Հանձնաժողով
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Ինտերակտիվ քարտեզ
Նորություններ
Նորություններ
Ելույթներ
Ինֆոգրաֆիկա
Տեսադարան
Տեսադարան
Ֆոտոսրահ
հատուկ նախագծեր
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
арм
рус
eng
бел
қаз
кыр
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Ինտերակտիվ քարտեզ
Նորություններ
Ելույթներ
Ինֆոգրաֆիկա
Տեսադարան
Տեսադարան
Ֆոտոսրահ
арм
рус
eng
бел
қаз
кыр
Հանձնաժողով
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Ինտերակտիվ քարտեզ
Նորություններ
Նորություններ
Ելույթներ
Ինֆոգրաֆիկա
Տեսադարան
Տեսադարան
Ֆոտոսրահ
հատուկ նախագծեր
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
Նորություններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողով
Նորություններ
Ելույթներ
Ֆոտոսրահ
Տեսադարան
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Развитие интеграции
Макроэкономическая политика
Статистика
Развитие предпринимательской деятельности
Финансовая политика
Трудовая миграция и соцзащита
Промышленная политика
Агропромышленная политика
Техническое регулирование и аккредитация
СФС-меры
Регулирование рынка лекарств
Транспорт и инфраструктура
Энергетика
Антимонопольное регулирование
Политика в области госзакупок
Информационные технологии
Функционирование внутренних рынков
08 Oct 2024
Եվրասիական 3-րդ տնտեսական համաժողովի արդյունքները
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Հայաստանի մայրաքաղաքում անցկացվել է Եվրասիական 3-րդ տնտեսական համաժողովը, որը համընկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և դիտորդ պետությունների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ։ . Միջոցառումը կայացել է 2024 թվականին Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում: Համաժողովի աշխատանքներին մասնակցել է շուրջ 2000 մասնակից ավելի քան 30 երկրից։ Առանձնահատուկ հետաքրքրություն է նկատվել բիզնեսի ներկայացուցիչների մոտ. Համաժողով էր այցելել մոտ 200 ընկերություն։ Համաժողովի շրջանակներում կայացել են ԵԱՏՄ-Կուբա և ԵԱՏՄ-Իրան բիզնես երկխոսություններ, որոնց ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության զարգացման հայեցակարգային հարցեր։ Համաժողովի բիզնես ծրագիրը ներառում էր ավելի քան 30 միջոցառում։ ԵՏՀ-2024 մասնակիցները քննարկել են Միության անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության արդիական ուղղությունները, ինչպիսիք են ԵԱՏՄ ռազմավարական զարգացումը, համակողմանի կոոպերացիան և տեխնոլոգիական համագործակցությունը, թվայնացումը, տրանսպորտային ենթակառուցվածքի և լոգիստիկայի զարգացումը, ներքին շուկայի որակը և աջակցությունը ձեռնարկատիրությանը, միջազգային համագործակցությունը։ Եվրասիական 3-րդ տնտեսական համաժողովի առանցքային միջոցառումը «Թվայնացումը ժամանակակից իրողություններում. չորս ազատությունների ապահովման հրամայական» լիագումար նիստն էր, որին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովը, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ, Նախագահի աշխատակազմի ղեկավար Ակիլբեկ Ժապարով, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը: Համաժողովին նաև պատվավոր հյուրեր են մասնակցել՝ Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլա Արիպովը և Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամադ-Ռեզա Արեֆը։ Համաժողովին մասնակցել է Իրանի բազմամարդ պատվիրակությունը։ ԵԱՏՄ-Իրան բիզնես երկխոսությունը ներառում էր պանելային քննարկում, որի ընթացքում անդրադարձել են առևտրատնտեսական համագործակցության զարգացման հայեցակարգային հարցերին, ինչպես նաև ոլորտային կլոր սեղաններ, որտեղ քննարկվել են գյուղատնտեսության, արդյունաբերության, տրանսպորտի և առևտրին ու ներդրումներին աջակցության ֆինանսական գործիքների ոլորտների գործնական բնույթի խնդիրներ։ Ոլորտային կլոր սեղանների շրջանակներում ԵԱՏՄ գործարար միավորումների և բիզնեսի ներկայացուցիչները նաև ներկայացրել են իրենց ընթացիկ և հեռանկարային նախագծերը: «Կանաչ Եվրասիա» միջազգային կլիմայական մրցույթ Համաժողովի շրջանակներում Ռազմավարական նախաձեռնությունների գործակալությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ երկրորդ անգամ անցկացրել է «Կանաչ Եվրասիա» մրցույթը, որի նպատակն է բացահայտել «կանաչ օրակարգի» տեխնոլոգիական առաջատարներին և հանրահռչակել կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ տնտեսության կլիմայական հարմարվողականության արդյունավետ պրակտիկաները: Փորձագետների կողմից ճանաչված «Լավագույն պրակտիկաները» կառաջարկվեն կրկնօրինակման համար: Այս տարի «Կանաչ Եվրասիան» բաց էր աշխարհի բոլոր երկրների մասնակիցների համար: Մրցույթը դարձել է կլիմայական կայունության ամրապնդման փորձի փոխանակման լայնածավալ հարթակ։ Ընդհանուր առմամբ, մրցույթին ներկայացվել է ավելի քան 300 հայտ 15 անվանակարգում։ Մրցույթի հաղթող ու եզրափակչի մասնակից են դարձել 57 լավագույն կլիմայական պրակտիկաները Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Իրանից, Եգիպտոսից, Ինդոնեզիայից և Ուզբեկստանից: Պարգևատրմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, առևտրի և ինտեգրման նախարար Սերիկ Ժումանգարինը, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Ադիլբեկ Կասիմալիևը, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը, ինչպես նաև ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։ Համաձայնագրեր Ստորագրվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կապի ոլորտում տարածաշրջանային համագործակցության միջև փոխգործակցության 2024-2027 թվականների միջոցառումների պլանը (ճանապարհային քարտեզը): Его подписали министр по внутренним рынкам, информатизации, информационно-коммуникационным технологиям ЕЭК Варос Симонян и генеральный директор Регионального содружества в области связи Алексей Бородин. Подписано Соглашение о сотрудничестве между Промышленным кластером Республики Татарстан и Объединением юридических лиц «Казахстанская электроэнергетическая ассоциация». Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել ստորագրել են Թաթարստանի Հանրապետության արդյունաբերական կլաստերի վարչության նախագահ Սերգեյ Մայորովը և «Ղազախստանի էլեկտրաէներգետիկ ընկերակցություն» իրավաբանական անձանց միավորման նախագահ Թալգաթ Թեմիրխանովը։ Եվրասիական 3-րդ տնտեսական համաժողովի տեղեկատվական գործընկերներն են՝ ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Բելառուսի հեռուստառադիոընկերությունը, Հայաստանի հանրային ռադիոն, «Արմենպրես» լրատվական գործակալությունը, Իրանի Իսլամական Հանրապետության լրատվական գործակալությունը (ԻՌՆԱ):
06 Jun 2024
ԵՏՀ-ն և Կապի ոլորտի տարածաշրջանային համայնքը Փոխգործակցության հուշագիր են ստորագրել
ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Վարոս Սիմոնյանը և Կապի ոլորտի տարածաշրջանային համագործակցության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Բորոդինը ստորագրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կապի ոլորտի տարածաշրջանային համագործակցության միջև փոխգործակցության հուշագիր։ Արարողությունը տեղի է ունեցել հունիսի 5-ին Մինսկում՝ «ՏԻԲՕ-2024» 30-րդ միջազգային թվային համաժողովի շրջանակներում, «Եվրասիական Թվային Միություն» թեմատիկ նիստի շրջանակում։ Հուշագիրը նախատեսում է աջակցություն տեղեկատվական հասարակության կառուցմանը՝ անվտանգ թվային ենթակառուցվածքի ստեղծման, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում վստահության անդրսահմանային տարածքի ձևավորմանը և զարգացմանը, ժամանակակից տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմանը և դրանց նորարարական զարգացմանը: Կողմերը նախատեսում են տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի տեղեկատվության և լավագույն փորձի փոխանակում, խորհրդատվությունների, սեմինարների, համատեղ նիստերի, խորհրդաժողովների, կլոր սեղանների և այլ միջոցառումների անցկացում, այդ թվում՝ վստահության և անվտանգության ապահովման հարցերի շուրջ, համատեղ վերլուծական նյութերի և հաշվետվությունների պատրաստում։ Փաստաթուղթը նախատեսում է փոխգործակցության աշխատանքային խմբի ստեղծում և համատեղ միջոցառումների պլանի մշակում։ ԵՏՀ նախարար Վարոս Սիմոնյանը նշել է, որ Հուշագրի ստորագրումը միջազգային գործընկերների հետ Հանձնաժողովի շփումների ամրապնդման հերթական քայլն է, որը կնպաստի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացմանը։ «Հուշագրի շրջանակներում փոխգործակցությունը թույլ կտա համախմբել թվային տեխնոլոգիաների ոլորտում միջազգային համագործակցության խորացմանն ուղղված մեր ջանքերը և կարագացնի դրանց ներդրումը Միության անդամ պետություններում և ԿՏՀ մասնակից երկրներում», — նշել է Վարոս Սիմոնյանը։ Ալեքսեյ Բորոդինն իր հերթին հաջող համագործակցության և արգասաբեր համատեղ աշխատանքի հույս է հայտնել։ «Հուշագրի հիման վրա մենք կկարողանանք փորձ փոխանակել թվային զարգացման և գլոբալ տեղեկատվական հասարակության մեջ ինտեգրման ոլորտի հեռանկարային ուղղությունների հարցերի շուրջ», — ասել է նա: Կապի ոլորտի տարածաշրջանային համագործակցությունը (ԿՏՀ) ձևավորվել է 1991 թվականի դեկտեմբերի 17-ին Համագործակցության պետությունների կապի վարչությունների կողմից Փոստային և էլեկտրական կապի ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին 1992 թվականի հոկտեմբերի 9-ի համաձայնագրով, որը հաստատվել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից։ ԿՏՀ-ի գործունեության հիմնական ուղղություններն են ՏՀՏ ոլորտում Համագործակցության երկրների միջև բազմակողմ փոխշահավետ համագործակցության հաստատումը, ԱՊՀ-ի ընդհանուր տեղեկատվական տարածքի ձևավորման համակարգված գործողությունների իրականացումը, նորմատիվ իրավական բազայի մերձեցումը, տեղեկատվական ռեսուրսների փոխանակումը, տեղեկատվական անվտանգության հիմնախնդրի համալիր լուծումը, ԱՊՀ անդամ պետությունների՝ գլոբալ տեղեկատվական հասարակությանը հաջող ինտեգրման ապահովումը։
03 May 2024
ԵՏՀ ներքին շուկաների գործունեության վարչության տնօրեն է նշանակվել Սամաթ Կուլմամբետովը
Սամաթ Կուլմամբետովը ծնվել է 1978 թվականին Բիշքեկում։ Ավարտել է Ղրղզստանի շինարարության, տրանսպորտի և ճարտարապետության պետական համալսարանը (մասնագիտացումը՝ «Համաշխարհային տնտեսություն»)։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 2001 թվականին Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր Տնտեսական և սոցիալական բարեփոխումների կենտրոնի մակրոտնտեսական բաժնում՝ աշխատելով 1-ին կատեգորիայի մասնագետի և առաջատար մասնագետի պաշտոններում։ 2004 թվականի հունիսից մինչև 2006 թվականի փետրվարը աշխատել է Ղրղզստանի Հանրապետության տնտեսական զարգացման, արդյունաբերության և առևտրի նախարարության մաքսասակագնային քաղաքականության բաժնի առաջատար, ապա գլխավոր մասնագետ։ 2006–2007թվականներին՝ Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, առևտրի և զբոսաշրջության նախարարության մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման բաժնի գլխավոր մասնագետ, վարիչ: 2007 թվականի ապրիլից մինչև 2018 թվականի հունվարը՝ Ղրղզստանի Հանրապետության տնտեսական զարգացման և առևտրի նախարարության մաքսային քաղաքականության և ոչ սակագնային կարգավորման բաժնի վարիչ, մաքսասակագնային քաղաքականության վարչության պետ։ 2018 թվականի հունվարից մինչև 2021 թվականի մայիսը՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Եվրասիական տնտեսական միության գործերով բաժնի վարիչի տեղակալ, միջազգային համագործակցության և ինտեգրման բաժնի վարիչի տեղակալ, Ղրղզստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Եվրասիական տնտեսական միությունում Ղրղզստանի Հանրապետության կառավարության հատուկ ներկայացուցչի քարտուղարության բաժնի վարիչի տեղակալ, ղեկավար։ 2021 թվականի մայիսից մինչև 2023 թվականի մարտը՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահի և Ղրղզստանի Հանրապետության նախագահի վարչակազմի նախարարների կաբինետի որոշումների նախապատրաստման վարչության Եվրասիական տնտեսական միության գործերով բաժնի վարիչի տեղակալ։ 2023 թվականի մարտից մինչև 2024 թվականի ապրիլը՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի Եվրասիական տնտեսական միության գործերով հատվածի վարիչ։ 2024 թվականի մայիսի 2-ին նշանակվել է ԵՏՀ ներքին շուկաների գործունեության վարչության տնօրենի պաշտոնում։ Պարգևներ ՂՀ էկոնոմիկայի և հակամենաշնորհային քաղաքականության նախարարության «Տնտեսագիտության գերազանցիկ» կրծքանշան։ «ՂՀ պետական ծառայության գերազանցիկ» կրծքանշան: «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալ։ ՂՀ էկոնոմիկայի և առևտրի նախարարության «Վաստակների համար» 3-րդ աստիճանի կրծքանշան։ «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» կրծքանշան:
25 Apr 2024
ԵՏՀ-ում քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ԵԱՏՄ երկրների և Կուբայի համագործակցությունը
Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում փոխգործակցությունը, համատեղ միջոցառումների իրականացումը և համագործակցության հեռանկարները քննարկվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տնօրեն Ալեքսանդր Ալեքսանյանի և Արիադնա Պլասենսիա Կաստրոյի գլխավորությամբ Կուբայի տեղեկատվականացման և հաղորդակցության բիզնես խմբի հանդիպմանը։ Ալեքսանդր Ալեքսանյանը խոսել է Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի (ԻՏՀ) ստեղծման ուղղությամբ Հանձնաժողովի լայնածավալ աշխատանքների, Միության լիազոր մարմինների միջև տվյալների և էլեկտրոնային փաստաթղթերի միջպետական փոխանակման ընթացքում վստահության միջսահմանային տարածքի զարգացման, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների կողմից միմյանց էլեկտրոնային թվային ստորագրությունների ճանաչման մասին։ Որպես թվայնացման ոլորտում երրորդ երկրների հետ ԵԱՏՄ պետությունների համագործակցության հաջող օրինակ ոլորտային վարչության ղեկավարը նշել է ԵԱՏՄ-ի փոխգործակցությունը Վիետնամի հետ: «Անհնար է չնկատել ԻՏՀ-ի օգտագործմամբ տեղեկատվության փոխանակման գործում ԵԱՏՄ և Վիետնամի միջև տեղեկատվական փոխգործակցության իրականացման հաջող փորձը,- նշել է Ալեքսանդր Ալեքսանյանը։ - Այս փորձը կարող է կիրառվել Կուբայի հետ տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման ընթացքում, այս համագործակցությունը մեծ ներուժ ունի»: Կուբայական կողմը տեղեկացրել է երկրի տնտեսության թվային վերափոխման, հեռահաղորդակցական ենթակառուցվածքի, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և ցանցային միացումների որակի բարձրացման աշխատանքների մասին։ Բիզնես խմբի ներկայացուցիչները նշել են, որ հետաքրքրված են ԵԱՏՄ պետություններում իրենց տեղեկատվական տեխնոլոգիաների առաջմղման գործում։ Ալեքսանդր Ալեքսանյանն իր կուբացի գործընկերներին հրավիրել է մասնակցելու Մինսկում կայանալիք «ՏԻԲՕ-2024» տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների միջազգային համաժողովին ԻՏՀ ոլորտում փորձի և թվային մշակումների ոլորտում առաջադեմ փորձի փոխանակման նպատակով։ Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ փոխգործակցությունը, մշակել ԵՏՀ պատվիրակության և ԵԱՏՄ երկրների գործարար շրջանակների այցը Կուբա՝ Հավանայի FIHAV ամենամյա միջազգային տոնավաճառի շրջանակներում ազգային գիտատեխնոլոգիական պարկերի գործունեությանը ծանոթանալու նպատակով։ Կուբայի Հանրապետությունը ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետություն է։ ԵԱՏՄ և Կուբայի միջև համագործակցության հիմքում դրված է փոխշահավետ երկխոսության զարգացման լուրջ բազա, մասնավորապես, ստորագրվել են Հանձնաժողովի և Կուբայի կառավարության միջև փոխըմբռնման հուշագիրը և Համատեղ միջոցառումների պլանը։ ԵԱՏՄ-ից Կուբա մշակող արտադրությունների արտադրանքի արտահանման ծավալը 2023 թվականին 2022 թվականի համեմատ աճել է 3%-ով, կուբայական ապրանքների ներմուծումը ԵԱՏՄ նախորդ տարի կրկնապատկվել է։
20 Feb 2024
Ղազախստանում վերացվել է ԵԱՏՄ երկրների քաղաքացիներից զբոսաշրջային վճար գանձելու պահանջը
Փետրվարի 20-ի նիստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան քննարկել է Ղազախստանի Հանրապետությունում զբոսաշրջային վճարի գանձման պահանջի հետ կապված արգելքի նշաններով խոչընդոտը վերացնելու հարցը։ 2023 թվականի օգոստոսի 1-ից Ղազախստանի Հանրապետությունում սահմանվել էին օտարերկրացիներից, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրների քաղաքացիներից զբոսաշրջային վճարի գանձման պահանջներ։ Հանձնաժողովը, քննարկելով հարցը Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների որակման մեթոդաբանությանը համապատասխան, եկել է այն եզրակացության, որ այդ պահանջներում առկա են արգելքի նշաններով խոչընդոտներ: Ղազախստանի Հանրապետության լիազոր մարմինների օպերատիվ աշխատանքի շնորհիվ փոփոխություններ են կատարվել Ղազախստանի Հանրապետության մշակույթի և սպորտի նախարարի հրամանում, համաձայն որի՝ ԵԱՏՄ պետությունների քաղաքացիներից տուրիստական վճար չի գանձվում։ «Մենք կարող ենք միայն ողջունել Միության անդամ պետությունների նման որոշումները, քանի որ դրանք նպաստում են ԵԱՏՄ ներքին շուկաների հետագա զարգացմանն ու գործունեությանը։ Այս օրինակը լավ հաստատում է մեր աշխատանքներում ակտիվորեն կիրառվող մեդիատիվ ընթացակարգերի արդյունավետությունը», - մեկնաբանել է ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Վարոս Սիմոնյանը։
02 Feb 2024
Եվրասիական տնտեսական միությունը զգալի առաջընթաց է գրանցել տեղեկատվական համակարգերի ինտեգրման գործում
Փետրվարի 2-ին Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները հավանության են արժանացրել Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ընթացքի և հեռանկարների մասին զեկույցը։ Այսօր հաջողությամբ գործարկվել է 27 ընդհանուր գործընթաց, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սեգմենտում ապահովվել է 24 ընդհանուր գործընթացի իրականացման տեխնիկական պատրաստություն՝ նախատեսելով մինչև 2024 թվականի մարտի 1-ը հասնել ևս 16 գործընթացի պատրաստության։ ԵԱՏՄ երկրները և Հանձնաժողովը կշարունակեն թիրախային ցուցանիշներին հասնելու նպատակով ընդհանուր գործընթացների գործարկման աշխատանքը։ Կարևոր քայլ է կատարվել տվյալների փոխանակման ամբողջականության և անվտանգության պահպանման ուղղությամբ, ինչը թույլ կտա առաջիկայում ցանցային փոխգործակցությունը տեղափոխել պաշտպանված ցանց։
25 Dec 2023
ԵԱՏՄ-ում վերացվել է ներքին շուկայի 25 խոչընդոտ
Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ ներքին շուկայում 2022-2023 թվականների ընթացքում արգելքների վերացման և բացառումների ու սահմանափակումների կրճատման հետ կապված իրավիճակը։ Այսպես, 2022 թվականից ԵԱՏՄ ներքին շուկայում վերացվել է 15 արգելք, արգելքների նշաններով 10 խոչընդոտ, 3 սահմանափակում և 2 բացառում։ Հաշտարարական ընթացակարգերի կիրառման դրական պրակտիկայի շնորհիվ արգելքների վերացման միջին ժամկետը 2022 թվականին զգալիորեն կրճատվել է և կազմել 8.2 ամիս, իսկ արգելքների նշաններով խոչընդոտների դեպքում՝ 4.7 ամիս, մինչդեռ 2021 թվականին ժամկետները կազմել են, համապատասխանաբար, 48 և 11 ամիս։ Աշխատանքի ուժեղացմանը նպաստել են ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների որակավորման և արգելքներն ու սահմանափակումները վերացված ճանաչելու մեթոդաբանության նորացված խմբագրությունում ամրագրված մոտեցումները: Նորարարությունները, մասնավորապես, նախատեսում են խոչընդոտների դիտարկման օպտիմալացված ժամկետներ և կատարելագործման մեխանիզմ, դրանց վերացված ճանաչելու լրամշակված կարգեր, ինչպես նաև Միության ներքին շուկայում արգելքների նշանների առկայության հետ կապված իրավիճակների կարգավորմանն ուղղված հաշտարարության ընթացակարգ: Սահմանափակումների գրանցամատյանը պարունակում է 34 սահմանափակում։ Հանձնաժողովի նախնական հաշվարկներով՝ մինչև 2025 թվականը նախատեսվում է վերացնել 18 սահմանափակում (ընդհանուր թվի 53%-ը)։ Բացի այդ, ակտիվացել են բացառումների համակարգման աշխատանքները։ Մինչև 2028 թվականը բացառությունների վերացմանն ուղղված Հանձնաժողովի աշխատանքը կկենտրոնանա ՍԲՍ միջոցների, տեխնիկական կարգավորման, ֆինանսական շուկաների, ծառայությունների միասնական շուկայի ձևավորման, աշխատանքային միգրացիայի, մաքսասակագնային կարգավորման, ագրոարդյունաբերական քաղաքականության ոլորտների վրա: Կատարված վերլուծությունների հիման վրա Հանձնաժողովը պատրաստել է անդամ պետությունների առանձին վարկանիշների ձևավորման մեթոդիկա։ Միության երկրներում հայտնաբերված և վերացված արգելքների և արգելքների նշաններով խոչընդոտների (ԱՆԽ) մասին տվյալների օգնությամբ ստացվել են առանձին վարկանիշներ, որոնք ցույց են տալիս անդամ պետությունների արդյունավետության աստիճանը ԵԱՏՄ շրջանակներում չորս ազատությունների իրականացման հարցում: Անդամ պետությունների վարկանիշն ըստ հայտնաբերված արգելքների և ԱՆԽ-ի քանակի (2016-2023 թթ. ժամանակահատվածում) Տեղեկանք ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների որակավորման և խոչընդոտներն ու սահմանափակումները վերացված ճանաչելու մեթոդաբանությունը հաստատվել է ԵՏՀ կոլեգիայի կողմից 2023 թվականի մարտի 28-ին։ Արգելքները Միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժի և անդամ պետությունների շուկաներ նրանց մուտքի խոչընդոտներն են, որոնք առաջանում են անդամ պետությունների օրենսդրության գործող կամ ընդունված, բայց ուժի մեջ չմտած նորմերի կամ անդամ պետություններում ձևավորված իրավակիրառ պրակտիկայի՝ Միության իրավունքին չհամապատասխանելու հետևանքով։ Սահմանափակումները Միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժի և անդամ պետությունների շուկաներ նրանց մուտքի խոչընդոտներն են, որոնք առաջացել են տնտեսական հարաբերությունների, որոնց զարգացումը նախատեսված է Միության իրավունքով՝ իրավական կարգավորման բացակայության հետևանքով։ Բացառումները Միության իրավունքով նախատեսված բացառումները (շեղումները)՝ անդամ պետության կողմից Միության ներքին շուկայի գործունեության ընդհանուր կանոնները չկիրառելու մասով։ ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտի մասին հայտնելու և այս ոլորտում ԵՏՀ աշխատանքի մասին սպառիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել Ներքին շուկաների գործունեության պորտալը: ԵՏՀ ներքին շուկաների գործունեության վարչության տեսադարան խոչընդոտների և դրանց վերացմանն ուղղված աշխատանքների մասին։
29 Nov 2023
ԵԱՏՄ-ում որոշում են ընդունել GMP հավաստագրերի փոխադարձ ճանաչման մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մշտադիտարկման ընթացքում քննարկվել է Եվրասիական տնտեսական միության իրավունքին ԵԱՏՄ պետություններից ներմուծվող և տեղափոխվող անասնաբուժական դեղորայքային պատրաստուկների համար Ռուսաստանի լիազոր մարմնի կողմից տրվող GMP հավաստագիր ստանալու պահանջի համապատասխանության հարցը։ Հանձնաժողովի և անդամ պետությունների լիազոր մարմինների համատեղ աշխատանքի շնորհիվ Հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել, որը նախատեսում է համաձայն ազգային օրենսդրության տրված անասնաբուժական դեղամիջոցների արտադրության համապատասխանությունը հաստատող փաստաթղթերի փոխադարձ ճանաչում: Որոշումն ուժի մեջ է մտել ընթացիկ տարվա հոկտեմբերի 20-ին: Քննարկելով մշտադիտարկման և կատարված աշխատանքների արդյունքները՝ Հանձնաժողովի կոլեգիան տեղեկացվել է արգելքի նշաններով խոչընդոտի վերացման մասին։ «Մենք կարծում ենք, որ Հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունված որոշումը թույլ կտա զգալիորեն պարզեցնել անասնաբուժական դեղամիջոցների ներմուծումն ու վաճառքը Ռուսաստանի տարածքում՝ դրանով իսկ ապահովելով դրանց ազատ տեղաշարժը մեր Միության միասնական տարածքում», – նշել է ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Վարոս Սիմոնյանը:
Ցուցադրել ավելին
Պաշարներ ԵՏՄ
Եվրասիական տնտեսական միություն
Եվրասիական տնտեսական միության Իրավական պորտալ
ԵԱՏՄ ներքին շուկաների գործառնության գլխամուտք
ԵԱՏՄ Թվագրված օրակարգի մասին գլխամուտք