Նորություններ

15.02.2024

Ուժի մեջ են մտել ԵԱՏՄ շրջանակներում ստանդարտացման ոլորտի աշխատանքների համակարգման կարգը և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի գիտատեխնիկական մակարդակի գնահատման կարգը։

Այս տարվա փետրվարի 12-ից ուժի մեջ են մտել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի հունիսի 23-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ստանդարտացման աշխատանքների համակարգման կարգի մասին» № 67 որոշումը և ԵՏՀ խորհրդի 2023 թվականի սեպտեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության ուժի մեջ մտած տեխնիկական կանոնակարգերի և դրանց ստանդարտների ցանկերի գիտատեխնիկական մակարդակի պարտադիր պարբերական գնահատում կատարելու կարգի մասին» № 100 որոշումը: Դա պայմանավորված է ԵԱՏՄ մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության ուժի մեջ մտնելով, որը ստորագրվել է 2022 թվականի մարտի 31-ին։

Միության շրջանակներում ստանդարտացման աշխատանքների համակարգման կարգն ուղղված է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի իրականացման և շուկայում արտադրանքի ազատ շրջանառության ապահովման համար կիրառման միջպետական ստանդարտների պլանավորման, մշակման և կիրառման ընթացքում, ինչպես նաև արդյունաբերության, տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում անդամ պետությունների կոոպերացիոն համագործակցությունն ապահովող ստանդարտների մշակման ընթացքում ԵԱՏՄ երկրների ստանդարտացման ազգային մարմինների միջև փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը:

Փաստաթուղթը նախատեսում է Միությունում տեխնիկական կարգավորման ոլորտում ստանդարտացման զարգացման գործողությունների համակարգում, այդ թվում՝ անդամ պետություններում նորարարական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտադրությունն ապահովելու համար:

ԵԱՏՄ-ի ուժի մեջ մտած տեխկանոնակարգերի և դրանց ստանդարտների ցանկերի գիտատեխնիկական մակարդակի պարտադիր պարբերական գնահատում կատարելու կարգը սահմանում է տեխկանոնակարգերի գիտատեխնիկական մակարդակի գնահատում կազմակերպելու և կատարելու փուլերն ու ընթացակարգերը՝ դրանց պահանջները գիտության, տեխնոլոգիաների, արտադրությունների և փորձարկման բազայի ժամանակակից զարգացմանը համապատասխանեցնելու, ինչպես նաև Միության համապատասխան տեխկանոնակարգերի կիրառման ոլորտում ընդգրկված արտադրանքի մրցունակության և արտահանման ներուժի բարձրացման համար պայմանների ստեղծելու նպատակով։

ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի գիտատեխնիկական մակարդակի գնահատումը կատարվելու է առնվազն հինգ տարին մեկ անգամ՝ ԵՏՀ խորհրդի կարգադրությամբ հաստատվող պլանին համապատասխան։

Տեղեկանք

Ներկայումս ԵԱՏՄ շրջանակներում ընդունվել է 52 տեխնիկական կանոնակարգ, որոնցից 47-ն ուժի մեջ է մտել։ Եվս 10 տեխկանոնակարգ մշակման փուլում է։