Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան արտադրանքի ցանկեր է հաստատել «Արագընթաց երկաթուղային տրանսպորտի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 002/2011), «Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 003/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի համար:
Ցանկերը հաստատվել են առաջին անգամ։ Դրանք ներառում են ամբողջ արտադրանքը, որի վրա տարածվում են երկաթուղային տրանսպորտի ոլորտի տեխկանոնակարգերը։
Ցանկերը նախատեսված են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքներ ներմուծելիս տեխնիկական կանոնակարգման միջոցառումների պահպանման նկատմամբ մաքսային մարմինների կողմից վերահսկողություն իրականացնելու համար։
Արտադրանքի ցանկերի ընդունումը կնպաստի Միության երկաթուղային տրանսպորտի ոլորտի տեխնիկական կանոնակարգերի պահանջների իրականացմանը։