Տվյալ հարցաթերթիկն ուղղված է թեթև արդյունաբերության արտադրանքի արտադրության և իրացման շուկայում ներկայումս ստեղծված իրադրության մասին տեղեկատվության հավաքմանը։ Նպատակն է՝ որոշել թեթև արդյունաբերության արտադրանքի արտադրության և իրացման շուկայում գործող սուբյեկտների կողմից ՄՄ տեխնիկական կանոնակարգերին այդ արտադրանքի համապատասխանության գնահատման (հաստատման) հետ կապված միջոցառումների անցկացման ծախսերի սուբսիդավորման նպատակահարմարությունը։
Տվյալ միջոցը պետք է ուղղված լինի ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցմանը, արտադրանքի համապատասխանության պարտադիր հաստատման հետ կապված ծախսերի նվազեցմանը, ՄՄ և ՄՏՏ անդամ պետությունների լաբորատոր բազայի զարգացմանը, ոչ հավաստի հայտարարագրմամբ իրականացվող ներմուծման նվազեցմանը։
Թեթև արդյունաբերության արտադրանքի արտադրողների և վաճառողների՝ այդ արտադրանքի ՄՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման (հաստատման) ծախսերի սուբսիդավորման հնարավորության և նպատակահարմարության վերաբերյալ տնտեսապես հիմնավորված որոշման կայացման համար փաստացի տվյալների ստացման նպատակով խնդրում ենք լրացնել կից ներկայացվող հարցաթերթիկը (պատասխանողի կատեգորիայից ելնելով) և մինչև 2014 թվականի սեպտեմբերի 15-ն ուղարկել ryspayeva@eecommission.orgէլեկտրոնային հասցեով։
Ակընկալում ենք երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցություն։