Նորություններ

23.05.2023

Արդիականացվել են Բժշկական ապրանքներն ըստ կիրառման հնարավոր ռիսկի դասակարգելու կանոնները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան ընդունել է Բժշկական ապրանքներն ըստ կիրառման հնարավոր ռիսկի դասակարգելու կանոնների փոփոխությունները, որոնք հաստատվել են ԵՏՀ Կոլեգիայի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի № 173 որոշմամբ։

Բուժապրանքների դասակարգումն ուղղված է դրանց շրջանառության կարգավորման գործում ռիսկերի վրա հիմնված մոտեցման կիրառման ապահովմանը։ Կանոնների նոր խմբագրությունը հաշվի է առնում իրավակիրառ պրակտիկան և Բժշկական ապրանքների կարգավորիչների միջազգային համաժողովի (IMDRF) փաստաթղթերի փոփոխությունները բժշկական ապրանք հանդիսացող ծրագրային ապահովման և in vitro ախտորոշման բժշկական ապրանքների մասով:

Այսպիսով, բուժապրանքները դասակարգելիս հաշվի են առնվելու միջազգային պրակտիկայում ներկայումս որդեգրված մոտեցումները, ինչը դրականորեն կազդի Եվրասիական տնտեսական միության երկրներում բժշկական ապրանքների հասանելիության, ինչպես նաև դրանց արտադրողների արտահանման ներուժի վրա։ Ուժը կորցրած են ճանաչվել նաև ԵՏՀ Կոլեգիայի 2018 թվականի հուլիսի 24-ի № 116 և № 123 որոշումները բժշկական ապրանքի տարրերի սահմանազատման և բուժապրանքի մի քանի ձևափոխում գրանցման մեկ վկայականում ներառելու չափորոշիչների վերաբերյալ: