Նորություններ

27.10.2022

Միությունում սահմանվել են ջրածնային էներգետիկայի զարգացման կողմնորոշիչները

Գիտատեխնիկական ոլորտում կոոպերացիոն շփումների զարգացումը չափազանց կարևոր է և, ավելին, անհրաժեշտ Եվրասիական տնտեսական միությունում ջրածնային էներգետիկայի ապագայի համար։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Նիկոլայ Ռոգոժնիկը՝ ելույթ ունենալով International Hydrogen Conference ջրածնային էներգետիկայի միջազգային կոնֆերանսում։

Կոնֆերանսի առանցքային թեման էր միջազգային ջրածնային երկխոսության, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներում գիտատեխնոլոգիական համագործակցության և իրավասությունների տրանսֆերի զարգացումը:

«Հանձնաժողովը միության երկրների հետ միասին կողմնորոշիչներ է նախանշել մի շարք ուղղություններով ջրածնային էներգետիկայի զարգացման համակարգված և երկարաժամկետ աշխատանքի համար: Խոսքը անդամ պետությունների առաջատար գիտական կազմակերպությունների միջև ջրածնային էներգետիկայի բնագավառի սռաջատար լուծումներին առնչվող գիտատեխնիկական մշակումների ոլորտում կոոպերացիայի խթանման, ջրածնի արտադրության, պահպանման, փոխադրման և կիրառման համար սարքավորումների արտադրության մասով կոոպերացիոն և տեխնոլոգիական շղթաների կառուցման մասին է, - հայտնել է Նիկոլայ Ռոգոժնիկը։ - Կարևոր է նաև աջակցություն ցուցաբերել արդյունաբերության տարբեր ոլորտներում, տրանսպորտում և էներգետիկայում ջրածնային տեխնոլոգիաների կիրառման փորձնական նախագծերի իրականացմանը, ջրածնային էներգետիկայի կարիքների ապահովման համար համալրողների, պատրաստի արտադրանքի ներմուծմանը փոխարինող արտադրությունների ստեղծմանը»:

Նիկոլայ Ռոգոժնիկը խոսել է ԵՏՀ և անդամ պետությունների համատեղ աշխատանքի գործնական արդյունքների մասին, այդ թվում՝ ջրածնային էներգետիկայի ոլորտիհամագործակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ ընդհանուր մոտեցումների ձևավորման՝ հաշվի առնելով Միության յուրաքանչյուր երկրի ներուժը, ԵԱՏՄ պետություններում ջրածնային էներգետիկայի ոլորտի գիտահետազոտական նախագրերի, սարքավորումների և համալրողների նախապատրաստված բաց կատալոգի մասին, որը կտեղադրվի Հանձնաժողովի կայքում՝ բովանդակության օպերատիվ թարմացման հնարավորությամբ։

Տեղեկանք

Հոկտեմբերի 27-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ International Hydrogen Conference խորագրով ջրածնային էներգետիկայի միջազգային կոնֆերանսը։ Ջրածնային էներգետիկայի զարգացման հեռանկարների քննարկմանը մասնակցել են Միության երկրների լիազոր պետական մարմինների, ոլորտային կազմակերպությունների, ընկերակցությունների, գիտության և բիզնեսի ներկայացուցիչներ։