Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
03.03.2022

ԵՏՀ-ի տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության փոխտնօրեն է նշանակվել Չինարա Մամբետալիևան

Չինարա Միրզակամատովնա Մամբետալիևան ծնվել է 1974 թվականին Տակաս քաղաքում (Ղրղզստանի Հանրապետություն)։ 1997 թվականին ավարտել է Ղրղզստանի պետական բժշկական ակադեմիան։


20 տարուց ավել՝ 1998-ից մինչև 2022 թվականն աշխատել է Բիշքեկ քաղաքում՝ Ղրղզստանի Հանրապետության Առողջապահության նախարարությանն առընթեր դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների դեպարտամենտում։ Զբաղեցրել է Վերահսկիչ վերլուծական լաբորատորիայի կենտրոնի վարիչի, սերտիֆիկացման բաժնի վարիչի, Ղրղզստանի Առողջապահության նախարարությանն առընթեր Դեղային ապահովման և բժշկական տեխնիկայի դեպարտամենտի դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների որակի գնահատման հարցերով վարչության պետի, դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների դեպարտամենտի փոխտնօրենի պաշտոնները։

2022 թվականի մարտի 3-ին նշանակվել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության փոխտնօրենի պաշտոնին։