Փոխադարձ առևտրի ծավալը 2021 թվականին հասել է Եվրասիական տնտեսական միության գործունեության ժամանակահատվածի առավելագույն ցուցանիշին և կազմել է 72,6 մլրդ ԱՄՆ դոլար։ Դա 31,9%-ով ավել է քան 2020 թվականին, և 17,8%-ով բարձր է 2019 թվականից։
Փոխադարձ առևտրում արտահանման ծավալների աճը գրանցվել է Միության բոլոր պետություններում։ Առավել աճը նկատվել է Ղրղզստանում (44,9%) և Ղազախստանում (34,9%)։
Արտաքին առևտրի ծավալը կազմել է 844,2 մլրդ ԱՄՆ դոլար, դա 35,1%-ով ավել է 2020 թվականի ցուցանիշից։ Մինչհամավարակյան 2019 թվականի մակարդակը գերազանցվել է 14,7%-ով։ ԵԱՏՄ երկրների ապրանքների արտահանումը 2021 թվականի ընթացքում ավելացել է 44,1%-ով, ներմուծումը՝ 22,6%-ով։ Միությունից դուրս արտահանման մեջ ամենամեծ լուման ներդրել են Բելառուսը (աճ 47,8%-ով) և Ռուսաստանը (աճ 47%-ով)։
Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է «Ապրանքների արտաքին և փոխադարձ առևտրի վիճակագրություն» բաժնում՝ Վիճակագրության վարչության էջի էքսպրես-ակնարկում։