ԵՎԸ-ի նպատակն է փոխադարձ և արտաքին առևտրի, ինչպես նաև համատեղ համագործակցության նախագծերի իրականացման խթանումը ԵԱՏՄ ամբողջ տարածքում ապահովագրական կարողությունների և մասնագիտական ռիսկերի կառավարման ավելացման հաշվին: Ընկերությունը կլրացնի ազգային ապահովագրական գործակալությունների գործառույթները վերազգային մակարդակով՝ Միության երկրներում և երրորդ երկրներում վերաապահովագրելով արտահանման վարկերը և ներդրումները ձեռնարկատիրական և քաղաքական ռիսկերից:
ԵՎԸ կանոնադրական կապիտալը կձևավորվի անդամ պետությունների վճարների հաշվին և կկազմի 15 մլրդ ռուսական ռուբլի։ ԵՎԸ-ի կողմից ստեղծվող պոտենցիալ ապահովագրական հզորությունը (առանց հնարավոր ընդլայնումը հաշվի առնելու) կազմում է մինչև 2 մլրդ ԱՄՆ դոլար։
Փորձագիտական գնահատման համաձայն՝ Եվրասիական վերաապահովագրական ընկերության լրացուցիչ ապահովագրական հզորության ի հայտ գալը կարող է ավելացնել ԵԱՏՄ ներսում փոխադարձ առևտրի ծավալը ավելի քան 6 մլրդ դոլլարով:
Նախատեսվում է, որ ԵՎԸ-ի աշխատանքը կմեկնարկի 2023 թվականին, և այն բաց կլինի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող այլ պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների անդամակցության համար։