Հունիսի 19-ին ուժի մեջ է մտել Մաքսային տարանցման մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման ընթացքում մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտականության կատարման ապահովում կիրառելու առանձնահատկությունների մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2022 թվականի ապրիլի 19-ին։
Համաձայնագիրն ուղղված է Եվրասիական տնտեսական միությունում երաշխիքային մեխանիզմների զարգացմանը և ԵԱՏՄ շրջանակներում տարանցիկ փոխադրումների ընթացքում բիզնեսի ֆինանսական բեռի նվազեցմանը, այդ թվում՝ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության օգտագործման պայմաններում։
Համաձայնագրի իրականացումը մաքսային տարանցման մասնակից և Համաձայնագրի պայմանները բավարարող անձանց թույլ կտա ներկայումս տրամադրվող չափից նվազ չափով ֆինանսական երաշխիքներ տրամադրել:
Միևնույն ժամանակ, Համաձայնագիրը լրացուցիչ ազդակ է տալիս երաշխավորության ինստիտուտի՝ որպես ապահովման եղանակներից մեկի զարգացմանը, երաշխավորներին ազգային երաշխավոր ճանաչելու պայմաններ սահմանելու և նրանց համար տարանցման ժամանակ ֆինանսական երաշխիքների տրամադրման ավելի հարմարավետ պայմաններ սահմանելու միջոցով:
Այս երկու ուղղությունները միասին թույլ կտան նվազեցնել տարանցիկ փոխադրումներ կատարող արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների ծախսերը՝ դրանով իսկ ավելի գրավիչ և մրցունակ դարձնելով Միության տարանցիկ համակարգը։
Համաձայնագիրը դարձել է միասնական տարանցիկ համակարգի տարրերից մեկը։