ԵՏՀ Խորհրդում Ղրղզստանի Հանրապետությունը ներկայացնելու է Ադիլբեկ Կասիմալիևը
21.06.2022
ԵՏՀ Խորհրդում Ղրղզստանի Հանրապետությունը ներկայացնելու է Ադիլբեկ Կասիմալիևը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդում Ղրղզստանի Հանրապետությունը կներկայացնի Ղրղզստանի Հանրապետության Նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Ադիլբեկ Կասիմալիևը: Համապատասխան պաշտոնական ծանուցումը ստացվել է ԵՏՀ-ում: