Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանում է, որն ապահովում է Հանձնաժողովի գործունեությունը Եվրասիական տնտեսական միության տրանսպորտի, ենթակառուցվածքի և բնական մենաշնորհների ոլորտում:

Իր գործունեության ընթացքում Դեպարտամենտը ղեկավարվում է  2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, Միության իրավունքը կազմող այլ միջազգային պայմանագրերով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի,  Եվրասիական միջկառավարական խորհրդի, Հանձնաժողովի խորհրդի և Հանձնաժողովի Կոլեգիայի որոշումներով և  կարգադրություններով, ինչպես նաև Դեպարտամենտի մասին հիմնադրույթով:

Դեպարտամենտն իր գործունեությունն իրականացնում է ինքնուրույն և Հանձնաժողովի կառուցվածքային մյուս ստորաբաժանումների հետ համագործակցությամբ, ինչպես նաև իր իրավասության սահմաններում Հանձնաժողովի կողմից ստեղծված խորհրդատվական մարմինների և աշխատանքային խմբերի, պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների այլ մարմինների կամ կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների, անդամ պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ: