Հանդիսանում է տնտեսագիտության և կառավարման գիտությունների ոլորտի մագիստրոս։ Ազատ տիրապետում է անգլերենին:
1997-ից մինչև 2019 թվականները տարբեր պաշտոններում աշխատել է Հայաստանի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմում։ Անցել է ուղի՝ կրտսեր մասնագետից մինչև արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ։
2019-2021 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետի տեղակալ։
2021 թվականի փետրվարի 15-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Գործերի կառավարման վարչության փոխտնօրեն։