1987 թվականին ավարտել է Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը՝ «մաթեմատիկա» մասնագիտությամբ:
1987 թվականից՝ Մոսկվայի «Սկորոստ» մեքենաշինական գործարանի ինժեներ:
1991-ից մինչև 2000 թվականը մի շարք պաշտոններ է զբաղեցրել ՏՏ հատվածի առաջատար ռուսական ընկերություններում, 2000 թվականին ղեկավարել է «Համակարգային ինտեգրացիոն լուծումներ» ընկերությունը:
2011 թվականից ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Էլեկտրոնային Մոսկվա» ԲԲԸ-ում և Մոսկվայի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետական ծառայությունների վարչությունում:
2017 թվականից մի շարք համալիր նախագծեր է վերահսկել Մոսկվայի «Տեղեկատվական քաղաք» պետական հիմնարկում:
2021 թվականի փետրվարի 10-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության փոխտնօրենի պաշտոնին։