Գլխավոր էջ
/
Լուրեր
/
Փոփոխություններ են կատարվել կոսմետիկական արտադրանքի միջպետական ստանդարտների մշակման ծրագրում
Փոփոխություններ են կատարվել կոսմետիկական արտադրանքի միջպետական ստանդարտների մշակման ծրագրում
26.11.2024
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) իրականացումն ու կիրառումը ապահովող միջպետական ստանդարտների մշակման ծրագրի փոփոխությունները: Նախատեսվում է մշակել մեկ նոր և վերանայել երկու գործող միջպետական ստանդարտ։ Որոշման նախագծով նախատեսվում է նաև 15 դիրքի հանում, որոնց համար միջպետական ստանդարտներն արդեն մշակված են։ |
Մշակման ենթակա միջպետական ստանդարտը վերաբերում է օծանելիքակոսմետիկական արտադրանքի մանրէաբանական ցուցանիշների վերահսկմանը։ Կվերանայվեն օծանելիքակոսմետիկական արտադրանքի փաթեթավորման ստանդարտը, ինչպես նաև հոտառության զարգացման համար նախատեսված սեղանի խաղերի և օծանելիքակոսմետիկական արտադրանքի պատրաստման համար նախատեսված հավաքածուների ստանդարտը՝ EN ստանդարտի նորացված տարբերակը հաշվի առնելով դրա արդիականացման համար: