Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային քաղաքականության վարչության տնօրեն Վլադիմիր Սերպիկովն աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բաշար Ջաաֆարիի հետ, որի ընթացքում քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև համագործակցության հուշագրի նախագիծը։
«Ներկայումս Սիրիայի համար տնտեսական համագործակցության առաջնահերթ ուղղությունը Արևելքն է։ Այս առումով մեզ համար ռազմավարական նշանակություն ունի այնպիսի միավորումների հետ փոխգործակցության զարգացումը, ինչպիսիք են ԵԱՏՄ, ՇՀԿ և ԲՐԻԿՍ»,- ընդգծել է Բաշար Ջաաֆարին։Կողմերը քննարկել են ապագա Հուշագրի բովանդակության հարցեր, ինչպես նաև պայմանավորվել են աշխատել դրա ստորագրման ընթացակարգն արագացնելու ուղղությամբ։