Նորություններ

15.04.2022

ԵՏՀ Խորհրդի ապրիլի 15-ի արդյունքները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդը ապրիլի 15-ին առկա ձևով տեղի ունեցած ​​նիստում, որն անցկացվել է Ղրղզստանի Հանրապետության Նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Արզիբեկ Կոժոշևի գլխավորությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գլխավոր գրասենյակում, հավանություն է տվել ԵԱՏՄ երկրների տնտեսությունների կայունության բարձրացման համար մաքսային և սակագնային միջոցների երրորդ փաթեթին:

ԵՏՀ Խորհրդի որոշմամբ՝ որպես ԵԱՏՄ երկրներում բիզնեսին աջակցելու միջոց, մեկ տարով երկարաձգվել է Եվրասիական ռեեստրում ներառված ապրանքների փորձաքննության ակտի գործողության ժամկետը: Փաստաթուղթն անհրաժեշտ է պետական գնումների նպատակների համար Ապրանքների ծագման երկրի կանոնների համաձայն Հանձնաժողովի կողմից ձևավորվող Արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրում ապրանքի մասին տեղեկությունները ներառելու համար։

ԵՏՀ Խորհուրդը ռուսական կողմի առաջարկով որոշում է ընդունել հետաձգել «Էներգասպառող սարքերի էներգաարդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու ժամկետը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը։

ԵՏՀ Խորհուրդը որոշում է ընդունել մանրաթելի վերածվող պոլիէթիլենտերեֆտալատը ներկայացնել որպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ առանձին դիրք և մեկ տարի ժամկետով դրա նկատմամբ սահմանել ներմուծման մաքսատուրքի 0% դրույքաչափ։

ԵՏՀ Խորհուրդը բարձրացրել է անձնական օգտագործման ապրանքների ներմուծման անմաքս շեմը մինչև 1000 եվրո և 31 կգ:

ԵՏՀ Խորհրդի որոշումը նախատեսում է քաղաքացիական մարդատար օդանավերի ևս մեկ տեսակ հատուկ մաքսային ընթացակարգի տակ դնելու հնարավորություն՝ ԵԱՏՄ-ից դրանք արտահանելու համար՝ վերանորոգման և (կամ) պահպանման և վերաներմուծման նպատակով՝ առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման։

ԵՏՀ Խորհուրդը հաստատել է ԵԱՏՄ պետությունների և Հանձնաժողովի միջև փոխգործակցության կարգը՝ երկրների կողմից ապրանքների փոխադարձ առևտրի սահմանափակումները ներդնելիս կամ չեղարկելիս։

ԵՏՀ Խորհուրդը երկու տարով երկարացրել է որոշ կատեգորիաների ապրանքների ժամանակավոր ներմուծումը՝ առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման։

ԵՏՀ Խորհուրդը որոշում է կայացրել՝ մինչև վեց ամսով ներմուծման մաքսատուրքերի վճարման համար անտոկոս հետաձգում կամ տարեկետում տրամադրելու նոր հիմքի մասին։

ԵՏՀ Խորհուրդը ընդունել է փոփոխությունները «Օծանելիքա-կոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում:

ԵՏՀ Խորհրդը հաստատել Է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման համար անհրաժեշտ ստանդարտների ցանկերի մշակման և ընդունման կարգի նոր տարբերակը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նիստի արդյունքներով ստորագրված փաստաթղթեր

– Որոշում «Բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների ու կանոնների մասին արձանագրության 20-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան տեղեկատվության ներկայացնելու մասին (Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի հավելված N 20)» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կարգադրության նախագծի մասին»:

–Որոշում «Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Աշխատանքի կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի մասին։

– Եվրասիական միջկառավարական խորհրդի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության 2021 թ.-ին գնահատման մշտադիտարկման մասին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տարեկան հաշվետվության մասին» կարգադրության նախագծի մասին»:

– Ոորոշում «Եվրասիական միջկառավարական խորհրդի «Անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի մասին և այդ շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները կանխելու ողղությամբ ձեռնարկվող միջոցների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2021 թվականի տարեկան հաշվետվության մասին» կարգադրության նախագծի մասին»:

– Որոշում «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 161 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»։

– Ոորոշում «Օծանելիքա-կոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 009/2011)» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին»:

– Որոշում «Այն ապրանքների ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետության կողմից, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու համար որպես պայման ստանձնած պարտավորությունների համաձայն, կիրառվում են Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի մաքսատուրքերի դրույքաչափերի համեմատ ներմուծման մաքսատուրքերի ավելի ցածր դրույքաչափեր և մաքսատուրքերի նման դրույքաչափերը որոշակի տեսակի ձկների բեղմնավորված ձկնկիթի նկատմամբ մաքսատուրքերի նման դրույքաչափերի մասին»։

– Որոշում «Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի և Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի, ինչպես նաև զգայուն ապրանքների ցանկի, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի կողմից, մանրաթելի վերածվող պոլիէթիլենտերեֆտալատի նկատմամբ, փոփոխություններ կատարելու մասին»:

– Որոշում «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը միտված 2018 թ.-ի մայիսի 17-ի ժամանակավոր համաձայնագրի 2022 թվականի մարտի 14-ին ստորագրված արձանագրության ուժի մեջ մտնելու մասին» որոշման նախագծի մասին»:

– Որոշում «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Ինդոնեզիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման նպատակահարմարության հարցի ուսումնասիրության համատեղ հետազոտական ​​խմբի աշխատանքի արդյունքների մասին»:

– Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիտի օրակարգի նախագիծ:

– Որոշում «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N 114 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»։

– Որոշում «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 107 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»։

– Որոշում «Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումներում բնական կարագի վերաբերյալ փոփոխություններ կատարելու մասին»:

– Որոշում «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2022-2023 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների մասին» որոշման նախագծի մասին»:

ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին