Գյուղմթերքների արտադրողների գները Եվրասիական տնտեսական միությունում 2023 թվականի հոկտեմբերին 2022 թվականի դեկտեմբերի համեմատ աճել են 2.3%-ով։ Միաժամանակ բուսաբուծության արտադրանքի գները նվազել են 3.6%-ով, անասնաբուծության արտադրանքինը՝ աճել 6.4%-ով։
Գյուղմթերքի արտադրողների գների նվազում է գրանցվել Հայաստանում (28.7%), Բելառուսում (7.7%), Ղազախստանում (3.9%) և Ղրղզստանում (1.8%)։ Միաժամանակ Ռուսաստանում գրանցվել է գների աճ (4.9%-ով)։
Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է ԵՏՀ վիճակագրության վարչության կայքէջի «Գյուղատնտեսական արտադրանք արտադրողների գներ» բաժնում։