Նորություններ

18.05.2021

ԵՏՀ իրավական վարչության փոխտնօրեն է նշանակվել Ռախատբեկ Մամաևը

Ռախատբեկ Դոկտուրբայի Մամաևը ծնվել է 1977 թվականին Նարին քաղաքում (Ղազախստանի Հանրապետություն)։ 1999 թվականին ավարտել է Ղրղզստանի Ժ․ Բալասագինի անվան ազգային համալսարանը՝ «իրավագիտություն» մասնագիտությամբ։

Աշխատել է տարբեր պաշտոններում Ղրղզստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում։

1999-ից մինչև 2001 թվականը՝ Ղրղզստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում։

2001-ից մինչև 2002 թվականները՝ «Ակ-Տիլեկ» ջրօգտագոծողների ընկերակցությունում:

2002-ից մինչև 2004 թվականները՝ Ղրղզստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության Էկոնոմիկայի զարգացման պետական հիմնադրամում:

2004-ից մինչև 2010 թվականները՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահին առընթեր Քաղաքացիության հարցերով հանձնաժողովի պատասխանատու քարտուղար:

2010-ից մինչև 2012 թվականները՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի քաղաքացիության հարցերով պատասխանատու քարտուղար:

2013-ից մինչև 2014 թվականները՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն Պետական ռեգիստրացիոն ծառայությանն առընթեր «Ինֆոկոմ» ՊՁ մասնագիտացված կենտրոնի փոխտնօրեն:

2015-ից մինչև 2017 թվականները՝ Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Կենեշի պատգամավորի խորհրդատու:

2017-ից մինչև 2021 թվականները՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պաշտպանության, իրավակարգի և արտակարգ իրավիճակների բաժնի հակակոռուպցիոն քաղաքականության սեկտորի փորձագետ, կադրային աշխատանքի և պետական ծառայության սեկտորի վարիչ, մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի վարիչ։

Ղրղզստանի Հանրապետության պետական ծառայության գերազանցիկ է, ունի պետական քաղաքացիական ծառայության 3-րդ դասաի պետական խորհրդականի դասային աստիճան։ Պարգևատրվել է Ղրղզստանի Հանրապետության կառավարության պատվոգրով, ինչպես նաև Ղրղզստանի Հանրապետության կառավարության գերատեսչական պարգևներով։

2021 թվականի ապրիլին նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Իրավական վարչության փոխտնօրեն։