ԵՏՀ-ի 10-ամյակին նվիրված բաժին


mm_10year.jpgՀարգելի՝ գործընկերներ, բարեկամներ։

2022 թվականի փետրվարի 2-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, որի ստեղծումը նշանավորել է անցումը եվրասիական ինտեգրացիայի զարգացման որակապես նոր ինստիտուցիոնալ մակարդակ, դառնում է 10 տարեկան։ Ինտեգրացիոն շինարարության նոր փուլը սկսելու առանցքային քայլ է հանդիսացել Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի նախագահների կողմից 2011 թվականի նոյեմբերի 18-ին Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մասին հայտարարագրի ստորագրումը, որտեղ սահմանվել էին գործնական փոխգործակցության, Մաքսային միության, Միասնական տնտեսական տարածքի նորմատիվաիրավական բազայի և դրանց հիման վրա՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր ձևավորման հիմնական ուղղությունները։

Տասը տարվա ընթացքում Հանձնաժողովը, որպես Եվրասիական տնտեսական միության մշտապես գործող կարգավորող մարմին, կատարում է դրա գործունեության ապահովման, փոխադարձ շահի, իրավահավասարության և ազգային շահերը հաշվի առնելու, ընդունվող որոշումների տնտեսական հիմնավորվածության, ինչպես նաև բացության, հրապարակայնության և օբյեկտիվության ապահովման սկզբունքների հիման վրա եվրասիական տնտեսական ինտեգրացիայի հետագա զարգացման ոլորտում առաջարկների մշակման խնդիրներ։

Այդ ժամանակահատվածում մեր պետությունների և կառավարությունների ղեկավարների կամային որոշումների, ինչպես նաև Հանձնաժողովի, անդամ պետությունների նախարարությունների և գերատեսչությունների ներդաշնակ աշխատանքի շնորհիվ հաջողվել է ապահովել ինտեգրացիոն գործընթացների զարգացման բարձր տեմպեր։

Այս տարիների ընթացքում փոխվել է Հանձնաժողովի Կոլեգիայի երկու կազմ։ Հանձնաժողովի Կոլեգիայի յուրաքանչյուր նախագահի առջև կանգնած էին հավակնոտ նպատակներ և արդիական խնդիրներ։ Հանձնաժողովի աշխատանքի ժառանգորդությունը դարձել է Միության օրակարգի առաջընթացիկ իրականացման գրավականը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կառուցումը 2012-2016 թվականներին՝ Վիկտոր Բորիսովիչ Խրիստենկոյի ղեկավարած Հանձնաժողովի Կոլեգիայի առաջին կազմի անտարակուսելի ծառայությունն է, Հանձնաժողովի և Միության աշխատանքի առաջին արդյունքները հաշվի առնելով՝ ինտեգրացիոն նախագծի զարգացումը 2016-2020 թվականներին դարձել է Տիգրան Սուրենի Սարգսյանի նախագահության ներքո՝ երկրորդ կազմի խնդիրը, ինտեգրացիայի նոր բովանդակության որոնումը և համավարակի հետ կապված աննախադեպ մարտահրավերներին արձագանքը՝ Հանձնաժողովի ներկայիս Կոլեգիայի խնդիրներն են։

Հանձնաժողովը կայացել է Եվրասիական տնտեսական միության զարգացման մեջ արժանի ավանդ ներդրող Խորհրդի անդամների, Կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների պատասխանատու աշխատանքի շնորհիվ։

Իմ երախտագիտությունն եմ հայտնում Հանձնաժողովի բոլոր միջազգային ծառայողներին։ Ձեր բարեխիղճ աշխատանքը՝ ինտեգրացիոն գործընթացների զարգացման՝ ստեղծված իրավական և տնտեսական հիմքերն են։ Ընդունվել է Միության մասին պայմանագիրը, Մաքսային օրենսգիրքը, Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մինչև 2025 թվականը զարգացման ռազմավարական ուղղությունները, ապահովվել է Միությանը նոր անդամների, դիտորդ պետությունների միացումը, ապահովվում են աշխատողների տեղաշարժի ազատությունը և սոցիալական երաշխիքները, ուժի մեջ է մտել Կենսաթոշակային ապահովության մասին համաձայնագիրը, գործում է ավելի քան 50 տեխնիկական կանոնակարգ և 12 000-ից ավել միջազգային ստանդարտ, հաջողությամբ գործում է ավելի քան 180 մլն սպառողի համար ապրանքների միասնական շուկան։

Համոզված եմ, որ Խորհրդի, Կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների կուտակած ներուժը, բարձրագույն արհեստավարժությունը թույլ կտան հետագայում էլ համապատասխանել ժամանակի բոլոր պահանջներին և բարձրացնել եվրասիական տնտեսական ինտեգրացիայի որակն ու արդյունավետությունը։

Շնորհավորում եմ հոբելյանական օրվա կապակցությամբ, հարգելի բարեկամներ և կոլեգաներ։

Մաղթում եմ նոր նվաճումներ, բոլորին քաջառողջություն և բարեկեցություն։