Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
14.07.2021

ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն է նշանակվել Գեորգի Արզումանյանը

Գեորգի Վիգենի Արզումանյանը ծնվել է 1973 թվականին Երևանում (Հայաստանի Հանրապետություն)։ 1995 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանը, ստանալով «կենսաբանություն, կենսաբանության և քիմիայի ուսուցիչ» որակավորում։

2004 թվականին Լունդի համալսարանի Արդյունաբերական էկոլոգիական տնտեսության միջազգային ինստիտուտում ավարտել է մագիստրատուրան «էկոլոգիական կառավարում և քաղաքականություն» մասնագիտությամբ, ստանալով գիտությունների մագիստրոսի գիտական աստիճանը։


Աշխատանքային գործունեությունը սկսել է 1997 թվականին Հայաստանի Հանրապետության բնության պահպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։


2000-2001 թվականներին՝ Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի մասնագետ։


2001-2005 թվականներին՝ «Բնական պաշարների կառավարում և աղքատության կրճատում» նախագծի իրականացման հարցերով գրասենյակի ավագ մասնագետ, Հայաստանի Հանրապետության Բնության պահպանության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության ղեկավար։


2005-2008 թվականներին՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Երևանյան գրասենյակի բնական պաշարների պահպանման և կայուն օգտագործման ծրագրերի մենեջեր։


2009-2011 թվականներին՝ Թբիլիսիում (Վրաստան) Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի տնօրեն։


2011-2021 թվականներին աշխատել է Երևանում և Կիշինևում (Մոլդովա) ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերում որպես ծրագրային քաղաքականության հարցերով խորհրդական, էներգետիկայի, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության հարցերով դեպարտամենտի ծրագրերի գծով մասնագետ-ղեկավար, Եվրոպայի և ԱՊՀ երկրների համար շրջակա միջավայրի և կանաչ տնտեսության հարցերով մասնագետ-խորհրդական։


Կրում է Հայաստանի պետական ծառայության 1-ին դասի խորհրդականի և Միացյալ Ազգերի Կազմակերպության համակարգում երկրորդ աստիճանից բարձր կառավարչի աստիճանները։ Պարգևատրվել է «Պատիվ, փառք, աշխատանք» III աստիճանի Գեորգիևյան մեդալով և Հայաստանի Հանրապետության Վարչապետի շնորհակալագրով։


2021 թվականի հուլիսի 9-ից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն։