Նորություններ

08.06.2022 (Обновлено: 17.06.2022 10:48)

ԵԱՏՄ տեխնիկական կարգավորումն ընթանում է թվային փոխակերպումների ճանապարհով

«Ինտեգրման գործնական իրագործումը, զարգացումը և խորացումը նոր խնդիրներ է առաջադրում, որոնց լուծումը հնարավոր չէ առանց ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառման: Իսկ տեխնիկական կարգավորում այս խնդիրների լուծման կարևորագույն գործիքներից են», - նշել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն հունիսի 7-ին Մինսկում կայացած ՏԻԲՈ-2022 Միջազգային թվային համաժողովի լիագումար նիստի ընթացքում:⁠

Վիկտոր Նազարենկոն խոսել է ԵԱՏՄ շրջանակներում թվային տեխնիկական կարգավորման նախագծի մասին, որը ժամանակակից թվային միջավայր է ստեղծում տեխնիկական կարգավորման հստակ նույնականացված օբյեկտներին ներկայացվող պարտադիր պահանձների ամբողջական կազմի ձևավորման համար:

«Նախագծի իրագործումը շուկայի բոլոր մասնակիցներին կտա արտադրանքի նախագծման, արտադրության և շուկայահանման գործընթացների թվայնացման ապահովման թվային ծառայությունների հասանելիությունը, - ընդգծել է ԵՏՀ նախարարը: - Իսկ նախագծի գլխավոր արդյունքը կդառնա արտադրանքի, այդ թվում՝ նոր, արդի պարտադիր պահանջներին համապատասխանող արտադրանքի ստեղծումն ու շուկայահանումը արագացնելու՝ արդյունաբերության հնարավորությունը»:

Քննարկվել են նաև հեռահաղորդակցական ենթակառուցվածքի զարգացման և տեխնիկական համայնքին աջակցության տարածաշրջանային և ենթատարածաշրջանային նախագծերը, ագրոարդյունաբերական համալիրում ավելի մեծ թվով տվյալների օգտագործման, ԵԱՏՄ էկոհամակարգային նախագծերի իրագործման, ինչպես նաև Եվրասիայի ինտեգրման նախագծերի թվային չափման հարցերը:

Բացի այդ, հունիսի 6-ին ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն դասախոսություն է կարդացել Բելառուսի ազգային տեխնիկական համալսարանի ուսանողների և դասախոսների համար, որի ընթացքում լուսաբանել է ԵԱՏՄ-ում տեխնիկական կարգավորման միասնական համակարգի հիմնական ասպեկտները և պատասխանել ուսանողների հարցերին: