28 May 2024 Սերգեյ Գլազև. «ԵԱՏՄ-ն և Չինաստանը տարածաշրջանային տնտեսական զարգացման նոր ուրվագիծ են ձևավորում» Մայիսի 27-28-ը Պեկինում անցկացված Չինաստանի օտարերկրյա ներդրումների տոնավաճառի առանցքում առևտրատնտեսական համագործակցության, տեխնոլոգիական նորարարությունների և «կանաչ» զարգացման հարցերն էին։ Միջոցառմանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը։ Նախարարը խոսել է ԵԱՏՄ-ի՝ աշխարհի առավել դինամիկ զարգացող ինտեգրացիոն միավորումներից մեկի ձեռքբերումների մասին։ 2023 թվականի արդյունքներով ԵԱՏՄ ընդհանուր ՀՆԱ-ի աճը հասել է 3.7%-ի, ինչը բարձր է միջին համաշխարհային արժեքներից։ «Համաշխարհային տնտեսության ճարտարապետության աննախադեպ վերափոխման և նոր տեխնոլոգիական ու աշխարհատնտեսական կացութաձևի ձևավորման պայմաններում Եվրասիական տնտեսական միության երկրների և Չինաստանի համագործակցությունը ռազմավարական բնույթ է ձեռք բերում և ունի մեծ հեռանկարներ։ Ըստ էության, ԵԱՏՄ-ն և Չինաստանը ձևավորում են տարածաշրջանային տնտեսական զարգացման նոր ուրվագիծ»,- ասել է Սերգեյ Գլազևը։ «Եվրասիական տարածաշրջանը նոր տնտեսական հնարավորություններ է ներկայացնում» թեմատիկ կլոր սեղանի ընթացքում մանրամասն քննարկվել են եվրասիական ինտեգրացիոն նախագծի և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության զուգակցման հարցեր։ ԵՏՀ նախարարի խոսքով՝ ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի միջև ապրանքաշրջանառության արագ աճը կայուն բնույթ է ստացել, սակայն դրա պահպանման համար անհրաժեշտ են կոոպերացիայի զարգացում և համատեղ ներդրումներ։ ԵԱՏՄ-ի տնտեսական աճի ներուժը գերազանցում է 25%-ը և հատկապես բարձր է վառելիքաէներգետիկ համալիրում, ագրոարդյունաբերական և անտառատնտեսական համալիրներում և բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունում։ Կլոր սեղանին մասնակցել են ԵԱՏՄ երկրների և ՉԺՀ-ի դիվանագիտական կորպուսի, գիտական և փորձագիտական շրջանակների, ինչպես նաև գործարար համայնքների ներկայացուցիչներ։ ԵՏՀ և ՉԺՀ կառավարության համագործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և մյուս կողմից՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում: Չինաստանի օտարերկրյա ներդրումների և համագործակցության տոնավաճառը հաստատվել է ՉԺՀ զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեի կողմից: Տոնավաճառի նստաշրջաններին ավանդաբար մասնակցում էն ավելի քան 100 երկրների ներկայացուցիչներ և հազարավոր ձեռնարկատերեր, միջոցառման շրջանակներում կազմակերպվում են ցուցահանդեսներ և ստորագրվում պայմանագրային փաստաթղթեր: Չինական տոնավաճառը մասնակիցների համար դարձել է միջազգային ներդրումային և առևտրատնտեսական նախագծերի մասին տեղեկատվություն ստանալու արդյունավետ միջոց, կարևոր հարթակ «Գոտու և ճանապարհի» համատեղ շինարարության ոլորտում միջազգային համագործակցության զարգացման համար:
28 May 2024 ԵԱՏՄ-ն և Կոստա Ռիկան շահագրգռված են տնտեսական համագործակցության զարգացմամբ Փոխգործակցության ակտիվացման հեռանկարները քննարկել են ԵՏՀ ինտեգրման զարգացման վարչության փոխտնօրեն Վալենտինա Յանուտյոնոկը և Ռուսաստանի Դաշնությունում Կոստա Ռիկայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռանդոլֆ Կոտո Էչևերիան։ Աշխատանքային հանդիպումը կայացել է մայիսի 28-ին ԵՏՀ-ի կենտրոնակայանում։ «Այսօր Կոստա Ռիկայի Հանրապետության հետ երկկողմ մակարդակով մեր առաջին աշխատանքային հանդիպումն է, և մեզ համար կարևոր է կապեր հաստատել Կենտրոնական Ամերիկայի առաջատար երկրներից մեկի հետ, որը զգալի հաջողությունների է հասել տնտեսական զարգացման գործում», — ընդգծել է ԵՏՀ ներկայացուցիչ: Ռանդոլֆ Կոտո Էչևերիան իր հերթին նշել է ԵԱՏՄ բոլոր երկրների հետ Կոստա Ռիկայի տնտեսական կապերը զարգացնելու անհրաժեշտությունը, և այս կապակցությամբ հետաքրքրություն հայտնել Միության ռեգուլյատորիկայի վերաբերյալ համալիր տեղեկատվություն ստանալու հարցում՝  շեշտը դնելով այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են մաքսային կարգավորումը և ՍԲՍ միջոցները: Քննարկվել է նաև ավելի լայն համատեքստում համագործակցության զարգացումը՝ ԵՏՀ-ի և Կենտրոնական Ամերիկայում տնտեսական ինտեգրման քարտուղարության (ԿԱՏԻՔ) միջև փոխըմբռնման հուշագրի իրականացման շրջանակներում, որի անդամ է Կոստա Ռիկան: «Որպես երկու տարածաշրջանային կառույցների միջև համագործակցության խորացման հետագա քայլ՝ մենք առաջարկում ենք ԵՏՀ-ի և ԿԱՏԻՔ-ի միջև համատեղ սեմինար անցկացնել ինտեգրացիոն փորձի փոխանակման նպատակով, ինչը մեզ թույլ կտա ավելի լավ ծանոթանալ միմյանց տնտեսական հնարավորություններին», — ասել է Վալենտինա Յանուտյոնոկը։ Կոստա Ռիկայի Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչը ողջունել է նման միջոցառում անցկացնելու նախաձեռնությունը և հայտարարել, որ 2025 թվականի առաջին կիսամյակում ԿԱՏԻՔ-ում նախագահող Կոստա Ռիկան ամեն կերպ կաջակցի երկու ինտեգրացիոն կառույցների միջև երկխոսության խորացմանը։ Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև ԵԱՏՄ երկրներում տեղի ունեցող առանցքային կոնգրեսական և ցուցահանդեսային միջոցառումներին Կոստա Ռիկայի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցության հնարավորությունը։ Հանդիպման արդյունքներով ԵՏՀ-ի և Կոստա Ռիկայի ներկայացուցիչները պայմանավորվել են կանոնավոր կապեր պահպանել և կազմակերպել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին առնչվող ոլորտային միջոցառումներ:
27 May 2024 Զարգացվում է ԵԱՏՄ և Մոնղոլիայի միջև առևտրատնտեսական փոխգործակցությունը Մոնղոլիայի երկխոսության զարգացումը ինչպես Եվրասիական տնտեսական միության անդամ Ռուսաստանի, այնպես էլ ամբողջ ԵԱՏՄ-ի հետ քննարկել են Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած «Ռուս-մոնղոլական համագործակցության արդիական հիմնախնդիրները» միջազգային գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում: ԵՏՀ ինտեգրման զարգացման վարչության միջազգային փոխգործակցության բաժնի պետ Դմիտրի Եժովն ընդգծել է, որ 2015 թվականից ի վեր ԵՏՀ-ն և Մոնղոլիայի կառավարությունը հուշագրի ձևաչափով ակտիվորեն համագործակցում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր առանցքային ոլորտային ուղղություններով, որոնց համար Հանձնաժողովն ունի համապատասխան իրավասություն։ Նշվել է, որ ԵԱՏՄ-ում և Մոնղոլիայում առկա տնտեսական իրավիճակը նոր հնարավորություններ է բացում փոխադարձ ապրանքային մատակարարումների տարբերակման համար։ Սա անհրաժեշտ է օգտագործել ապրանքային անհավասարակշռությունները վերացնելու համար, որտեղ որոշիչ ազդեցություն կարող է ունենալ հեռանկարում Միության, նրա անդամ պետությունների և Մոնղոլիայի միջև պրեֆերենցիալ առևտրային համաձայնագրի կնքումը։ Ազգային կարգավորման առանձին նորմերի ներդաշնակեցումը ԵԱՏՄ իրավունքի հետ կարող է որոշակի ազդեցություն ունենալ մոնղոլական արտադրանքի մուտքը ԵԱՏՄ շուկա պարզեցնելու վրա։ Մոնղոլիան դարձել է առաջին պետությունը, որը 2015 թվականին պաշտոնականացրեց փոխգործակցությունը ԵՏՀ հետ՝ կնքելով համապատասխան Հուշագիր։  
22 May 2024 ԵԱՏՄ-ն ամրապնդում է առևտրատնտեսական փոխգործակցությունը և ընդլայնում համագործակցությունը Մոնղոլիայի հետ ԵԱՏՄ երկրների և Մոնղոլիայի միջև առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման հարցերը քննարկվել են մայիսի 21-ին Ուլան Բատորում՝ «Մոնղոլիայի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները» խորհրդաժողովի ընթացքում: Լիագումար քննարկման ընթացքում ելույթ է ունեցել ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը։ «Մոնղոլիան դարձել է առաջին պետությունը երրորդ երկրների շարքում, որը 2015 թվականին պաշտոնականացրել է շփումները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ՝ կնքելով համապատասխան հուշագիր, — ասել է Սերգեյ Գլազևը։ — Հաջորդ տարի կլրանա 10 տարին, ինչ մեկնարկել է ԵՏՀ-ի և Մոնղոլիայի կառավարության համակարգված աշխատանքը, որի նպատակն է աջակցել Միության երկրների և Մոնղոլիայի միջև համակողմանի համագործակցության զարգացմանը, ինչպես նաև արդյունավետության բարձրացմանը և փոխադարձ առևտրի և դրա զարգացմանը խոչընդոտող արգելքների վերացմանն ուղղված միջոցների իրականացմանը: ԵՏՀ նախարարը նաև նշել է, որ հուշագրի իրականացումը խթանել է ԵՏՀ-ի և Մոնղոլիայի պետական կառավարման մարմինների միջև ոլորտային փոխգործակցության զարգացումը, առաջին հերթին՝ տեխնիկական կանոնակարգման և ՍԲՍ միջոցների ոլորտներում, և հիմք է ստեղծել Մոնղոլիայի, Միության և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի նախապատրաստման աշխատանքը սկսելու համար: Առաջիկա հեռանկարի առանցքային խնդիրների թվում ԵՏՀ նախարարը նշել է ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման արգելքների վերացմանն ուղղված աշխատանքների ակտիվացումը։ Նա կարևորել է վճարումներ կատարելիս ազգային արժույթին անցնելը, սեփական վճարահաշվարկային հարթակներն օգտագործելը, կոոպերացիոն կապերի վերականգնումը և համատեղ ներդրումների ավելացումը՝ երկրաբանական հետախուզման, օգտակար հանածոների արդյունահանման, հումքի վերամշակման ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծման, ինչպես նաև ենթակառուցվածքային և տրանսպորտալոգիստիկ նախագծերի իրականացման միջոցով։ «Առևտրի անհավասարակշռության խնդիրը կարող է փոխհատուցվել կոոպերացիոն կապերի ավելացմամբ, Մոնղոլիայում համատեղ ձեռնարկությունների ստեղծմամբ և ԵԱՏՄ-ից կորպորացիաների ներդրումներով», — ամփոփել է Սերգեյ Գլազևը։«Առևտրի անհավասարակշռության խնդիրը կարող է փոխհատուցվել կոոպերացիոն կապերի ավելացմամբ, Մոնղոլիայում համատեղ ձեռնարկությունների ստեղծմամբ և ԵԱՏՄ-ից կորպորացիաների ներդրումներով», — ամփոփել է Սերգեյ Գլազևը։ Առևտրատնտեսական համագործակցության այս և այլ հարցեր կլինեն ԵՏՀ-ի և Մոնղոլիայի կառավարության փոխգործակցության համատեղ աշխատանքային խմբի ուշադրության կենտրոնում, որը ստեղծվել է վերոնշյալ հուշագրին համապատասխան։ Աշխատանքային խմբի գործունեությանը ակտիվորեն մասնակցում են ոչ միայն ԵՏՀ և Մոնղոլիայի պետական կառավարական մարմինների, այլև ԵԱՏՄ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչներ։ Միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի կողմից: Խորհրդաժողովին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների դիվանագիտական կորպուսի, ԵԱՏՄ պետությունների և Մոնղոլիայի պետական մարմինների, գործարար և գիտական շրջանակների ներկայացուցիչներ։
17 May 2024 ԵԱՏՄ երկրներում աճում է հետաքրքրությունն ինտեգրացիոն նախագծերի նկատմամբ Ավարտվել է «Եվրասիական ինտեգրման խորհրդանիշներ» համատեղ լայնածավալ բարձր տեխնոլոգիական և հումանիտար նախագծերի մրցույթի հայտերի հավաքագրումը, որը կազմակերպել է Ռազմավարական նախաձեռնությունների գործակալությունը Եվրասիական տնտեսական միության զարգացման ինստիտուտների կոնսորցիումի անդամների հետ համատեղ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմակերպատեղեկատվական աջակցությամբ: Մրցույթն ուղղված է տեխնոլոգիական, մրցունակ նախագծերի հայտնաբերմանը, որոնք իրականացվում են մի քանի անդամ պետության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Դիտարկմանն է ներկայացվել 257 նախագիծ (3-ը՝ Հայաստանից, 24-ը՝ Բելառուսից, 6-ը՝ Ղազախստանից, 14-ը՝ Ղրղզստանից, 210-ը՝ Ռուսաստանից): Դրանցից 137-ը՝ տեխնոլոգիական, 120-ը՝ հումանիտար։ «Հիմնվելով հայտերի հավաքագրման արդյունքների վրա՝ կարող ենք արձանագրել մասնակիցների զգալի հետաքրքրությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն նախագծերի նկատմամբ», — նշել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը։ Տեխնոլոգիական նախագծերի մասով ամենաշատ հայտերը ներկայացվել են «Տարանցման ներուժ», «Տեխնոլոգիական ինքնիշխանություն» և «Թվային հարթակային լուծումներ» անվանակարգերում: Ընդունվել են նաև «Բազային ոլորտների տեխնոլոգիաներ», «Նոր տեխնոլոգիական կացութաձև», «Մարդկային կապիտալ», «Եվրասիական զբոսաշրջություն», «Ֆինանսական ներառականություն» անվանակարգերին առնչվող նախագծեր։ Դրանց թվում են արդյունաբերության տարբեր ոլորտների համար տեխնոլոգիաների մշակման և ներդրման նախաձեռնությունները, ներառյալ լազերային և տեղեկատվահեռահաղորդակցական, խելացի և կառավարման համակարգերը, գիտաարտադրական համալիրները, իրավասության կենտրոնները, ինչպես նաև կենսապատրաստուկների, սննդային հավելումների և տարբեր նյութերի արտադրությունը: «Մենք մեծ հետաքրքրություն տեսանք ԵԱՏՄ երկրների ձեռնարկատիրական համայնքի, պետական իշխանության մարմինների, քաղաքացիների կողմից։ Սա նշանակում է, որ «Եվրասիական ինտեգրման խորհրդանիշներ» մրցույթն իսկապես արդիական է և անհրաժեշտ»,- ընդգծել է ՌՆԳ-ի ղեկավար Սվետլանա Չուպշևան։ Մինչև այս տարվա հունիսի վերջ փորձագետները և մրցույթի նախագահությունը պետք է գնահատեն եզրափակչի մասնակիցներին և որոշեն յուրաքանչյուր անվանակարգում մրցույթի հաղթողներին։ Հաղթողների պարգեւատրումը կհամընկնի 2024 թվականի երկրորդ կիսամյակին կայանալիք՝ ԵԱՏՄ պետությունների ինտեգրացիոն օրակարգի կարևոր իրադարձություններից մեկի հետ։
17 May 2024 ԵՏՀ-ն սկսում է մշակել վիճակագրության ոլորտում եվրասիական ինտեգրման նոր ծրագիրը Մինչև 2030 թվականը վիճակագրության ոլորտում եվրասիական ինտեգրացիայի զարգացման հիմնական ուղղությունները Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևի նախագահությամբ կայացած սեմինարի ընթացքում քննարկել են Եվրասիական տնտեսական միության երկրների լիազոր մարմինների, միջազգային կազմակերպությունների և գիտական համայնքի փորձագետներ: Սեմինարը կազմակերպել է Հանձնաժողովը Ռուսաստանի Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ։ Սերգեյ Գլազևը նշել է, որ հաջորդ տարի կավարտվի ԵԱՏՄ վիճակագրության ոլորտում ինտեգրման զարգացման գործող ծրագրի իրականացումը, և այսօր արդեն բիզնեսի և փորձագիտական հանրության հետ միասին անհրաժեշտ է մշակել այս ոլորտում գործողությունների նոր ռազմավարական պլան: Պետք է ամեն ջանք գործադրել՝ օգտատերերին ժամանակակից մարտահրավերներին համապատասխանող արդիալամ տվյալներով ապահովելու համար: Միջոցառման ընթացքում խոսվել է գլոբալ թվայնացման պայմաններում տվյալների հավաքագրման նոր հնարավորությունների օգտագործման և, ըստ էության, մինչև 2030 թվականը Միության շրջանակներում վիճակագրության զարգացման ճանապարհային քարտեզի ձևավորման մասին՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի դրույթները։ Քննարկման հիմնական թեմաներն էին տվյալների էվոլյուցիայի դարաշրջանում վիճակագրական մեթոդաբանության ներդաշնակեցմսն, թվային ենթակառուցվածքի արդիականացման, վիճակագրական և աշխարհատարածական տեղեկատվության ինտեգրման, տեղեկատվության հավաքագրման, վիզուալիզացման և վերլուծության համար տեղեկատվության այլընտրանքային աղբյուրների և արհեստական բանականության գործիքների օգտագործման հարցեր: Հենց այս ասպեկտները հիմք են հանդիսացել ԵԱՏՄ վիճակագրության ոլորտում ինտեգրման զարգացման 2026-2030 թվականների ծրագրի հայեցակարգի գերակա ուղղությունների համար, որը Հանձնաժողովը սկսել է մշակել Միության երկրների հետ համատեղ։
Ցուցադրել ավելին