Նորություններ

29.03.2024

Գյուղատնտեսական արտադրանք արտադրողների գները ԵԱՏՄ-ում 2024 թվականի փետրվարին տարեկան կտրվածքով աճել են 7.5%-ով

Եվրասիական տնտեսական միությունում գյուղատնտեսական արտադրանք արտադրողների գների ինդեքսը 2024 թվականի փետրվարին 2023 թվականի փետրվարի համեմատ կազմել է 107.5%։

Բուսաբուծության արտադրանք արտադրողների գներն աճել են 2%-ով, անասնաբուծության արտադրանքը՝ 11.5%-ով։ 

Գյուղատնտեսական արտադրանք արտադրողների գների նվազում է նկատվել Հայաստանում (11%-ով), Բելառուսում (2.4%-ով) և Ղազախստանում (4.1%-ով)։ Միաժամանակ գների աճ է գրանցվել Ղրղզստանում (0.6%-ով) և Ռուսաստանում (11.2%-ով)։

Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է ԵՏՀ վիճակագրության վարչության կայքէջի «ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանք արտադրողների գների մասին» բաժնում։