Նորություններ

16.07.2024

ՄԱԿ-ի կենտրոնակայանում քննարկել են ԵԱՏՄ-ի ավանդը ԿԶՆ-ներին հասնելու գործում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հուլիսի 15-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ԷԿՈՍՈՍ) հովանու ներքո կայացած Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական համաժողովի շրջանակներում կազմակերպել է «Տարածաշրջանային գործընկերություն՝ ի աջակցություն Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ). ԵԱՏՄ և Եվրասիակի այլ տարածաշրջանային նախաձեռնությունների փորձը» սայդ իվենթը։

«Տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների դերը կայուն զարգացման ոլորտում ՄԱԿ Օրակարգ-2030-ին հասնելու գործում այսօր ավելի մեծ է, քան երբևէ: Եվ եվրասիական ինտեգրացիոն փոխգործակցության զարգացմանը զուգահեռ ԵԱՏՄ-ի ավանդն այս գլոբալ նախաձեռնության մեջ էլ ավելի ծանրակշիռ է դառնում»,- առանցքային զեկույցով հանդես գալով՝ նշել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը։

Նա ընդգծել է, որը ԵԱՏՄ երկրները նպատակաուղղված են ԿԶՆ-ներին հասնելու համար համատեղ աշխատանքին, ինչն արտացոլված է նաև «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրում, որը Միության պետությունների ղեկավարների կողմից ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերին։

ԵՏՀ նախարարը նշել է, որ ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն փոխգործակցության առաջադեմ մակարդակն անդամ պետությունների առջև լրացուցիչ հնարավորություններ է բացում ՄԱԿ Օրակարգ-2030-ն իրագործելու համար, և ներկայացրել ինտեգրացիոն միջոցների ու մեխանիզմների և ԵԱՏՄ երկրների կողմից «Աղքատության վերացում» № 1 ԿԶՆ-ի, «Սովի վերացում» № 2 ԿԶՆ-ի, «Լավ առողջություն և բարեկեցություն» № 3 ԿԶՆ-ի և «Գործընկերություն՝ ի շահ կայուն զարգացման» № 17 ԿԶՆ-ի իրականացման փոխադարձ կապի կոնկրետ օրինակներ:

Օրինակ, № 2 ԿԶՆ-ի իրականացման առնչությամբ նշվել է ԵԱՏՄ պարենային ինքնաբավության բարձր մակարդակ՝ 93%, ինչպես նաև Միության երկրների կողմից համաշխարհային շուկա ցորենի և բանջարեղենի աճեցման համար նախատեսված հանքային պարարտանյութերի արտահանման մատակարարումների լուրջ ծավալ։ № 17-ի առնչությամբ ընդգծվել է երրորդ երկրների և տարածաշրջանային միավորումների հետ ԵԱՏՄ միջազգային շփումների ընդլայնվող աշխարհագրությունը։

Քննարկման մասնակիցները կարևորել են պետությունների և տարածաշրջանային միավորումների հավաքական ջանքերը ԿԶՆ-ների իրականացման առաջընթացի արագացման համար:

«Եվրասիական տնտեսական ինտեգրումը արդյունավետ և ճկուն մեխանիզմ է գլոբալ խնդիրների՝ համաշխարհային տնտեսության դեգրադացիայի, աղքատության, կլիմայի փոփոխության և ռեսուրսների, այդ թվում՝ պարենի, ջրի և էներգիայի պակասի սրմանը դիմակայելու համար: Նրա հետագա ներդաշնակ զարգացումը, տնտեսությունների արդիականացումը և մակրոտնտեսական կայունության ապահովումը կարող էին լուծել անհավասարության խնդիրը, նպաստել սոցիալական ինտեգրմանը և կենսամակարդակի բարձրացմանը»,- նշել է Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Յուրի Ամբրազևիչը։

ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը համարել է կարևորագույն գործիքներից մեկը, որը երկրների լայն շրջանակին օգնում է տարբերակել իրենց առևտրային շփումները, նվազեցնել առևտրային արգելքները, օգուտներ ստանալ սպառողական շուկայի ընդլայնումից և ամրապնդել արդյունաբերական համագործակցությունը:

ՄԱԿ-ում Ղազախստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կայրաթ Ումարովի խոսքով՝ ԵԱՏՄ-ն համեմատաբար կարճ ժամանակահատվածում դարձել է կարևոր ինտեգրացիոն մեխանիզմ, որն անդամ պետություններին հարթակ է տրամադրում Կայուն զարգացման նպատակներին համապատասխանող տնտեսական նախաձեռնությունների շուրջ համագործակցության համար:

Տարածաշրջանների ավանդը ՄԱԿ Օրակարգ-2030-ին հասնելու գործում նշել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Ռաբաբ Ֆաթիման:

«Այսօր, երբ ԿԶՆ-ների նպատակների միայն 17%-ն է կատարվում, գիտելիքի փոխանակումը և տարածաշրջանային միավորումների միջև փոխադարձ կապի ամրապնդումը կարող են օգնել շրջաններին ԿԶՆ-ներին հասնելու առավել արդյունավետ գործիքները ստանալու հարցում: Հուսով եմ, որ ԵԱՏՄ-ն կշարունակի իր զգալի ավանդն ունենալ այս կարևոր խնդրի լուծման գործում»,- ասել է Ռաբաբ Ֆաթիման։

Իրենց փորձն են ներկայացրել Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդակցության (ԱՓՎՄԽ) գլխավոր քարտուղար Կայրաթ Սարիբայը, Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Սոհայիլ Խանը, ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ԷՍԿԱՏՕ), Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ), ինչպես նաև Չինաստանի ներկայացուցիչներ:

Միջոցառման հեռարձակումը հասանելի է UN Web TV թվային հարթակում:

ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ԷԿՈՍՈՍ) հովանու ներքո անցկացվող Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական համաժողովը մեկնարկել է 2024 թվականի հուլիսի 8-ին։ Այն նվիրված է գլոբալ, տարածաշրջանային և ազգային մակարդակներում ՄԱԿ Օրակարգ-2030-ի իրականացումն արագացնելու հանձնարարականների մշակմանը:

Սայդ-իվենթը կազմակերպվել է ՄԱԿ-ում Բելառուսի և Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունների աջակցությամբ։

2015 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Աշխարհի փոխակերպումը: Կայուն զարգացման ոլորտի օրակարգը մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածի համար» բանաձևը: Կայուն զարգացման ոլորտի օրակարգը ներառում է 17 նպատակ և 169 խնդիր, որոնք համալիր բնույթ են կրում և ապահովում կայուն զարգացման երեք բաղադրիչների՝ տնտեսական աճի, սոցիալական ինտեգրման և բնապահպանական կայունության հավասարակշռությունը:

2017 թվականին ԵՏՀ-ն նախապատրաստել և ԷԿՕՍՕՍ ԿԶՔՀ-ի շրջանակներում ներկայացրել է «ՄԱԿ-ի ԿԶՆ-երի ձեռքբերումը ԵԱՏՄ տարածաշրջանում» թեմայով զեկույցը։

2023 թվականի սեպտեմբերի 18-ին Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ներկայացրել է ԵԱՏՄ պետությունների համատեղ հայտարարությունը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացման վրա եվրասիական տնտեսական ինտեգրման ազդեցության վերաբերյալ։