Այս մասին ԵԱՏՄ տարածքում բանկային ավանդների ապահովագրման, վարկային կազմակերպությունների լուծարման, ֆինանսական առողջացման և սնանկության ոլորտի փորձագիտական խմբի նիստում, որը կայացել է հոկտեմբերի 6-ից 7-ը Երևանում, ասել է ԵՏՀ ֆինանսական քաղաքականության վարչության տնօրեն Արկադի Խաչատրյանը։
ԵՏՀ դեպարտամենտի տնօրենի խոսքով՜՝ փորձագիտական խմբի գործունեության ընթացքում զգալի ծավալի աշխատանք է կատարվել և պայմանավորվածություն է ձեռք բերվել ավանդների ապահովագրման ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման մի շարք հարցերի շուրջ։ «Անցյալ ամսվա սկզբին Հանձնաժողովն այս խմբի կողմից մշակված և հաստատված 15 փորձագիտական եզրակացություն է ուղարկել ԵԱՏՄ երկրների ազգային բանկերին», - նշել է Արկադի Խաչատրյանը։
ԵՏՀ վարչության տնօրենը հիշեցրել է, որ ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկա ձևավորելու նպատակով նախորդ տարվա ընթացքում կնքվել է ԵԱՏՄ շրջանակներում վարկային պատմությունների կազմում ներառված տեղեկությունների փոխանակման կարգի մասին համաձայնագիրը: Փաստաթուղթն այժմ իրականացվում է փորձագետների կողմից։
«Անցյալ շաբաթ Մյության երկրների ներպետական համաձայնեցման է ուղարկվել ԵԱՏՄ երկրներում կազմակերպված աճուրդներում արժեթղթերի տեղաբաշխման և շրջանառության անդրսահմանային հասանելիության մասին համաձայնագրի նախագիծը, - ընդգծել է նա։ - Ակնկալում ենք, որ մոտ ապագայում զգալի արդյունքների կհասնենք նաև ավանդների երաշխավորման հարցում, որոնք թույլ կտան կոնկրետ ներդաշնակեցված որոշումներ ընդունել ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման նպատակով»։