26 հունիսի 2025 Արզիբեկ Կոժոշև. «Տրանսպորտն այսօր աշխատանքի, կրթության, սոցիալական կյանքի հասանելիության բազային պայմանն է» Տրանսպորտի ոլորտի ինտեգրման ազդեցությունը Եվրասիայի կայուն զարգացման ապահովման վրա «Կայուն տրանսպորտը մեծ Եվրասիայի տարածաշրջանում. շարժունակություն, մուլտիմոդալություն և թվայնացում» նստաշրջանի գլխավոր թեման էր: Միջոցառումը տեղի է ունեցել Մինսկում՝ 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի հարթակում։ «Տրանսպորտը և ենթակառուցվածքը պետք է հասանելի լինեն բնակչության բոլոր շերտերի համար՝ ներառյալ հեռավոր շրջանների բնակիչներին, և արդարացի գնագոյացմամբ», - նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը: Ելույթների ընթացքում մանրամասն քննարկվել է թվային տեխնոլոգիաների, ենթակառուցվածքի, միջազգային տրանսպորտային միջանցքների, բեռնարկղային և մուլտիմոդալ փոխադրումների զարգացումը: Քննարկվել են էներգաարդյունավետության բարձրացման, շրջակա միջավայրի աղտոտվածության, տրանսպորտի գերբեռնվածության նվազեցման հարցեր: ԵՏՀ նախարարը նշել է, որ «ԵԱՏՄ-ն հետևողականորեն և դինամիկ ընթանում է կայուն տրանսպորտի սկզբունքների իրագործման ուղղությամբ: Շեշտը դրվում է Միության տարանցման օգտագործման արդյունավետության բարձրացմանը, խելացի տրանսպորտային համակարգերի զարգացմանը, ենթակառուցվածքի արդիականացմանը»: Քննարկման հարթակը միավորել է պետական մարմինների, գործարար համայնքի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների: Նստաշրջանի բանախոսներն էին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարության, Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության, Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարության, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության և ԱՊՀ մասնակից պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցության գործկոմի ղեկավարներին, Իրանի ներկայացուցիչների:  
18 հունիսի 2025 Գործարկվել է տեղեկատվական փոխգործակցությունը ԵԱՏՄ արտաքին սահմանին տրանսպորտային վերահսկողության շրջանակներում Բելառուսը և Ռուսաստանն ավարտել են տեխնոլոգիական փոխգործակցության նախապատրաստումը և լրամշակել N 46 «Եվրասիական տնտեսական միության արտաքին սահմանին տրանսպորտային (ավտոմոբիլային) վերահսկողության տեղեկատվական ապահովում» ընդհանուր գործընթացին առնչվող ազգային հատվածները: Սա նրանց թույլ տվեց անցնել լիաձևաչափ տեղեկատվական փոխանակմանը: N 46 ընդհանուր գործընթացը Միության արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի մասն է: Դրա ներդրման նպատակն է ԵԱՏՄ բեռնատար ավտոտրանսպորտի մուտքի դեպքում ազգային լիազոր մարմինների կողմից իրականացվող վերահսկողության արդյունավետության բարձրացումն է: Գործընթացի գործարկումը նախապատրաստելիս Բելառուսի և Ռուսաստանի լիազոր մարմիններն իրականացրել են տրանսպորտային (ավտոմոբիլային) վերահսկողության արդյունքների մասին համախմբված տեղեկություններ պարունակող ավելի քան 800 գործարք: Մինչև 2025 թվականի ավարտը սկսված տեղեկատվական փոխանակմանը նախատեսում են միանալ Ղազախստանն ու Ղրղզստանը: ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևն ընդգծել է. «N 46 ընդհանուր գործընթացի լիարժեք իրականացումը լիազոր մարմինների համար կապահովի անդամ պետությունների տարածքով տրանսպորտի տեղաշարժի ընթացքում Միության արտաքին սահմանին տրանսպորտային վերահսկողության իրականացման արդյունքների օպերատիվ հասանելիությունը՝ ներառյալ վճարների, տուգանքների վճարման և խախտումների վերացման մասին տեղեկատվությունը:  Արդյունքում սա դրականորեն կանդրադառնա փոխադրման գործընթացի որակի և անվտանգության վրա»: Հայաստանը չի մասնակցում N 46 ընդհանուր գործընթացի իրականացմանը ԵԱՏՄ մասին պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու կապակցությամբ:
10 հունիսի 2025 Օլգա Պրուդնիկովան նշանակվել է ԵՏՀ էներգետիկայի վարչության տնօրեն Օլգա Ֆիլիպի Պրուդնիկովան ծնվել է Մոգիլյովում (Բելառուսի Հանրապետություն): 1989 թվականին ավարտել է Բելառուս-Ռուսական համալսարանը (ինժեներ-ֆիզիկոս), 1999 թվականին գերազանցությամբ ավարտել է Բելառուսի իրավաբանական ինստիտուտը՝ «Իրավագիտություն» (իրավաբան) մասնագիտությամբ, 2010 թվականին՝ Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր կառավարման ակադեմիան՝ «Տնտեսագիտություն և կառավարում արդյունաբերական ձեռնարկությունում» մասնագիտությամբ, և 2024 թվականին՝ Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր կառավարման ակադեմիան՝ «Պետական և տեղական կառավարում» մասնագիտությամբ։ Իր աշխատանքային կարիերան սկսել է 1989 թվականին «Մոգիլյովէներգո» ՀՈՒՁ-ում, որտեղ աշխատել է մինչև 2010 թվականը՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։ 2010-ից 2013 թվականներին աշխատել է «ՕԴՈՒ» ՀՈՒՁ-ում։ 2013-ից 2017 թվականներին աշխատել է որպես «Բելէներգո» էլեկտրաէներգետիկայի պետական ձեռնարկատիրական միավորման արտադրատեխնիկական վարչության պետ: 2017 թվականի հունվարից մինչև 2025 թվականի մայիս՝ Բելառուսի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ։ 2025 թվականի հունիսի 2-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի վարչության տնօրեն։
04 հունիսի 2025 Արզիբեկ Կոժոշև. «ԵԱՏՄ-ի և ԱՍԵԱՆ-ի արդյունավետ փոխգործակցությունը Եվրասիայում լոգիստիկայի զարգացման շարժիչ ուժն է» ԵԱՏՄ-ում և ԱՍԵԱՆ-ում տրանսպորտի ոլորտում ինտեգրման զարգացման փորձը և նրանց հեռանկարները քննարկել են «Անդրսահմանային ցամաքային փոխադրումների իրականացման և համապատասխան կարգավորման ոլորտի փորձի փոխանակում» ԵՏՀ-ԱՍԵԱՆ հանդիպման մասնակիցները: Միջոցառումն անցկացվել է Մոսկվայում ԵՏՀ-ի կենտրոնակայանի և Ջակարտայում (Մալայզիա) ԱՍԵԱՆ-ի քարտուղարության միջև հեռուստակամուրջի ռեժիմով: ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը բացել է սեմինարը և հանդես եկել ողջույնի խոսքով: «ԵԱՏՄ-ի և ԱՍԵԱՆ-ի երկրներն ունեն եզակի աշխարհագրական աշխարհատնտեսական դիրք, բարձր տարանցիչ և արդյունաբերական ներուժ: Հաշվի առնելով Հարավ-Արևելյան Ասիայի ակտիվորեն զարգացող շուկաները և տրանսպորտալոգիստիկ մատակարարումների փոփոխությունը՝ կարևոր խնդիր է դառնում ջանքերի համակարգումը լոգիստիկ հաբերի ստեղծման և տրանսպորտային միջանցքների, մուլտիմոդալ տրանսպորտի զարգացման համար», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: Սեմինարի մասնակիցները ներկայացրել են ինտեգրացիոն միավորումներում տրանսպորտի ոլորտի կարգավորման ինստիտուցիոնալ հիմքերի մասին տեղեկատվությունը, ինտեգրացիոն գործընթացների ժամանակակից միտումները, ինչպես նաև քննարկել են տրանսպորտի ոլորտում թվայնացման հեռանկարային ուղղությունները, ենթակառուցվածքների և լոգիստիկայի զարգացումը: ԵԱՏՄ-ում տրանսպորտի ոլորտում ինտեգրման զարգացման աշխատանքների և ձեռքբերված արդյունքների մասին տեղեկատվությամբ հանդես է եկել ԵՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքների վարչության տնօրեն Ռուստան Ջենալիևը: Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նաև Միավորված տրանսպորտալոգիստիկ ընկերության՝ Եվրասիական երկաթուղային դաշինքի, Ավտոմոբիլային տրանսպորտի միջազգային խորհրդի, ԱՍԵԱՆ-ի քարտուղարության և ԱՍԵԱՆ-ի երկրների տրանսպորտի նախարարությունների ներկայացուցիչներ:
30 մայիսի 2025 ԵԱՏՄ երկրները մերձեցնում են դիրքորոշումները ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման հարցերի վերաբերյալ Մայիսի 30-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևի նախագահությամբ կայացել է էներգետիկայի ոլորտում անդամ պետությունների լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի նիստը: Հանդիպման ընթացքում եվրասիական «հնգյակի» երկրների էներգետիկայի նախարարությունների ղեկավարները քննարկել են նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման արդիական հարցեր: Արզիբեկ Կոժոշևը նշել է, որ կողմերը պատրաստ են երկխոսությանը. «Կողմերի համար զգայուն հարցերի վերաբերյալ լուծումների որոնումը կշարունակվի ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ ավելի բարձր մակարդակով նավթի և նավթամթերքների վերաբերյալ միջազգային պայմանագրի շուտափույթ ստորագրման համար»: ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների ղեկավարներն առաջարկել են ամրապնդել փոխգործակցությունը ընդհանուր էներգետիկ շուկաների գործունեության առանձին հարցերի կարգավորման շուրջ երկկողմ խորհրդատվությունների անցկացման շրջանակում։ Նիստի ընթացքում քննարկվել է նաև Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության առաջարկը Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի մասով փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, որը ենթադրում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի գործունեության մոտեցումների զգալի փոփոխություններ: Նիստի մասնակիցները նշել են, որ անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել հարցը՝ պարտադիր ֆինանսատնտեսական գնահատական տալով Ղազախստանի Հանրապետության կողմից ենթադրվող ռիսկերին և ընթացիկ պայմաններում ներքին էներգետիկ շուկաների պաշտպանության համար գործիքների բավարար լինելուն: Արզիբեկ Կոժոշևը զգալի դրական արդյունքներ է արձանագրել Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման մասով. «Ներկա պահի դրությամբ հաստատվել է շուկայի գործունեության գրեթե ամբողջ նորմատիվ բազան, զգալի չափով նախապատրաստվել են Միանալու մասին պայմանագիրը և կանոնակարգերը: Անհրաժեշտ է ակտիվացնել ինտեգրացիոն ասպեկտների համար ծայրահեղ կարևոր շուկայի ձևավորման և գործունեության ապահովման աշխատանքները, այդ թվում՝ հաշվի առնելով տնտեսության իրական հատվածի վրա էլեկտրաէներգետիկայի լայն ազդեցությունը»: Երբ ղազախստանյան կողմը կներկայացնի վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվությունը, փորձագետները կվերադառնան առաջարկի քննարկմանը:
29 մայիսի 2025 Արզիբեկ Կոժոշևը դիմել է ԱՊՀ ՀՏԽ ոլորտային մասնագիտական իրավասությանը նվիրված Միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը տեսաուղերձի ձևաչափով դիմել է տրանսպորտի կայուն զարգացման համար մասնագիտական իրավասության պահանջներին նվիրված Միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին: Իր ելույթում ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ արհեստավարժությունը կարևոր դեր է կատարում ոլորտի զարգացման գործում, ընդ որում, իրավասությունների բարձր մակարդակը տրանսպորտի և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների անխափան աշխատանքի գրավականն է: «Տեխնոլոգիական գործընթացը նոր պահանջներ է ներկայացնում ամբողջ տրանսպորտային համակարգին, ակտիվորեն ընթանում է տրանսպորտային գործառնությունների տեխնոլոգիզացիան, ներդրվում են «խելացի» թվային և բանական լուծումներ: Միևնույն ժամանակ, բոլոր նախաձեռնություններում կարևոր է մնում տրանսպորտային համակարգի կայունությունն ու կենսունակությունն ապահովող մասնագետների դերը», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: Նախարարը նաև նշել է, որ ԵԱՏՄ երկրներն աշխատում են եվրասիական տարածքում գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման հաշվին հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ: «Միջազգային գործընկերության շրջանակներում մասնագիտական իրավասության բարձրացումն ի վերջո նպաստում է երկրների և ամբողջ տարածաշրջանի տնտեսության աճին», — ընդգծել է նախարարը:
26 մայիսի 2025 ԵՏՀ էներգետիկայի վարչության փոխտնօրեն է նշանակվել Էլմիրա Արապովան Էլմիրա Երմեկի Արապովան ծնվել է Կարագանդայում (Ղազախստանի Հանրապետություն): 1995 թվականին ավարտել է Կարագանդայի Ե.Ա. Բուկետովի անվան պետական համալսարանը միջազգային  իրավունք մասնագիտությամբ, 2004 թվականին ավարտել է Կարագանդայի ֆինանսական ինստիտուտը հաշվապահական հաշվառում և հաշվառում մասնագիտությամբ: Աշխատանքային գործունեությունն սկսել է 2000 թվականին «ԿՏԷԿ» ՍՊԸ-ում: 2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է «Կարագանդա Ժիլու» ՍՊԸ-ում: 2008-2010 թվականներին աշխատել է Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի և հանքային պաշարների նախարարության նավթային արդյունաբերության զարգացման վարչությունում: 2010-2024 թվականին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունում: 2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի մայիսը՝ Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության նավթի փոխադրման և վերամշակման վարչության փոխտնօրեն:  2025 թվականի մարտի 20-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի վարչության փոխտնօրեն։
16 մայիսի 2025 Արզիբեկ Կոժոշև. «Տրանսպորտը և լոգիստիկան կայուն եվրասիական ինտեգրման առանցքային տարրերն են» Դուբայում (ԱՄԷ) կայացած 12-րդ Գլոբալ լոգիստիկ խորհրդաժողովի լիագումար նստաշրջանի ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոևը հանդես է եկել զեկույցով, որով նախանշել է Եվրասիական տնտեսական միության տրանսպորտալոգիստիկ տարածքի զարգացման գերակայությունները: Նախարարն ընդգծել է, որ գլոբալ տնտեսության փոփոխությունների ֆոնին հատկապես կարևոր են դառնում կայուն լոգիստիկ շղթաները, ենթակառուցվածքների զուգակցվածությունը և տրանսպորտային ոլորտի թվային փոխակերպումը: Այս ուղղությունները հիմք են դառնում Միության անդամ պետությունների տնտեսությունների մրցունակության բարձրացման և համաշխարհային շուկաներին դրանց ինտեգրման համար: «Այսօր, ավելի քան երբևէ, անհրաժեշտ են համաձայնեցված լուծումներ և ենթակառուցվածքում կատարվող ներդրումներ: Արդյունավետ, անխափան և թվային լոգիստիկ երթուղիների ձևավորումն առաջնահերթություն է թե՛ ԵԱՏՄ-ի, թե՛ մեր գործընկերների համար», — նշել է նախարարը: Արզիբեկ Կոժոշևը նաև տեղեկատվություն է ներկայացրել ԵՏՀ-ի կողմից տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում կատարվող աշխատանքների, ինչպես նաև ԵԱՏՄ ինստիտուցիոնալ նախաձեռնությունների՝ էլեկտրոնային տրանսպորտային բեռնագրերի (e-CMR) ներդրման, խելացի տրանսպորտային համակարգերի զարգացման, Եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համալիր պլանի իրագործման մասին: «Տրանսպորտը և լոգիստիկան ժամանակակից աշխարհի զարգացման շարժիչ ուժն է: Դրանց հուսալիությունից է կախված ոչ միայն մատակարարումների արագությունը, այլև տնտեսությունների կայունությունը, պարենային և արդյունաբերական անվտանգությունը, երկրների միջև վստահությունը», — ընդգծել է Արզիբեկ Կոժոշևը: Նախարարը հայտնել է գործընկերների հետ գլոբալ լոգիստիկ ճարտարապետության ամրապնդմանն ուղղված երկխոսությունը խորացնելու պատրաստակամության մասին:
Ցուցադրել ավելին