Նորություններ

15.04.2022 (Обновлено: 18.05.2022 12:49)

ԵՏՀ Խորհուրդը հաստատել է ԵԱՏՄ պետությունների և Հանձնաժողովի միջև փոխգործակցության կարգը՝ երկրների կողմից ապրանքների փոխադարձ առևտրի սահմանափակումները ներդնելիս կամ չեղարկելիս։

Մոսկվայում ապրիլի 15-ին առկա ձևաչափով տեղի ունեցած ԵՏՀ Խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության երկրների փոխվարչապետերը հաստատել են ԵԱՏՄ պետությունների և Հանձնաժողովի միջև փոխգործակցության կարգը՝ երկրների կողմից ապրանքների փոխադարձ առևտրի սահմանափակումները ներդնելիս կամ չեղարկելիս ԵԱՏՄ մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 29-րդ հոդվածում նշված հիմքերով:
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ մասին պայմանագրի 29-րդ հոդվածը նախատեսում է երկրների կողմից սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը եթե նման սահմանափակումներն անհրաժեշտ են ազգային անվտանգությունն ապահովելու, մարդու կյանքն ու առողջությունը պաշտպանելու, հասարակական բարոյականությունն ու օրենքը և կարգը, շրջակա միջավայրը, կենդանիներն ու բույսերը և մշակութային արժեքները պաշտպանելու համար։

Փաստաթուղթը թույլ կտա կանոնակարգել երկրների կողմից սահմանվող սահմանափակումների ժամկետներն ու բովանդակությունը։
«Այսօր մեր երկրները բախվում են բոլորովին նոր մարտահրավերների՝րքմիջազգային հարաբերություններում ամենաուժեղ լարվածության և հակասությունների ֆոնին, ինչը ինտեգրացիոն հարցերը շեղում է դեպի երկրների տնտեսությունների կայունությունը և Միության ներքին շուկան ապահովելը։ Այսօրվա որոշումը թույլ կտա Միության պրակտիկայում ներդնել եվրասիամետ խորհրդակցությունների մեխանիզմ, այդ թվում՝ սահմանափակող միջոցների վերաբերյալ համատեղ որոշումներ մշակելու համար, որոնք թույլ կտան կատարելագործել կանխատեսելիությունն ու թափանցիկությունը նեին շուկայում և նվազագույնի հասցնել արտաքին ճնշման բացասական ազդեցությունը մեր Միության վրա», - նշել է ԵՏՀ ներքին շուկաների և տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Վարոս Սիմոնյանը: