Նորություններ

10.04.2024

ԵԱՏՄ-ում գործազուրկների թիվը նվազել է 13%-ով

Եվրասիական տնտեսական միության պետությունների բնակչության զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների թիվը 2024 թվականի փետրվարի վերջի դրությամբ կազմել է 827.5 հազար մարդ, 2023 թվականի նույն օրվա համեմատ կրճատվելով 13%-ով։

Այսպիսով, գործազուրկների թիվը կազմում է աշխատուժի ընդհանուր թվաքանակի 0.9%-ը։ 2023 թվականին այդ ցուցանիշը կազմել է 1%։

ԵԱՏՄ-ում գործազրկության մասին ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է ԵՏՀ վիճակագրության վարչության կայքէջի «Գործազրկության մասին» բաժնում։