Նորություններ

12.12.2023

Փոփոխություններ են կատարվել յուղաճարպային տեխկանոնակարգում, այդ թվում՝ կատարվել է սննդամթերքում գլիցիդիլ եթերների կարգավորման առաջին քայլը

Դեկտեմբերի 12-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում ընդունվել են «Յուղաճարպային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները։ Փոփոխությունները մշակել է ռուսական կողմը՝ Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարությունը:

Հստակեցվել են նշված տեխկանոնակարգի առանձին դրույթներ՝ սննդային յուղաճարպային մթերքների արտադրանքի, մակնշման պահանջների, դրանց արտադրության և տեղափոխման գործընթացների մասով, ինչպես նաև վերացվել է տեխնիկական կանոնակարգի նորմերի ոչ միանշանակ մեկնաբանությունը։

Մասնավորապես, նախատեսվել են սննդային յուղաճարպային արտադրանքի փոխադրման գործընթացին և պայմաններին ներկայացվող պահանջներ, այդ թվում՝ յուղաճարպային արտադրանքը լցվածքով փոխադրելու համար նախատեսված մեքենաների օգտագործման մասով: Սահմանվել են սննդային յուղաճարպային արտադրանքը ջրային տրանսպորտի տեսակներով լցվածքով փոխադրելիս թույլատրված և արգելված նախորդող բեռների ցանկերը։

Սահմանվել են նաև բուսական յուղերը ջրային տրանսպորտի տեսակներով լցվածքով փոխադրելուց հետո դրանց պարտադիր վերամշակման պահանջները, ինչը կապահովի բոլոր տեսակի սննդային յուղաճարպային արտադրանքի անվտանգությունը։

Բացի այդ, սննդային յուղաճարպային արտադրանքի անվտանգությունը բարձրացնելու նպատակով կիրառվում է «ճարպաթթուների գլիցիդիլային եթերները՝ գլիցիդոլի վերահաշվարկով» աղտոտիչի պարունակության թույլատրելի մակարդակի կարգավորում։ Այս հարցը սոցիալական մեծ նշանակություն ունի, քանի որ վերջին տարիներին տվյալներ են կուտակվել բուսական յուղերում և դրանց օգտագործմամբ արտադրանքում ճարպաթթուների գլիցիդիլային եթերների առկայության և առողջության վրա դրանց բացասական ազդեցության մասին։ Այս նյութերը տեխնոլոգիական աղտոտիչներ են և կարող են առաջանալ բոլոր բուսական յուղերում բարձրջերմաստիճանային մշակման ժամանակ: Միաժամանակ մշակվել և ներդրվել են այնպիսի տեխնոլոգիական լուծումներ, որոնք թույլ են տալիս կանխել գլիցիդիլակին եթերների առաջացումը կամ նվազեցնել դրանց պարունակությունը բուսական յուղերում։

Գլիցիդոլը՝ գլիցիդիլային եթերների հիդրոլիզատը, Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (IARC) կողմից դասակարգվել է որպես հնարավոր գենոտոքսիկ քաղցկեղածին (Խումբ 2A): Դրան են վերագրում նաև նյարդատոքսիկությունը և քաղցկեղածնությունը, և հայտնի է, որ քաղցկեղածինները քաղցկեղ են առաջացնում:

Մինչ այժմ ԵԱՏՄ պետությունների օրենսդրությունը, ինչպես նաև Միության տեխնիկական կանոնակարգերը չէին սահմանել սննդամթերքում գլիցիդիլային եթերների պարունակության պարտադիր պահանջներ։

2019 թվականին Միասնական սանիտարական պահանջները լրացվել են յուղաճարպային արտադրանքում և մանկական սննդի որոշ տեսակներում ճարպաթթուների գլիցիդիլային եթերների պարունակության նորմերով՝ եվրոպալան պրակտիկային դրանց նորմավորումը ներդաշնակեցնելու համար (Հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի օգոստոսի 6-ի № 132 որոշում): Այս նորմերը ուժի մեջ կմտնեն Միության սննդամթերքի ոլորտի տեխնիկական կանոնակարգերում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո։

ԵՏՀ խորհրդի կողմից փոփոխությունների ընդունումը սննդամթերքում գլիցիդիլային եթերների նորմավորման առաջին քայլն է։

Յուղաճարպային արտադրանքի տեխկանոնակարգի փոփոխություններն ուժի մեջ են մտնում փոփոխություններ կատարելու մասին ԵՏՀ խորհրդի որոշման պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո։

Տեղեկանք

«Յուղաճարպային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 024/2011) ընդունվել է ՄՄՀ 2011 թվականի դեկտեմբերի 9-ի № 883 որոշմամբ և ուժի մեջ է մտել 2013 թվականի հուլիսի 1-ից։