Перейти на старую версию сайта

Փոփոխություններ են կատարվել պետական գնումների համար արդյունաբերական ապրանքների ծագման երկիրը որոշելու կանոնների մեջ

16.07.2021 (Обновлено: 08.10.2021 15:38)

Փոփոխություններ են կատարվել պետական գնումների համար արդյունաբերական ապրանքների ծագման երկիրը որոշելու կանոնների մեջ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի որոշմամբ, հուլիսի 14-ին փոփոխություններ են կատարվել Պետական գնումների նպատակների համար ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոններում։

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 4-ի N 18 հանձնարարությանը համապատասխան, Հանձնաժողովը, Եվրասիական տնտեսական միության պետությունների լիազորված մարմինների և բիզնեսի հետ աշխատանքի արդյունքներից ելնելով, ընդունել է արտադրության պայմանները «ավտոմոբիլաշինություն» ճյուղի ապրանքների մասով։ Այդ պայմանների կատարման դեպքում ապրանքը կհամարվի ԵԱՏՄ-ում արտադրված։ Արտադրության պայմանները նախատեսում են, այդ թվում, ավտոբաղադրիչների արտադրության կոոպերացիոն սկզբունքը։

Փոփոխությունները նաև դիպչել են կանոնների 18-րդ կետին՝ ամրագրվել է արտադրության պայմանների կատարման համար հաշվեգրված միավորների քանակի մասին տեղեկությունները տրամադրելու, ինչպես նաև, եվրասիական ռեեստրում, օրինակ, «ակտիվ գրանցում» կամ «ակտի գործողության ժամկետն ավարտվել է» ռեեստրային գրառման կարգավիճակը ավտոմատ կերպով որոշելու համար՝ փորձաքննության ակտի գործողության ժամկետի ավարտի ամսաթիվը նշելու անհրաժեշտությունը։

Կանոնների հավելված N 1-ում փոփոխություններ կատարելուց բացի, Հանձնաժողովը, ԵԱՏՄ պետությունների առաջարկների հիման վրա, ձևավորել է այն արտադրանքի ցանկը, որի համար հետագայում կքննարկվի արտադրության ընդհանուր պայմանների մշակման հնարավորությունը (կողմերի միջև համաձայնեցվելուց հետո)։

ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարար Արման Շաքալիևի խոսքերով, արտադրության նոր պայմանները, ըստ պատրաստության, կներկայացվեն Հանձնաժողովի քննարկմանը՝ հավելված N 1-ում ընգրկվելու համար։ «Դրանով որոշվելու է ապագայում մեր համատեղ աշխատանքի ճակատը», – ամփոփել է նախարարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հանձնաժողովի Խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի N 46 և 2021 թվականի մայիսի 18-ի N 55 որոշումներով, կանոնների հավելված N 1-ը արդեն լրացվել է գյուղատնտեսության համար տրակտորների և կապարային կուտակիչների երկու տեսակի մասով արտադրության պայմաններով։