Հանձնաժողով
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Տեսադարան
Ֆոտոսրահ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
арм
рус
eng
бел
қаз
кыр
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Տեսադարան
Ֆոտոսրահ
арм
рус
eng
бел
қаз
кыр
Հանձնաժողով
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Տեսադարան
Ֆոտոսրահ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Եվրասիական տնտեսական հանձնաժողով
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար)
ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար)
Կոժոշև Արզիբեկ Օրոզբեկի
Տրանսպորտի և ենթակառուցվածքների բաժին
Էներգետիկայի բաժին
Լուսանկար
Տեսադարան
Օրացույց
Կենսագրություն
Նորություններ «Էներգետիկա և ենթակառուցվածքներ»
30 հունիսի 2025
Եվրասիական տնտեսական համաժողովում քննարկել են խելացի տրանսպորտային համակարգերի ներդրումը
Եվրասիական տնտեսական միության պետություններում խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման հեռանկարները քննարկման առարկա են դարձել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի և Ռուսաստանի «Տրանսպորտի թվային դարաշրջան» տրանսպորտի թվային տեխնոլոգիաների զարգացման ընկերակցության նախագահ Ալեքսանդր Սյոմկինի աշխատանքային հանդիպմանը, որը կայացել է Մինսկում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում: Բանակցությունների ընթացքում ԵՏՀ նախարարը տեղեկացրել է ԵԱՏՄ անդամ պետությունների խելացի տրանսպորտային համակարգերի փոխգործակցության կատարելագործման հայեցակարգի իրականացման մասին, որը ստացել է ԵՏՀ խորհրդի հավանությունը այս տարվա հունվարին: Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել իրականացման ենթակա բազային ծառայությունների ցանկի, ինչպես նաև Միության երկրների ԽՏՀ տեղեկատվական փոխգործակցության ձևաչափերին ներկայացվող պահանջների միասնականացման մասին: «Հաշվի առնելով մեր պետություններում ԽՏՀ ներդրման տարբեր մակարդակը՝ չափազանց կարևոր է ստեղծել ԵԱՏՄ անկարան թվային տարածք, որը հիմնված կլինի միասնականացված ստանդարտների ու պահանջների վրա», — ընդգծել է Արզիբեկ Կոժոշևը: Կողմերը պայմանավորվել են շարունակել նշված հարցերի քննարկումը սեպտեմբերին կայանալիք «Ռուսաստանի խելացի տրանսպորտային համակարգեր. Տրանսպորտի թվային դարաշրջան» ամենամյա միջազգային համաժողովի շրջանակներում:
27 հունիսի 2025
Արզիբեկ Կոժոշև. «Ընդհանուր շուկան կապահովի էլեկտրաէներգիայի անդրսահմանային առևտրի հավասար հասանելիություն»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը Մինսկում՝ ԵՏՀ-2025-ում մասնակցել է «ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկա. հայացք դեպի ապագա» կլոր սեղանի աշխատանքներին, որը նվիրված էր եվրասիական «հնգյակի» պետությունների էլեկտրաէներգետիկ շուկաների ինտեգրման հեռանկարներին: «Ընդհանուր շուկան կապահովի էլեկտրաէներգիայի անդրսահմանային առևտրի հավասար հասանելիություն, կընդլայնի փոխադարձ առևտրի ծավալներն ու եղանակները, թույլ կտա հավասարեցնել Եվրասիական տնտեսական միության երկրների էներգետիկ համակարգերի բեռնվածքի ժամանակացույցը և հրաժարվել գեներացնող հզորությունների ավելորդ կառուցումից: Սա կբարձրացնի անդամ պետությունների էներգետիկ անվտանգությունը», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: Միջոցառման մասնակիցները նշել են ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի նորմատիվ բազայի ձևավորման առաջընթացը, քննարկել էլեկտրաէներգիայի ներքին շուկաների բարեփոխման ու զարգացման առանձնահատկությունները ինտեգրման համատեքստում և սահմանել ապագա շուկայի գործունեության պայմաններում Միության երկրների տնտեսության իրական հատվածի և գործարար համայնքի զարգացման հեռանկարներն ու գերակայությունները: «Ներկա պահի դրությամբ հաստատված է էլեկտրաէներգիայի շուկայի գործունեության գրեթե ամբողջ նորմատիվ բազան, զգալի չափով պատրաստ է Միանալու մասին պայմանագիրը և կանոնակարգերը: Միևնույն ժամանակ, չափազանց կարևոր է հետևել Պայմանագրում ամրագրված և կանոններում իրագործված ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման ու գործունեության սկզբունքներին, այդ թվում՝ հաշվի առնելով էլեկտրաէներգետիկայի լայն ազդեցությունը տնտեսության իրական հատվածի վրա», — տեղեկացրել է Արզիբեկ Կոժոշևը: Կլոր սեղանին մասնակցել են ավելի քան 50 ոլորտային կազմակերպությունների ղեկավարներ և փորձագետներ, վերահաստատելով բիզնեսի ու կարգավորիչների մեծ հետաքրքրվածությունը ընդհանուր էլեկտրաէներգետիկ տարածքի ձևավորմամբ: Քննարկմանը մասնակցել են ԵԱՏՄ պետությունների էներգետիկ գերատեսչությունների ղեկավարներ, ենթակառուցվածքային և բորսայական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
27 հունիսի 2025
ԵՏՀ-ում քննարկել են տրանսպորտում թվային տեխնոլոգիաների ներդրման հարցը
Հունիսի 26-ին «ԵԱՏՄ-ում տրանսպորտում թվային լուծումների ներդրում. անթուղթ տեխնոլոգիաներ, ավտոմատացված և անօդաչու փոխադրամիջոցներ» թեմատիկ նստաշրջանի մասնակիցները քննարկել են տրանսպորտի ոլորտում ինտեգրման զարգացումը և դրա ազդեցությունը Եվրասիայում կայուն զարգացման ապահովման վրա: Միջոցառումը տեղի է ունեցել Մինսկում՝ 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի հարթակում։ «Թվայինի դերը, Եվրասիական տնտեսական միության երկրների տրանսպորտային ոլորտում թվային գործիքների ժամանակին ներդրման կարևորությունը հսկայական է, — նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տրանսպորտի և ենթակառուցվածքների վարչության տնօրեն Ռուստան Ջենալինովը: — Մինչև 2040 թվականը թղթայինից էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության անցնելու շնորհիվ բեռնափոխադրումների և լոգիստիկայի հատվածում տնտեսված միջոցների ծավալը կկազմի ավելի քան 25 միլիարդ եվրո»: Պետական մարմինների, գործարար համայնքի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները մանրամասն քննարկել են անօդաչու համակարգերի զարգացման, անթուղթ տեխնոլոգիաների ներդրման հարցեր, խելացի տրանսպորտային համակարգերի հնարավորությունները, միջազգային տրանսպորտային միջանցքներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև դրանց ներդրման տնտեսական և սոցիալական արդյունքը: Քննարկման արդյունքում Ռուստան Ջենալինովը նշել է, որ «տասը տարվա ընթացքում ԵԱՏՄ թվայնացման գործնական քեյսը բարեշրջվում է՝ շուկայի սուբյեկտների միջև տեղեկատվական փոխգործակցություն հաստատելուց և բիզնես գործընթացնելու տվյալների փոխանակումից՝ դեպի թվային էկոհամակարգերի, տեխնոլոգիական հարթակների ստեղծում, էլեկտրոնային փաստաթղթերի և արհեստական բանականության կիրառում տվյալների մեծ ծավալի վերլուծություն, հաշվառում կամ հաշվարկներ պահանջող պատվախնդիր նպատակների իրագործման համար»:
27 հունիսի 2025
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և ԱՊՀ ՀՏԽ գործկոմը ստորագրել են Տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության պլանը
Մինսկում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում կայացել է Եվրասիայի տրանսպորտային համակարգերի ինտեգրման համար կարևոր իրադարձություն. ստորագրվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցության միջև տրանսպորտի, ենթակառուցվածքների, լոգիստիկայի և միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացման մինչև 2030 թվականը համագործակցության պլանը: Փաստաթուղթը ստորագրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը և ԱՊՀ ՀՏԽ գործկոմի նախագահ Գենադի Բեսսոնովը: «Փաստաթուղթը ամուր հիմք է դնում համակարգային փոխգործակցության համար: ԵԱՏՄ տարածքում տրանսպորտի և ենթակառուցվածքի ոլորտում ջանքերի համաժամյացումը համապատասխանում է բոլոր կողմերի շահերին: չէ՞ որ տրանսպորտի տնտեսական զարգացման, առևտրի և սոցիալական բարեկեցության շարժիչ ուժը դարձնելը ընդհանուր նպատակն է: Մինչև 2030 թվականը պլանը տալիս է այս աշխատանքի հստակ ուղենիշը», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: Համագործակցության պլանը սահմանում է ԵՏՀ-ի և ԱՊՀ ՀՏԽ գործկոմի համատեղ աշխատանքի կոնկրետ ուղղություններ ու միջոցառումներ: Դրա նպատակն է եվրասիական տարածքում տրանսպորտային համակարգերի կայուն և արդյունավետ զարգացման, մրցունակության և փոխադարձ համատեղելիության համար պայմանները ստեղծումը, ինչը չափազանց կարևոր է ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների տնտեսական աճի արագացման համար:
Ցուցադրել ավելին
Գործունեություն
լուծումներ
Գործունեություն
Էներգետիկ վիճակագրություն
թեմայով որոշումներ «Էներգետիկա և ենթակառուցվածքներ»
3
22.01.2025
Распоряжение Совета ЕЭК № 3 О Концепции по совершенствованию взаимодействия интеллектуальных транспортных систем государств – членов Евразийского экономического союза в рамках Евразийского экономического союза
214
23.12.2024
Распоряжение Коллегии ЕЭК № 214 О плане мероприятий («дорожной карте») по гармонизации отдельных процедур по оформлению и выдаче специальных разрешений на проезд тяжеловесных и (или) крупногабаритных транспортных средств при осуществлении международных автомобильных перевозок по автомобильным дорогам, включенным в перечень евразийских транспортных коридоров и маршрутов
213
23.12.2024
Распоряжение Коллегии ЕЭК № 213 О плане мероприятий («дорожной карте») по гармонизации отдельных процедур по оформлению и выдаче специальных разрешений на перевозку опасных грузов при осуществлении международных автомобильных перевозок по автомобильным дорогам, включенным в перечень евразийских транспортных коридоров и маршрутов
212
23.12.2024
Распоряжение Коллегии ЕЭК № 212 О проекте распоряжения Совета Евразийской экономической комиссии «О Концепции по совершенствованию взаимодействия интеллектуальных транспортных систем государств – членов Евразийского экономического союза в рамках Евразийского экономического союза»
37
29.11.2024
Распоряжение Совета ЕЭК № 37 О реализации проведения пилотного проекта по применению электронных международных транспортных накладных e-CMR при осуществлении международных грузовых автомобильных перевозок в государствах – членах Евразийского экономического союза
կանոնակարգող փաստաթղթեր
Նյութեր ուղղության վերաբերյալ
Ելույթներ
Լուսանկար
Տեսադարան
06 դեկտեմբերի 2016
ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Ադամկուլ Ժունուսովի հարցազրույցը «Ռոսիյսկայա գազետա»-ին ԵԱՏՄ և ՄՃՏԳ համակցման թեմայով
Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մյուս երկրների հետ միասին առաջարկել է Չինաստանի համաֆինանսավորմանը հավակնող՝ տրանպսորտի ոլորտի ավելի քան 40 համատեղ նախագծեր: Դրանք պետք է ներթափանցող լոգիստիկա հաստատեն Չինաստանի, Եվրասիական միության և ԵՄ միջև Եվրասիայի հիմնական տրանսպորտային միջանցքները լրացնող հարակից երթուղիներով (Արևմտյան Եվրոպա - Արևմտյան Չինաստան, Հյուսիս - Հարավ, Արևելք - Արևմուտք և Հյուսիսային ծովային ճանապարհը):
16 Նոյեմբեր 2016
ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Ադամկուլ Ժունուսովի հարցազրույցը ՌուսԱրմինֆո ԼԳ-ին. «Հայաստանը կդառնա ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի լիարժեք անդամ»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Ադամկուլ Ժունուսովը Եվրասիական շաբաթ միջազգային համաժողովի շրջանակներում պատասխանել է «ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ»-ի հարցերին և գնահատել Եվրասիական միության (ԵԱՏՄ) միասնական էներգետիկ շուկային Հայաստանի ինտեգրման մակարդակը
21 հոկտեմբերի 2016
ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Ադամկուլ Ժունուսովի հարցազրույցը «Զվյազդա» թերթին. «ԵԱՏՄ նավթի ընդհանուր շուկաների ստեղծման ժամկետները կարող են կրճատվել»
Եվրասիական միության ստեղծումն, առաջին հերթին, տնտեսական քայլ է: Գրագետ կառուցման դեպքում ընդհանուր շուկաները կարող են այնպիսի եկամուտ բերել մասնակից երկրներին, որի մասին միայնակ խաղի ժամանակ խոսք լինել չէր կարող: Այսպես, օրինակ, ԵԱՏՄ շրջանակներում նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ստեղծման գումարային արդյունքը հինգ տարվա ընթացքում կկազմի 5-ից 8 միլիարդ դոլար: Սրանք Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տնտեսական ռազմավարությունների ինստիտուտի հետազոտությունների տվյալներն են: Հիմնվելով հենց վերջինիս ուսումնասիրությունների վրա, մշակվել է ԵԱՏՄ նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգի նախագիծը, որն այդ տարի ընդունվել է Միության միջկառավարական խորհրդի կողմից: Դրանց ստեղծման վերջնաժամկետը 2025 թվականի հունվարի 1-ն է: Դեռ շուրջ 10 տարի ունենք: Բայց հնարավո՞ր է արդյոք արագացնել գործընթացը: Հատուկ «СЕ»-ի համար այս հարցին պատասխանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի ու ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ադամկուլ ԺՈՒՆՈՒՍՈՎԸ:
08 հունիսի 2016
ԵՏՀ Էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Դանիլ Իբրաևի հեղինակային հոդվածը «Երեկոյան Բիշքեկ» թերթում. «Մետաքսի ճանապարհը սկսվում է առաջին քայլից»
Մենք ապրում ենք փոփոխությունների դարաշրջանում: Բոլորովին վերջերս քննարկումներ էին ընթանում գլոբալացման վերաբերյալ, այնուհետ առաջացավ տարածաշրջայնացման հակառակ միտումը: Թվում է, թե այսօր այդ գործընթացները հավասարակշռել են միմյանց, ինչի արդյունքում մենք նկատում են, թե ինչպես են պետությունները աշխարհով մեկ միավորվում ինտեգրացիոն դաշինքներում` ընդհանուր օրակարգի և ապագայի խնդիրների ընդհանուր ցուցակի հիման վրա և սկսում են շարժվել նույն ուղղությամբ:
0
/
0
31 հոկտեմբերի 2020
ԵԱՏՄ-ը 5 ՏԱՐԵԿԱՆ Է| Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ձեռքբերումների և հեռանկարների մասին
Պաշարներ ԵՏՄ
Եվրասիական տնտեսական միություն
Եվրասիական տնտեսական միության Իրավական պորտալ
ԵԱՏՄ ներքին շուկաների գործառնության գլխամուտք
ԵԱՏՄ Թվագրված օրակարգի մասին գլխամուտք