Նորություններ

15.12.2016

Տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստը

Դեկտեմբերի 15-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵՏՀ) ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանի նախագահությամբ կկայանա Տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեի երրորդ նիստը:Նիստին կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների լիազորված մարմինների ղեկավարների տեղակալներ և պաշտոնատար անձինք: Խորհրդատվական կոմիտեի օրակարգում ծրագրվում է հետևյալ հարցերի քննարկումը. ·         ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման մինչև 2025 թվականի ռազմավարության նախագիծը. ·         ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի ազգային սեգմենտների ստեղծման և զարգացման և ընդհանուր գործընթացների իրականացման հարցերով ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների օգտագործում. ·         ընդհանուր գործընթացների ֆունկցիոնալ ճարտարապետության փաստաթղթավորում. ·         Վստահության անդրսահմանային տարածության նկատմամբ պահանջների նախագիծը. ·         առաջարկներ ԵԱՏՄ մասին պայմանագրին կից №3  Հավելվածի՝ «Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության մասին արձանագրության» ճշգրտման վերաբերյալ. ·         ԵԱՏՄ վստահության անդրսահմանային տարածության զարգացման ռազմավարության առաջին փուլի իրագործման միջոցառումների ծրագրի նախագիծը: Անցկացման վայրը. ք. Մոսկվա, Սմոլենսկի բուլվար, տ. 3/5, շին. 1, սենյակ 408:Սկիզբը. ժամը 11.00-ին: ​​