Նրա խոսքով՝ սրընթաց թվայնացումը հղի է մի շարք լուրջ սպառնալիքներով, այդ թվում՝ քաղաքացիների ֆինանսական անվտանգության ոլորտում, քանի որ կիբերհանցագործներն ակտիվորեն օգտագործում են այսօրվա դժվար հանգամանքները՝ դրամ վաստակելու նոր անօրինական ուղիներ գտնելու համար։
Ղազախական կողմի տվյալներով՝ այս տարվա առաջին հինգ ամիսվա ընթացքում Ղազախստանում ֆինանսական բուրգերի նշաններ ունեցող կազմակերպությունները տիրացել են ավելի քան 17 հազար ավանդատուների ունեցվածքին՝ ավելի քան 27 միլիարդ տենգեի չափով։
Ռուսաստանի Բանկի տվյալներով՝ 2021 թվականին՝ նոր հեռահար վճարային ծառայությունների ակտիվ զարգացման ֆոնին, էլեկտրոնային վճարային միջոցների օգտագործմամբ դրամական փոխանցումներն աճել են 28%-ով և գերազանցել 1 տրիլիոն ռուբլին։ Ընդ որում, առանց հաճախորդների համաձայնության իրականացված գործառնությունների ծավալը 2020 թվականի համեմատ աճել է գրեթե 40%-ով։
«Ֆինանսական շուկաներում խարդախությանը հակազդեցության ակտիվացումը Եվրասիական միության բոլոր երկրների ընդհանուր խնդիրն է», - ընդգծել է Արկադի Խաչատրյանը։
ԵՏՀ վարչության տնօրենը նաև նշել է, որ կիրառված տնտեսական պատժամիջոցներն ու սահմանափակող միջոցները լուրջ բացասական ազդեցություն են ունենում ֆինանսական շուկաների վրա և ազդում են Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների վրա։
Երրորդ երկրների գործողությունների պատճառով տնտեսական վնասի նվազեցմանն ուղղված միջոցներ մշակելու նպատակով Հանձնաժողովի հարթակում ստեղծվել է բարձր մակարդակի աշխատանքային խումբ՝ Միության պետությունների ֆինանսատնտեսական բլոկի գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Խումբը մշակել է ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադարձ առևտրում ազգային արժույթների օգտագործման զարգացման հանձնարարականներ, որոնք ընթացիկ տարվա օգոստոսին արժանացել են Եվրասիական միջկառավարական խորհրդի հավանությանը:
«Նախատեսվում է զարգացնել վճարային քարտերի ազգային համակարգերի միջհամակարգային փոխգործակցությունը, զարգացնել ազգային արժույթներով թղթակցային բանկային հաշիվների ցանցը, ակտիվացնել ֆինանսական տեղեկատվության փոխանակումը և աշխատանքը ԵԱՏՄ-ի շրջանակներում անխոչընդոտ վճարումների կատարումն ապահովելու ուղղությամբ», - ամփոփել է ԵՏՀ վարչության ղեկավարը։