2022 թվականի 1-ին կիսամյակում Եվրասիական տնտեսական միության ՀՆԱ ծավալը 2021 թվականի հունվար-հունիս ամիսների համեմատ նվազել է 0,1%-ով և կազմել 1,1 տրլն ԱՄՆ դոլար:
ՀՆԱ-ի արտադրության աճ է նկատվել Հայաստանում՝ 11,1%-ով, Ղրղզստանում՝ 6,3%-ով և Ղազախստանում՝ 3,4%-ով, նվազում՝ Ռուսաստանում՝ 0,4%-ով և Բելառուսում՝ 4,2%-ով։
Ընդ որում, ապրանքների արտադրությունը ԵԱՏՄ-ում ավելացել է 2,1%-ով, ծառայությունների արտադրությունը՝ 0,1%-ով:
Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է վիճակագրության վարչության կայքէջի «ԵԱՏՄ-ում ՀՆԱ արտադրության մասին» բաժնում։