Նոյեմբերի 16-ին Ալմաթիում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բակիտժան Սագինտաևը մասնակցել է «Բորսաների դերը ֆինանսական շուկաների փոխակերպման գործում» միջազգային բորսայական համաժողովին, որը կազմակերպել էր «Ղազախստանի ֆոնդային բորսա» ԲԸ-ն Ղազախստանի ֆինանսիստների 11-րդ կոնգրեսի շրջանակներում:
Լիագումար քննարկման ընթացքում Համաժողովի մասնակիցները ուսումնասիրել են կապիտալի շուկաների և բորսայական բիզնեսի զարգացման ժամանակակից միտումներն ու հեռանկարները:
Պանելային քննարկումների ընթացքում քննարկվել են ֆինանսական շուկայում թվային փոխակերպման մարտահրավերներն ու հնարավորությունները, պետական արժեթղթերով աճուրդների կազմակերպման, IPO անցկացման և մանրածախ ներդրողների ներգրավման հարցեր։ Բացի այդ, միջոցառման մասնակիցների ուշադրության կենտրոնում էր նոր գործիքների և ծառայությունների մշակման թեման, ինչպես նաև ֆինանսական շուկայում ESG օրակարգը:
Համաժողովի շրջանակներում Բակիտժան Սագինտաևը մի շարք հանդիպումներ է անցկացրել Եվրասիական տնտեսական միության ընդհանուր բորսայական տարածքի ձևավորման, արժեթղթերի, բրոքերների և դիլերների համար ԵԱՏՄ երկրների բորսաների փոխադարձ մուտքի թույլտվության հարցերով։