Ինչպես նշելել է Վարոս Սիմոնյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մեծ ուշադրություն է դարձնում ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտների վերացմանը։
«Հիմա, երբ միջազգային առևտուրը լուրջ դժվարություններ է ապրում և բախվում է հակաինտեգրացիոն ռիսկերի հետ, անհրաժեշտ է շատ արագ և ամենաոչ ստանդարտ որոշումներ ընդունել։ Առանցքային խնդիրներից է ոչ միայն ապրանքների, աշխատուժի, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժի առկա խոչընդոտների հետևողական վերացումը, այլ նաև նորերի առաջացման կանխումը։ Նման դժվարին պայմաններում մեզ անհրաժեշտ է մշտապես կատարելագործել մեր աշխատանքը ներքին շուկայում և մշակել արդյունավետ միջոցներ ու մեխանիզմներ՝ առաջացող մարտահրավերներին արագ արձագանքելու համար, որպեսզի ոչ միայն պահպանել, այլ նաև բարձրացնել մեր մրցունակությունը», - ասել է Վարոս Սիմոնյանը:
Այցի ընթացքում Վարոս Սիմոնյանն աշխատանքային հանդիպում է ունեցել նաև Ղրղզստանի Հանրապետության թվային զարգացման նախարար Տալանտբեկ Իմանովի հետ։ Կողմերը քննարկել են ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման ընթացքը և 2022 թվականի փետրվարին Միության երկրների վարչապետների կողմից հավանություն ստացած ԵԱՏՄ ԻՏՀ-ի իրականացման մոտեցումների բարելավման հեռանկարները։
ԵՏՀ նախարարի կարքիքով՝ ԵԱՏՄ ներքին շուկայի ամրապնդմանը կնպաստի նաև պետական մարմինների տեղեկատվական համակարգերի կապակցումը, առաջին հերթին այն ընդհանուր ինտեգրված գործընթացների, որոնք երկրները որպես առաջնահերթություն են սահմանել։