Նորություններ

14.12.2022

The Eurasian Economic Commission's Council decided to amend the Rules for organizing laboratory tests (research) in implementing veterinary control (supervision) and supplement them with uniform requirements to reference laboratories (centers) in this fie

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը որոշել է փոփոխություններ կատարել Անասնաբուժական վերահսկողություն (հսկողություն) իրականացնելիս լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) կազմակերպման կանոններում և լրացնել դրանք այս ոլորտի ռեֆերենս լաբորատորիաներին (կենտրոններին) ներկայացվող միասնական պահանջներով։

 Պահանջները Եվրասիական տնտեսական միության երկրներին թույլ կտան կիրառել լաբորատորիաների ֆունկցիոնալ կարողությունների գնահատման, ռեֆերենս գործառույթներով օժտելու համար դրանց թվից կենտրոնների ընտրության միասնական մոտեցումներ: Դա կնպաստի կատարվող հետազոտությունների արդյունքների հավաստիության բարձրացմանը, ինչպես նաև նվազագույնի կհասցնի փոխադարձ և միջազգային առևտրում կողմերի լիազորված մարմինների կողմից անհիմն արգելքների և սահմանափակումների կիրառման ռիսկերը։

Բացի այդ, կատարվող փոփոխությունները նախատեսում են փաստաթղթի հայեցակարգային ապարատի արդիականացում և նմուշառման ակտերի ձևերի համապատասխանեցում։

Կանոնների նոր խմբագրությունը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալու պահից։