Պարզեցվել է վեց խմբի անասնաբուժական դեղամիջոցների գրանցման դոսյեն ԵԱՏՄ կանոններին համապատասխանեցնելու ընթացակարգը 24 May 2024 Պարզեցվել է վեց խմբի անասնաբուժական դեղամիջոցների գրանցման դոսյեն ԵԱՏՄ կանոններին համապատասխանեցնելու ընթացակարգը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդն ընդունել է Եվրասիական տնտեսական միություն մաքսային տարածքում անասնաբուժական դեղամիջոցների շրջանառության կարգավորման կանոնների փոփոխությունները։ Պարզեցվել է վեց խմբի անասնաբուժական դեղամիջոցների գրանցման դոսյեների համապատասխանեցման ընթացակարգը՝ դրանք են վիտամինները, ոչ մթերատու կենդանիների համար նախատեսված հակամակաբույծ դեղամիջոցները, բուսական ծագում ունեցող դեղամիջոցները, հականեխիչ դեղամիջոցները, ինչպես նաև կենդանիների օրգանիզմում ջրաէլեկտրոլիտային հավասարակշռությունը վերականգնելու համար նախատեսված դեղամիջոցները և որպես ակտիվ բաղադրիչներ հանքանյութեր պարունակող դեղամիջոցները: Նախկինում այդ խմբերի անասնաբուժական դեղերի գրանցման դոսյեն նոր պահանջներին համապատասխանեցնելու ընթացակարգն իրականացվում էր այն անդամ պետության յուրաքանչյուր լիազոր մարմնի հետ համաձայնեցմամբ, որի տարածքում նախատեսվում է այդ դեղամիջոցների շրջանառությունը, ապա փոփոխություններից հետո համաձայնեցում չի պահանջվի: Ընդ որում, նշված դեղամիջոցները պետք է արտադրված լինեն ԵԱՏՄ-ում և վերջինիս տարածքում շրջանառության մեջ լինեն ավելի քան հինգ տարի։ Ընդունված փաստաթղթով ճշգրտվել են նաև ԵԱՏՄ կանոնների հստակեցնող և տեխնիկական բնույթի առանձին դրույթներ։ ԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել Կանոններում փոփոխություններ կատարելու հարցը կես տարվա ընթացքում մշակելու մասին Ղրղզստանի առաջարկին, որոնք նախատեսում են որևէ անդամ պետությունում համաձայն Կանոնների գրանցված անասնաբուժական դեղամիջոցները ԵԱՏՄ երկրի նախաձեռնությամբ գրանցելու ընթացակարգը: Սա թույլ կտա հետագայում նվազեցնել «փոքր շուկաներ» ունեցող երկրներում անասնաբուժական դեղամիջոցների պակասուրդի առաջացման ռիսկը։ Ընդունված բոլոր փոփոխությունների իրականացումը կօգնի նվազեցնել անասնաբուժական դեղամիջոցներ արտադրողների ֆինանսական բեռը և, հետևաբար, նվազեցնել դրանց ինքնարժեքը: Բացի այդ, կկրճատվի Միության երկրների լիազոր մարմինների վարչական բեռը։
23 May 2024 Վալենտին Տատարիցկի. «ԵՏՀ-ի ակտերը կայուն հարթակ են ապահովել ԵԱՏՄ դեղամիջոցների ընդհանուր շուկայի գործունեության համար» Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին Մոսկվայում մայիսի 21-23-ն անցկացված «Դեղամիջոցների կարգավորիչ պրակտիկա և գրանցում. ՌեգԼեկ 2024» գիտագործնական խորհրդաժողովի «ԵԱՏՄ-ում դեղամիջոցների ընդհանուր շուկայի ձևավորման ինտեգրացիոն գործընթացները» ռազմավարական նստաշրջանի ընթացքում։ Նստաշրջանը նվիրված էր Միության դեղամիջոցների ընդհանուր շուկայի գործունեության ապահովման ուղղված առաջարկների քննարկման աշխատանքների արդյունքներին և 2025 թվականի դեկտեմբերի 31-ին անցումային շրջանի ավարտին ընդառաջ Հանձնաժողովի ակտերի կատարելագործմանը, որին համապատասխան՝ ԵԱՏՄ շուկայում շրջանառվող բոլոր դեղամիջոցները պետք է տեղափոխվեն եվրասիական միասնական ռեգուլատորիկայի։ Միջոցառումը ողջույնի խոսքով բացել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։ Նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԵԱՏՄ պետությունների առողջապահության փոխնախարարները և դեղագործական բիզնեսի ներկայացուցիչներ։ Նրանք ներկայացրել են դեղերի ընդհանուր շուկայում իրենց աշխատանքի փորձը, դրա զարգացման հեռանկարների վերաբերյալ իրենց տեսլականը: Ըստ Վալենտին Տատարիցկու՝ մինչև այս տարվա մարտ ամիսը Միության կանոններով դեղերի գրանցման ավելի քան 15 000 հայտ է ներկայացվել, որից ավելի քան 6500-ը՝ համապատասխանեցման ընթացակարգի առնչությամբ: Ձևակերպվել է մոտ 5700 գրանցման վկայական։ Աշխատանքին միացել են ԵԱՏՄ բոլոր պետությունները։ Այս աշխատանքի մեծ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին, սակայն այս տարի զգալիորեն ավելացել է դեղամիջոցների գրանցման և դրանց գրանցման դոսյեների համապատասխանեցման մասին Միության այլ երկրներից ստացվող դիմումների թիվը։ ԵՏՀ նախարարն անդրադարձել է 2016-2024 թվականներին Գրանցման կանոնների էվոլյուցիայի հիմնական փուլերին։ Դրանք, մասնավորապես, լրացվել են համավարակային և նախահամավարակային պատվաստանյութերի գրանցման դրույթներով, որոշվել են Միության պահանջներին համապատասխանեցնելուց հետո դեղերի մնացորդների իրացման ժամկետները, պարզեցվել են մի շարք ընթացակարգեր, այդ թվում՝ դեղերի գրանցման դոսյեների համապատասխանեցման ընթացակարգերը, արտադրողի լաբորատորիայում «հեռահար» փորձարկման հնարավորության ներդրումը, ինչը թույլ է տվել հաղթահարել լոգիստիկ COVID սահմանափակումները։ Բացի այդ, գրանցման ընթացակարգերի ցանկը լրացվել է բեկումնային և բարձր արդյունավետ դեղորայքային պատրաստուկների համար դեպի շուկա պարզեցված և արագացված մուտքի ընթացակարգերով: 2023 թվականին Գրանցման կանոններում արդիականացվել են բարձր տեխնոլոգիական դեղորայքային պատրաստուկներին առնչվող բաժինները, մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն է երկարաձգվել դոսյեն առանց GMP հավաստագրի ներկայացնելու հնարավորությունը՝ գրանցման ընթացքում կամ հետգրանցման ժամանակահատվածում ստուգման իրականացմամբ, զգալիորեն կրճատվել են նախկինում գրանցված դեղերի գրանցման դոսյեներում ներկայացվող փաստաթղթերի քանակը։ 2024 թվականին արդեն թարմացվել է գրանցման դոսյեում փոփոխություններ կատարելու ընթացակարգը, իսկ մինչև տարեվերջ նախատեսվում է ճշգրտումներ կատարել նաև դեղորայքային պատրաստուկի փաթեթվածքի մեջ դրվող արտադրատեսակներին ներկայացվող պահանջների և փորձագիտական հաշվետվության տվյալների գաղտնիությունը որոշելու դրույթների մասով: Վալենտին Տատարիցկին ընդգծել է, որ այսօրվա դրությամբ ԵԱՏՄ-ի GxP պրակտիկաների համակարգը, որոնք կազմում են ցանկացած դեղի կենսացիկլը, և այդ պրակտիկաներին համապատասխանության հաստատման տեսչական ընթացակարգերի համակարգը բավականին դինամիկ է զարգանում: 2018 թվականին, ի լրումն հինգ հիմնական պատշաճ պրակտիկաների (GLP, GCP, GMP, GDP, GVP), ընդունվել է բուսական ծագում ունեցող սկզբնական հումքի (GACP) մշակման, հավաքման, վերամշակման և պահպանման պատշաճ պրակտիկան, իսկ 2024 թվականի ապրիլին Դեղագործական ստուգումների կանոնները լրացվել են դեղագործական հսկողության համակարգերի տեսչական ստուգման կարգով։ ԵՏՀ նախարարը նշել է ԵԱՏՄ երկրների դեղագրքային համագործակցության էվոլյուցիան, որն առանձնահատուկ նշանակություն ունի իր գիտական և գործնական ներուժի առումով։ 2024 թվականի հունիս-հուլիս ամիսներին Հանձնաժողովի կոլեգիայի նիստում նախատեսվում է ընդունել Միության Դեղագրքի առաջին հատորի երրորդ մասը, որը նվիրված է ռադիոդեղագործական դեղորայքային պատրաստուկների և կենսաբանական (կենսատեխնոլոգիական) պատրաստուկների որակի վերլուծությանը։ Խորհրդաժողովի թեմատիկ բաժիններում ներկայացվել են ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների զեկույցները դեղամիջոցների շրջանառության և դեղորայքային ապահովման զարգացման, այս ոլորտում վերահսկման և հսկման գործունեության, օրենսդրությունը ԵՏՀ ակտերին համապատասխանեցնելու և Միության երկրներում դրանց կիրառման պրակտիկայի վերաբերյալ։ ԵՏՀ Տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության աշխատակիցներն իրենց զեկույցներում խորհրդաժողովի մասնակիցներին տեղեկացրել են գրանցման ընթացակարգերի ընդունված և նախատեսվող փոփոխությունների առանձնահատկությունների, GxP համակարգի զարգացման և հետազոտությունների անցկացման մասին: Ռուսաստանի առողջապահության նախարարության «ԲԿՄՓԳԿ» ԴՊԲՀ կողմից անցկացվող «ՌեգԼեկ» գիտագործնական խորհրդաժողովը դեղագործության ոլորտի հիմնական ամենամյա միջոցառումներից է: ԵԱՏՄ դեղագործական շուկայի սուբյեկտներն այստեղ քննարկում են դեղերի շրջանառության և իրավակիրառ պրակտիկայի արդիական խնդիրները։  
20 May 2024 Վալենտին Տատարիցկի. «ԵԱՏՄ-ում հասունացել է ստանդարտացման և չափագիտության ոլորտում միութենական ինտեգրումն ամրապնդելու անհրաժեշտությունը» ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին Տեխնիկական կարգավորման և չափագիտության դաշնային գործակալության (Ռոսստանդարտ) ամփոփիչ կոլեգիայի նիստում խոսել է ստանդարտացման և չափագիտության ոլորտում Եվրասիական տնտեսական միության երկրների համագործակցության մասին։ Ռոսստանարտի կոլեգիային մասնակցել է ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ Ռոսստանդարտի կենտրոնական աշխատակազմը և բոլոր ենթակա կազմակերպությունները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Ռուսաստանի Դաշնության նախարարությունների և պրոֆիլային հաստատությունների ներկայացուցիչներ: Վալենտին Տատարիցկին հիշեցրել է, որ մայիսի 29-ին լրանում է ԵԱՏՄ մասին պայմանագրի ստորագրման 10 տարին՝ նշելով, որ այս ընթացքում բազմաթիվ հաջողություններ են ունեցել տեխնիկական կարգավորման ոլորտում, և այդ գործընթացում ակտիվ դեր է կատարել Ռոսստանդարտը։ ԵՏՀ նախարարի խոսքով՝ մոտ հեռանկարում ստանդարտացման ուղղությամբ խնդիր է դրված իրականացնել Միության շրջանակներում ստանդարտացման աշխատանքների համակարգման կարգը, ինչպես նաև Ուժի մեջ մտած կանոնակարգերի և դրանց կից ստանդարտների ցանկերի գիտատեխնիկական մակարդարի պարտադիր պարբերական գնահատման կարգը։ Այս փաստաթղթերն ուղղված են պահանջները արդիական վիճակում պահելուն, ինչպես նաև դրանց համաձայնեցված և ժամանակին նախապատրաստմանը: Վալենտին Տատարիցկին նաև հայտնել է, որ այս տարի նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ-ում չափման միջոցների կիրառման թույլատրման մեխանիզմի մշակման փորձնական նախագծի իրականացման արդյունքները։ Փորձնական նախագծի շրջանակներում հայտնաբերված իրավական բացերը կարգավորելու համար կձևակերպվեն Միության ակտերի ճշգրտման կոնկրետ առաջարկներ։ ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ, չնայած կատարված աշխատանքին, ներկա իրողություններում արդեն հասունացել է ստանդարտացման և չափագիտության ոլորտում միութենական ինտեգրման ուժեղացման անհրաժեշտությունը։ «Տվյալ բլոկերի զարգացման համատեղ հավակնությունները պետք է ներառվեն մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում Միության շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման միջոցառումների պլանում», — նշել է նա։ Վալենտին Տատարիցկին իր ելույթում նշել է, որ տեխնիկական կարգավորման ոլորտի զարգացման գործում կարևոր դեր է հատկացված թվայնացմանը։ Նրա խոսքով՝ «ապագայի տեխկարգավորման» ուղղությամբ առաջին քայլը միութենական հարթակում առավել հավակնոտ նախագծի՝ «Միության շրջանակներում թվային տեխնիկական կարգավորման» իրականացումն է։ «Փորձագիտական թիմը, որն ուղղակիորեն իրականացնում է այս նախագիծը՝ և սա մի ամբողջ կոնսորցիում է, այսօր ստեղծում է «հիմնում է» տեղծված միասնական թվային հարթակը միութենական ծառայություններով համալրելու հեռանկարները, որոնք արդեն գործում են կամ դեռ նոր են ստեղծվում, — հայտնել է Վալենտին Տատարիցկին: — Հետագայում նման համակարգը մեզ թույլ կտա քայլ առ քայլ շարժվել համապատասխանության գնահատման և թույլատրական փաստաթղթերի տրամադրման բուն գործընթացի թվայնացման, ինչպես նաև տեխկարգավորման ոլորտում հսկիչ գործունեության ավտոմատացման ուղղությամբ»։ Կայացած միջոցառումը համընկել է նաև Չափագիտության համաշխարհային օրվա հետ, որը նշվում է ամեն տարվա մայիսի 20-ին չափագիտության մասնագիտական համայնքի կողմից: 2024 թվականին այս տարեթվի նշումն իրականացվում է «Մենք չափում ենք այսօր կայուն ապագայի համար» կարգախոսով։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում միանում է նշված կարգախոսի իրականացմանը։
17 May 2024 ԵՏՀ-ն պաշտպանում է միասնական շուկան միութենական պահանջներին չհամապատասխանող արտադրանքից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում ԵՏՀ տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության փոխտնօրեն Տատյանա Նիկոլաևայի նախագահությամբ քննարկվել է պետական վերահսկողության (հսկողության) մարմինների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության երկրների հավատարմագրման մարմինների հետ պետական վերահսկողության (հսկողության) մարմինների փոխգործակցության կարգի նախագիծը։ Փաստաթուղթը պատրաստվել է Ռազմավարություն-2025-ի 4.7.1-ին կետի իրականացման նպատակով։ Քննարկման ընթացքում ԵԱՏՄ պետությունների փորձագետները դիտարկել են Միության միասնական շուկան միութենական օրենսդրության պահանջներին չհամապատասխանող արտադրանքից պաշտպանելուն առնչվող խնդրահարույց հարցեր: Դրանց թվում են վերահսկիչ մարմնի կողմից իր տարածքում նման արտադրանք հայտնաբերելու դեպքում անդամ պետությունների այլ վերահսկիչ մարմիններին օպերատիվորեն տեղեկացնելու ուղղությամբ կատարվող գործողությունների հաջորդականությունը, ինչպես նաև տեղեկացման համակարգի շրջանակներում փոխանցման ենթակա տեղեկությունների անհրաժեշտ կազմը։ Քննարկվել են նշված արտադրանքի նկատմամբ միջոցներ ձեռնարկելուն ուղղված վերահսկիչ մարմինների մոտեցումները, ինչպես նաև հսկիչ մարմինների կամ այլ լիազորված մարմինների կողմից ազգային օրենսդրությանը համապատասխան համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի գործողության դադարեցման կամ կասեցման մոտեցումները: Քննարկվել է Միության համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի միասնական գրանցամատյանում համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի իրավական կարգավիճակը որևէ անդամ պետության տարածքում դրանց գործողության դադարեցման կամ կասեցման դեպքում: «Փոխգործակցության կարգի ընդունումը Միության երկրների պետական վերահսկողության մարմիններին թույլ կտա տեղեկացման համակարգի շրջանակներում օպերատիվորեն տեղեկատվություն փոխանակել պահանջներին չհամապատասխանող արտադրանքի մասին արձագանքման միջոցներ ձեռնարկելու համան», — նշել է Տատյանա Նիկոլաևան։ Պետական վերահսկողության (հսկողության) մարմինների օպերատիվ փոխգործակցությունը, այդ թվում՝ հավատարմագրման մարմինների հետ, կօգնի պաշտպանել միասնական շուկան պահանջներին չհամապատասխանող արտադրանքից և համապատասխանության գնահատման մասին անհիմն տրված փաստաթղթերից: Կարգի նախագիծը մինչև ընթացիկ տարվա վերջ կներկայացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
16 May 2024 Վալենտին Տատարիցկի. «Կարևոր է ամրապնդել Միության երկրների սպառողների վստահությունը նրանց իրավունքների պաշտպանության պետական և հասարակական ինստիտուտների նկատմամբ» Սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Եվրասիական տնտեսական միության երկրների համատեղ գործողությունների ծրագրի իրականացման արդյունքները և այս ուղղությամբ եվրասիական ինտեգրման զարգացման հեռանկարները քննարկվել են մայիսի 16-ին Սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով ԵԱՏՄ պետությունների խորհրդատվական կոմիտեի նիստում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկու նախագահությամբ։ ԵՏՀ նախարարը կարևորել է մինչև 2030 թվականը Միության երկրների համատեղ աշխատանքի գերակայությունների սահմանումը, որոնց թվում հատուկ ուշադրություն պետք է դարձնել առևտրի և ծառայությունների ոլորտներում թվայնացման զարգացման, նորարարական տեխնոլոգիաների և խելացի ծառայությունների ներդրման պայմաններում սպառողների իրավունքների պաշտպանության պետական և հասարակական ինստիտուտների նկատմամբ բնակչության վստահության ամրապնդմանը: Խորհրդատվական կոմիտեի անդամները կարևորել են սույն թվականի հունիսի 5-ից 8-ը Մինսկում՝ ՏԻԲՕ-2024 տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով 30-րդ միջազգային համաժողովի ծրագրի շրջանակներում կայանալիք 6-րդ Եվրասիական թվային համաժողովի ոլորտային նստաշրջանի ընթացքում կարծիքների ու փորձի փոխանակումը: Հանձնաժողովը ներկայացրել է ԵԱՏՄ երկրների օրենսդրության և Միության իրավունքի վերլուծություն, որից պարզվել է, որ սպառողների շահերը հաշվի առնելու մեխանիզմը բավականաչափ զարգացած չէ և կանոնակարգված չէ։ Այդ կապակցությամբ Խորհրդատվական կոմիտեի անդամներն առաջարկել են «սպառող-ձեռնարկատեր» երկխոսություն կազմակերպել ԵԱՏՄ Գործարար խորհրդի շրջանակներում, ինչպես նաև զարգացնել սպառողների շահերը հաշվի առնելու համար ներդրվող կարգավորման հետևանքների գնահատման ընթացակարգեր։ Սպառողների շահերը հաշվի առնելու մեխանիզմների ձևավորման հաջորդ քայլը կլինի սպառողների շահերին առնչվող նորմատիվ ակտերի նախագծերի մշակման ընթացակարգերի կատարելագործման առաջարկների մշակումը։ Նիստի ընթացքում քննարկվել է ԵԱՏՄ երկրներում տեխնիկապես բարդ ապրանքների հետվաճառքային սպասարկման նկատմամբ քաղաքացիների իրավունքների իրականացման մասին զեկույցը։ Քննարկվել են սպառողների ռիսկերը՝ կապված ոչ պատշաճ հետերաշխիքային սպասարկման հետ, ինչպես նաև տեխնիկապես բարդ ապրանքների շահագործման ծառայություններին ներկայացվող պահանջների սահմանման հեռանկարները: Նշվել է, որ սպառողները բախվում են բոլոր միութենական երկրների համար ընդհանուր հիմնախնդրին՝ վաճառողների և սպասարկման կենտրոնների անբարեխիղճ վարքագծին, որոնք լրացուցիչ ծառայություններ են պարտադրում, ինչպես նաև այս ոլորտում քաղաքացիների անբավարար տեղեկացվածությանը: Քննարկվել են ԵԱՏՄ երկրներում անորակ ապրանքներ գնելիս սպառողների իրավունքների պաշտպանության մեխանիզմների տարբերությունները։ Հայտնաբերված տարբերությունները նվազագույնի հասցնելու և տեխնիկապես բարդ ապրանքներ գնելիս սպառողների իրավունքների պաշտպանության հավասար պայմաններ ապահովելու համար Խորհրդատվական կոմիտեն նախաձեռնել է Միության երկրների համար Հանձնաժողովի համապատասխան հանձնարարականի նախապատրաստումը:
14 May 2024 ԵՏՀ խորհուրդը փոփոխություններ է կատարել «Խաղալիքների անվտանգության մասին» տեխկանոնակարգում Մայիսի 14-ի նիստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը փոփոխություններ է կատարել «Խաղալիքների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգում։ Փոփոխությունների անհրաժեշտությունը պարզվել է դրա կիրառման պրակտիկայի ընթացքում։ Տեխկանոնակարգը լրացվել է նոր եզրույթներով (օրինակ՝ «բուրավետացված խաղալիք», «փափուկ լցոնված խաղալիք», «չխչխկան», «համի ընտելությունների զարգացման համար նախատեսված հավաքածու (համի հավաքածու)» և այլն) և նոր տեսակի խաղալիքներին ներկայացվող պահանջներով (օրինակ՝ սեղանի խաղեր հոտառության զարգացման համար, համի հավաքածուներ և այլն): «Խաղալիքների արտադրության ոլորտը կանգնած չէ տեղում։ Շուկայում խաղալիքների տեսականին մշտապես ընդլայնվում է, խաղալիքների նոր տեսակներ են հայտնվում։ Փոփոխություններն այդ արտադրանքին ներկայացվող պահանջներ են սահմանում, ինչը կբարձրացնի ընդհանուր առմամբ խաղալիքների անվտանգության մակարդակը: Նաև առանձին դրույթների հստակեցումը, որի անհրաժեշտությունը բացահայտվել է տեխկանոնակարգի գործող խմբագրության կիրառման ընթացքում, ձեռներարկատերերին թույլ կտա բարձրացնել արտադրության արդյունավետությունը՝ պահպանելով խաղալիքների անվտանգության պահանջները»,- նշել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին։ Նախատեսված է, որ տեխկանոնակարգի փոփոխություններն ուժի մեջ կմտնեն փոփոխություններ կատարելու մասին Խորհրդի որոշման պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս անց։
14 May 2024 Պետական գրանցման ենթակա արտադրանքի միասնական ցանկը լրացվել է բերանի խոռոչի հիգիենայի միջոցներով և ապրանքատեսակներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը մայիսի 14-ին ընդունել է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում պետական սանիտարահամաճարակաբանական հսկողության (վերահսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) միասնական ցանկի II բաժնի փոփոխությունները: Փաստաթուղթը լրացվել է դրույթներով, որոնք նախատեսում են համապատասխանության գնահատում բերանի խոռոչի հիգիենայի միջոցների և ապրանքների պետական գրանցման տեսքով: Բացառություն են կազմում միայն այն ապրանքները, որոնց վրա տարածվում է «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխկանոնակարգը, քանի որ այսօրվա դրությամբ բերանի խոռոչի հիգիենայի ոչ բոլոր միջոցներն ու արտադրատեսակներն են նախքան Միության շուկայում շրջանառության մեջ դրվելը ենթարկվում համապատասխանության գնահատման ընթացակարգին, որը հաստատում է դրանց անվտանգությունը մարդու առողջության համար։ ԵՏՀ խորհրդի որոշումը թույլ կտա նվազագույնի հասցնել համապատասխանության գնահատում չանցած բերանի հիգիենայի միջոցները և արտադրատեսակները Միության շուկայում շրջանառության մեջ դնելը, և վերացնել իրավական բացը պետական սանիտարահամաճարակաբանական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս:
06 May 2024 Հաստատվել են արտադրանքի ցանկերը երկաթուղային տրանսպորտի ոլորտի տեխկանոնակարգերի համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան արտադրանքի ցանկեր է հաստատել «Արագընթաց երկաթուղային տրանսպորտի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 002/2011), «Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 003/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի համար: Ցանկերը հաստատվել են առաջին անգամ։ Դրանք ներառում են ամբողջ արտադրանքը, որի վրա տարածվում են երկաթուղային տրանսպորտի ոլորտի տեխկանոնակարգերը։ Ցանկերը նախատեսված են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքներ ներմուծելիս տեխնիկական կանոնակարգման միջոցառումների պահպանման նկատմամբ մաքսային մարմինների կողմից վերահսկողություն իրականացնելու համար։ Արտադրանքի ցանկերի ընդունումը կնպաստի Միության երկաթուղային տրանսպորտի ոլորտի տեխնիկական կանոնակարգերի պահանջների իրականացմանը։
Ցուցադրել ավելին