Ընդհանուր տեղեկատվություն
Մինչև Եվրասիական տնտեսական միության մասին առ 2014 թվականի մայիսի 29-ը պայմանագրի կնքումը (այսուհետ` Պայմանագիր), բնական մենաշնորհների բաժնի գործունեությունը հիմնված էր 2010 թվականի դեկտեմբերի 9-ի «Բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների և կանոնների մասին» համաձայնագրի դրույթների և նորմերի վրա (այսուհետ `Համաձայնագիր):
Այնուհետև Համաձայնագրի բոլոր դրույքները ներառվեցին Պայմանագիր, այդ թվում` բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեությունը կարգավորող ընդհանուր սկզբունքները, տեսակները և մեթոդները, բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների մատչելիության ապահովման կանոնները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ `Հանձնաժողով) իրավասությունը: Պայմանագրում չեն ներառվել Համաձայնագիր 2012-2013թթ.-ին ընթացքում իրականացված հետևյալ դրույթները.
- Հանձնաժողովի Կոլեգիայի 2013 թ. փետրվարի 5-ի № 14 որոշմամբ հաստատված բնական մենաշնորհների ոլորտների նկատմամբ Միասնական տնտեսական տարածքի ստեղծման փուլային պլան (ոլորտային (հատվածային) կտրվածքով) (
հավելված 1);
- Հանձնաժողովի Կոլեգիայի 2013 թ. փետրվարի 5-ի № 14 որոշմամբ հաստատված Փուլային ծրագրի մշտադիտարկման իրականացման չափանիշները և ընթացակարգը (
հավելված 2).
Բնական մենաշնորհների հարցերով Հանձնաժողովի իրավասությունը Համաձայնագրի շրջանակներում (2012 թվականի հունվարից մինչև 2014 թվականի մայիսը ժամանակահատված)՝
- Փուլառփուլ ծրագրի առաջարկների նախապատրաստում
- Փուլառփուլ ծրագրի իրագործման մշտադիտարկման անցկացման չափորոշիչների և կարգի վերաբերյալ առաջարկների նախապատրաստում
- ազգային մարմինների՝ բնական մենաշնորհների ոլորտներին վերաբերող որոշումների համակարգման (մշակում և իրագործում) եղանակներին առնչվող առաջարկների վերլուծություն և մշակում.
- Կողմերի պետություններում բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման համակարգի և պրակտիկայի համեմատական վերլուծության անցկացում՝ ամենամյա համապատասխան հաշվետվությունների և զեկույցների պատրաստմամբ.
- բնապահպանական տեսանկյունների, էներգարդյունավետության նկատմամբ բնական մենաշնորհների ոլորտներում կարգավորման ներդաշնակեցման աջակցում.
- համաձայնագրի իրագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքի արդյունքների ներկայացում ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) քննարկմանը.
- ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) կողմից սահմանվող մոտեցման ենթակա բնական մենաշնորհների ոլորտում Կողմերի նորմատիվային իրավական ակտերի ցանկի վերաբերյալ առաջարկների նախապատրաստում.
Բնական մենաշնորհների հարցերով Հանձնաժողովի իրավասությունը Պայմանագրի շրջանակներում (2014 թվականի մայիսից)՝
- անդամ պետություններում բնական մենաշնորհների ոլորտների ընդլայնման մասին որոշումների կայացում (Հանձնաժողովում համապատասխան դիմումի ստացվելուց հետո).
- անդամ պետություններում բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման պրակտիկայի և համակարգի համեմատական վերլուծության անցկացում՝ ամենամյա համապատասխան հաշվետվությունների և զեկույցների պատրաստմամբ.
- բնապահպանական տեսանկյունների, էներգարդյունավետության նկատմամբ բնական մենաշնորհների ոլորտներում կարգավորման ներդաշնակեցման աջակցում.
- Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի քննարկմանը ներկայացվելիք անդամ պետությունների ազգային մարմինների հետ համաձայնեցված՝ կատարված աշխատանքի արդյունքների վերաբերյալ նյութերի, ինչպես նաև մոտեցման ենթակա բնական մենաշնորհների ոլորտում նորմատիվային իրավական ակտերի սահմանման և այդ ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման համապատասխան միջոցների ձեռնարկման հերթականության որոշման վերաբերյալ անդամ պետությունների հետ համաձայնեցված առաջարկների նախապատրաստում։
2. 2012 թվական
3. 2013 թվական
4. 2014 թվական
5. 2015 թվական
6. 2016 թվական
հավելված 2-ի. 2012 թվականի
հավելված 3-ի. 2013 թվականի
հավելված 4-ի. 2014 թվականի
հավելված 5-ի. 2015 թվականի
հավելված 6-ի. 2016 թվականի
2016 թվականի արդյունքները
Օգտակար հղումներ
Հայաստանի Հանրապետություն
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
psrc.am
Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն`
gov.am
Բելառուսի Հանրապետություն
Տնտեսության նախարարություն`
economy.gov.by
Էներգետիկայի նախարարություն`
minenergo.gov.by
Տրանսպորտի և կապի նախարարություն`
mintrans.gov.by
Ղազախստանի Հանրապետություն
Ազգային տնտեսության նախարարություն -
economy.gov.kz
Բնական մենաշնորհների, մրցակցության պաշտպանության և սպառողների իրավունքների կարգավորման կոմիտե
kremzk.gov.kz
Ռուսաստանի Դաշնություն
Տնտեսական զարգացման նախարարություն -
economy.gov.ru
Դաշնային հակամենաշնորհային ծառայություն –
fas.gov.ru
Ղրղզստանի Հանրապետություն
Տնտեսության նախարարություն`
mineconom.gov.kg