Նորություններ

13.04.2022 (Обновлено: 29.04.2022 14:09)

ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին տրակտորների և կցանքների համապատասխանության համար նախկինում տրված փաստաթղթերը փոփոխության կարիք չեն ունենա:

ԵՏՀ Կոլեգիայի անդամները սահմանել են, թե ինչպես են ուժի մեջ մտնելու Մաքսային միության «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորի և դրանց կցասայլերի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտնելու 2022 թվականի մայիսի 18-ից։

Ընդունված որոշման համաձայն՝ տրակտորների, կցանքների և դրանց բաղադրամասերի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության հավաստագրերն ու հայտարարագրերը, որոնք տրվել կամ ընդունվել են մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելը, ուժի մեջ կլինեն մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը: Դա թույլ կտա արտադրողներին արտադրանքը շրջանառության մեջ դնել նման փաստաթղթերի վավերականության ժամանակ: