Նորություններ

16.06.2022

Արման Շաքալիևը. «Փոքր և միջին բիզնեսի մասնակցությունը պետգնումներին ԵԱՏՄ որոշ երկրներում հասնում է մինչև 90% - ի»

Պետգնումների հարցերը, որպես փոքր և միջին բիզնեսի զարգացման արդյունավետ մեխանիզմ, հուլիսի 15-ին քննարկել են Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լուսանցքներում մեկնարկած փոքր և միջին ձեռնարկատիրության ռուսաստանյան համաժողովի մասնակիցները։ Համաժողովի աշխատանքներին մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարար Արման Շաքալիևը:
Իր ելույթում նախարարը նշել է, որ ԵԱՏՄ-ում հատուկ ուշադրություն է հատկացվում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների պետական գնումներին մասնակցելուն և նրանց համար գնումների ազգային ռեժիմի ապահովմանը: «Պետական գնումներում պետք է հյուրընկալություն լինի։ Այստեղ պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի փոքրերի համար նույնպես հարմարավետ լինեն, որքան մեծերի համար», - նշել է նախարարը։

Պետական գնումների ընդհանուր շուկան 2021 թվականին ԵԱՏՄ-ում կազմել է 152 մլրդ ԱՄՆ դոլար։ 2020 թվականի համեմատ այս ցուցանիշն աճել է 10%-ով։ Դրական դինամիկա է նկատվում նաև ԵԱՏՄ երկրների տարածքում մատակարարների փոխադարձ մասնակցության մեջ։ Պետգնումների մասին պայմանագրերի արժեքն այդ ժամանակահատվածում ավելացել է 2,5 անգամ և 2021 թվականին կազմել 368,4 մլն ԱՄՆ դոլար:

ԵՏՀ նախարարը կարծում է, որ պետգնումների շուկան պետք է լինի «մրցունակ, համագործակցային և որակյալ»: Դրա համար, Արման Շաքալիևի խոսքով, այսօր ԵԱՏՄ-ում անցնում է բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին միջազգային պայմանագրի ներպետական համաձայնեցումը, ակտիվորեն մշակվում է Էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչման կանոնների նախագիծը, որը պլանավորվում է իրականացնել հաջորդ տարվա ընթացքում:

Վերջին շրջանում Հանձնաժողովի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը նախարարը համարեց պետգնումների նպատակով ապրանքների ծագման երկրի որոշման մեխանիզմների և պայմանների վերաբերյալ հարցի լուծումը։ Պետգնումների նպատակով ապրանքների առանձին տեսակների ծագման երկրի որոշման կանոնները նախատեսում են արդյունաբերության 13 ճյուղերի 319 ապրանքատեսակների արտադրության պայմաններ, որոնց կատարման դեպքում այդ ապրանքը համարվում է անդամ պետությունից ծագող։

Նախարարը բիզնեսի ներկայացուցիչներին կոչ է արել ավելի ակտիվ առաջարկություններ ներկայացնել ապրանքային դիրքերի և կանոնների մեջ մտնող արտադրության պայմանների ընդլայնման վերաբերյալ, ինչպես նաև ընդգրկվել Եվրասիական ռեեստրում՝ Հանձնաժողովի տեղեկատվական ռեսուրսի մեջ:

Գրանցամատյանից քաղվածքը՝ ապրանքի ծագման երկիրը հաստատող միասնական փաստաթուղթ է։ Այսօրվա դրությամբ այն ներառում է ԵԱՏՄ անդամ երկրների արտադրողների ավելի քան 6000 անուն ապրանք։

«ԵԱՏՄ տարածքում պետական գնումների շուկայի արդյունավետ զարգացումը թույլ կտա զարգացնել արդյունաբերական համագործակցությունը, պայմաններ ստեղծել ապրանքների, աշխատանքների, ծառայությունների մատակարարների, ինչպես նաև տարբեր անդամ պետությունների արտադրողների միջև բարենպաստ մրցակցության համար, պայմաններ ստեղծել գնումների շուկայի առողջ կոնյունկտուրայի համար առանց խոչընդոտների և սահմանափակումների», - ամփոփել է Արման Շաքալիևը: