Նորություններ

14.10.2024

Վալենտին Տատարիցկի. «Ստանդարտացումը առանցքային գործիք է եվրասիական տարածքում արտադրանքի անվտանգության ապահովման, արտադրանքի որակի և մրցունակության բարձրացմանը աջակցելու համար»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին հոկտեմբերի 14-ին Մինսկում մասնակցել է «Ստանդարտացումը որպես Բելառուսի Հանրապետության արդյունաբերական զարգացման հիմք» խորհրդաժողովին, որը նվիրված էր Ստանդարտների համաշխարհային օրվան և Բելառուսի ստանդարտացման օրվան։

Վալենտին Տատարիցկին իր ելույթում հատուկ անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության երկրների լիազոր մարմինների հետ Հանձնաժողովի համատեղ աշխատանքին, որն իրականացվում է արտադրանքին ներկայացվող պահանջները արդիական պահելու նպատակով։

ԵՏՀ նախարարն ընդգծել է ստանդարտացման արդիականությունը եվրասիական ինտեգրման համար առաջնահերթ խնդիրների իրականացման համատեքստում։ Դրանց թվում են հոկտեմբերի 1-ին Հայաստանում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում նախանշված արդյունաբերական կոոպերացիոն համագործակցության ուղղությունները, ցածր ածխածնային զարգացման ոլորտի զարգացումը, ինչպես նաև Միության շրջանակներում ստեղծվող թվային միջավայրի ֆունկցիոնալը։

Վալենտին Տատարիցկին, մասնավորապես, նշել է, որ ստանդարտացումը առանցքային գործիք է եվրասիական տարածքում արտադրանքի անվտանգության ապահովման, արտադրանքի որակի և մրցունակության բարձրացմանը աջակցելու համար:

Նախարարը խորհրդաժողովի մասնակիցներին հորդորել է դուրս չմնալ «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի իրականացման միջոցառումների պլանի քննարկումներից, այդ թվում՝ արդյունաբերական համալիրի խնդիրների լուծման համար ստանդարտացման արդյունքների գործնական ինտեգրման մասով: