Հարությունյան Արմեն Անատոլիի

Կենսագրություն

Արմեն Անատոլիի Հարությունյանը ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 9-ին։

2009 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության Պետական կառավարման ակադեմիան, հանրային կառավարման մագիստրոս է։  2011 թվականին ավարտել է Բրիստոլի համալսարանը՝ ստանալով միջազգային զարգացման մագիստրոսի աստիճան։

Աշխատանքային ուղին սկսել է 2005 թվականին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամում (Երևան)՝ որպես շուկայի ձևավորման և հետազոտման հարցերով մասնագետ, աշխատել է այդ կազմակերպությունում որպես տնտեսագետ՝ մարքեթինգի հարցերով խորհրդատու։

2011-2012 թվականներին գլխավորել է «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՊԲԸ-ն։

2012-2018 թվականներին անցել է ճանապարհ՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի խորհրդատուից մինչև փոխնախարար։

2019-2020 թվականներին հանդիսացել է Սինգապուրում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Տեխնոլոգիաների, նորարարությունների և կայուն զարգացման գլոբալ կենտրոնի կայուն և թվային գյուղատնտեսության հարցերով ավագ խորհրդատու։

2020 թվականի նոյեմբերին նշանակվել է ԵՏՀ Ագրոարդյունաբերական վարչության տնօրեն։​