նախարարության Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի գլխավոր վարչության պետ Իվան Ստեպանենկոն նստաշրջանի մասնակիցներին տեղեկացրել է ոսկերչական բնագավառում երկրի աշխատանքի մասին: Վերջինիս խոսքով, Բելառուսում ներկայունս իրագործվում է ոսկերչական իրերի մակնշման փորձնական նախագիծը, որն սսկվել է մինևնույն ժամանակահատվածում, ինչ Ռուսաստանում, որի հետ Բելառուսն սկսել է «փնտրել տեղեկատվական հանմակարգերի ինտեգրման ուղիները» ոսկերչական իրերը ԵԱՏՄ փոխադրման մասին լիազորված մարմինների կողմից տեղեկատվությունը ստանալու համար:

«Մենց ուզում ենք հասնել շուկայի այնպիսի թափանցիկությանը, որպեսզի կոնտրաֆակտ արտադրանքը որևէ կերպ չկարողանա հայտնվել այդ շուկայում», - ընդգծել է Իվան Ստեպանենկոն:

Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամի տնօրինության տնօրեն Վիկտոր Գրիդնևը խոսել է եվրասիական տարածության ոսկերչական ընկերակցությունների խնդրանքով ոսկերչական իրերի արտահանումը երրորդ երկրներ կազմակերպելու թեմայի ակտիվ մշակման մասին:

«Ներկայումս մենք ակտիվորեն քննարկում ենք թվային լուծումների ձևավորումը, որոնք մեզ կօգնեն արտերկրում մեր ոսկերիչների առաջմղման հարցում: Արտադրանքը մրցունակ է, այն պահանջարկ ունի: Մեր խնդիրն է մի շարք գործընթացների կառուցումը, որոնք կկարողանան կազմակերպել այդ արտահանումը, արժանի ներկայացնել այն արտաքին ուրվագծում և աշխատող մեխանիզմ ապահովել», - նշել է Վիկտոր Գրիդնևը:

Արտահանման եվրասիական ոսկերչական գրասենյակի նախագահի պաշտոնակատար Գագիկ Մկրտչյանն հայտնել է, որ տնտեսական պատժամիջոցների պայմաններում Արտահանման եվրասիական ոսկերչական գրասենյակի առջև դրված խնդիրները որոշակիորեն այլ ուղղվածություն են ստանում:

Եթե նախկինում գլխավոր խնդիրը աջակցությունն էր ԱՄՆ և ԵՄ շուկաներ արտահանման ավելացմանը, ապա ներկայումս ստեղծվող իրողություններն, ըստ Գագիկ Մկրտչյանի, պահանջում են արտահանման նպատակային խնդիրների ճշգրտում:

«Մեզ հաջողվել է զգալի առաջընթաց գրանցել ԵԱՏՄ տարածքում ոսկերչական իրերի ներմուծման փոխարինման հարցերում: Այսօր մենք կարող ենք արտադրել այն, ինչը նախկինում ներմուծում էինք, և շատ բաներ նույնիսկ ավելի լավ ենք արտադրում, քան մեր օտարերկրյա գործընկերները: Բացի այդ, տեղի է ունենում ավելի վաղ հիշատակված արտահանման նպատակային շուկաների փոխարինումը Չինաստանի, ԱՄԷ-ի, Մերձավոր Արևելքի, Հարավարևելյան Ասիայի և այլ շուկաներով», - նշել է Գագիկ Մկրտչյանը:

«IlgizF» բրենդի տնօրեն, J- 1 Միջազգային ոսկերչական ցուցահանդեսի փոխնախագահ Դինա Նասիրովան բարձրաձայնել է ոսկերչության ոլորտի մասնագետների նախապատրաստման հարցը, որը զգալի ազդեցություն է գործում ոլորտի զարգացման վրա:

Ռուսաստանի Դաշնության Դաշնային մաքսային ծառայության Առևտրային սահմանափակումների, արժութային և արտահանման վերահսկողության վարչության պետ Սերգեյ Շկլյաևը հայտնել է, որ ոսկերչության ոլորտի որոշ ընթացակարգերի պարզեցման համար գործարկվել է ԹՄԹՔ ՊԻՏՀ (Թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի շրջանառության վերահսկողության ոլորտի պետական ինտեգրված տեղեկատվական համակարգ) նոր պետական տեղեկատվական համակարգը:

«Դա նվազեցնում է մաքսային մարմիններին փաստաթղթերի բնօրինակնեի ներկայցման անհրաժեշտության հետ կապված ծախսերը: Այսօրվա դրությամբ մենք պատրաստ ենք աշխատելու թվային ձևաչափով: Ձեր խնդիրն է ապահովել էլեկտրոնային ձևաչափով այդ փաստաթղթերի տեղադրումը և պետական մարմնից ստանալը: Այնուհետ մենք ենք աշխատում, աշխատում է մեր տեղեկատվական համակարգը», - ամփոփել է Սերգեյ Շկլյաևը:
Պանելային նստաշրջանի մոդերատորներն էին Բելառուսի Հանրապետության ֆինանսների փոխնախարար Օլգա Տարասևիչը, «Ալթին» ոսկերչական հոլդինգի փոխնախագահ Անտոնինա Բաբոսյուկը:

Տեղեկանք

Եվրասիական տնտեսական համաժողովը տնտեսական ոլորտում Եվրասիական տնտեսական միության ամենամյա գործարար միջոցառումն է, որը հերթականությամբ անցկացվում է Միության՝ Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդում, Եվրասիական

միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդում նախագահող պետություններում։

Համաժողովին մասնակցությունն անվճար է։ Եվրասիական տնտեսական համաժողովի ծրագրին կարելի է ծանոթանալ պաշտոնական կայքում:

ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպական ապահովման վարչության տեղեկատվական ապահովման բաժին